25 Օգոստոսի, Կիրակի, 2019

Լուրեր: Մարտի 9, 2019

Համասեռամոլության և թմրամիջոցների քարոզը երեխաների շրջանում պետք է արգելվի եւ վերջ. Էդուարդ Շարմազանով

Sharmazanov-photo-1140x760

Համասեռամոլության և թմրամիջոցների քարոզը երեխաների շրջանում պետք է արգելվի եւ վերջ: Հարգելի հայրենակիցներ, առաջնորդվելով ազգային եւ քրիստոնեական արժեքների ամրապնդման առաջնահերթությամբ եւ մտահոգված լինելով ժամանակակից աշխարհի հաճախ անվերահսկելի տեղեկատվական հոսքերի պայմաններում երեխաների ներդաշնակ զարգացման վտանգով, հանրապետական գործընկերներիս հետ 6-րդ գումարման ԱԺ-ում շրջանառության մեջ եմ դրել օրենսդրական փաթեթ «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն իրականացնելու մասին: Ըստ […]

Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը խիստ ուշագրավ է. Արմեն Աշոտյան

Armen-Ashotyan

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը խիստ ուշագրավ է։ Հայաստանում իշխանափոխությունից հետո սա առաջին ծավալուն, ծրագրային եւ համեմատաբար ուղիղ խոսքն է բանակցային գործընթացի առկա իրավիճակի մասին։ Ավելի բաց եթե ասեմ, գնահատում եմ այն որպես բանակցային գործընթացը պահպանելու եւ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու փորձ՝ կողմերին ուղղված հստակ ուղերձներով։ Վտանգ կա, որ Ղարաբաղյան […]

Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման վերաբերյալ

hamanaxagahner

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առաջիկայում սպասվող հանդիպման վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է. «Մարտի 1-ի իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ԱՄՆ ) ողջունեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ […]

Ներկայացուցչական ամբիոնը զերծ պահել նման սրբապղծությունից

F8594887-41AB-4140-9844-368A3B1A421D_cx0_cy10_cw0_w1023_r1_s

Հայկական Արժեքների Պահպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը դատապարտում էԿանանց ռեսուրսային ՀԿ-ի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ  Լարա Ահարոնյանի 2019թ. մարտի 8-ին ունեցած ելույթում հնչեցրած մտքերը: ՀՀ Ազգային Ժողովում «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության  հարթակ՝  հանուն  կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների»  միջոցառման  շրջանակներում  երկու զավակների մայր, Լ. Ահարոնյանը,  Հայաստանի բոլոր կանանց,  իր բառերով՝ մեր քույրերին,  մայրերին  եւ դստրերին, նույնիսկ սահմանամերձ բնակավայրերում  բնակվող կանանց եւ  հերոսածին մայրերին  հավասարացրել է լեզբի, բիսեքսուալ, տրանս կանանց եւ մարմնավաճառուհիների հետ: Ավելին՝ նա հրապարակելէ այն կարծիքը, որ մեջբերում ենք՝ «հայ կանանց միակ  նպատակը մայր դառնալը  չէ,  շատ ուրիշ նպատակներ էլ ունենք»։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի դահլիճում ելույթ է ունենում մի անձնավորություն,  ով  հանգիստ հայտարարում է, որ մեր մայրերը հավասար են այդօրինակ վարք եւ սեռական կողմնորոշում դրսեւորող  կանանց, եւ որ հայ կնոջ տիպարը հետայսու զավակ ցանկացող հայ ընտանիքի մայրը չէ, այլ ի միջայլոց  նաեւ  այլ  նպատակներ ունեցող հոռի բարքերի տեր կանայք: Մենք արդեն հայտարարել ենք եւ զգուշացրել, որ մենք թիրախ չենք դարձնում միասեռականներին,  այլ այդ հոռի  բարքերը քարոզողնման անձնավորություններին: Արդ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին հորդորում ենք՝  մեր ժողովրդի  […]

Մարտի 11-ին՝ ժամը 12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում

157389

Մարտի 11-ին՝ ժամը  12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի  ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:   ԹԵՄԱ՝  մարտի 11-15-ը  Ադրբեջանում  նախատեսում են իրականացնել խոշորագույն զորավարժություն. սպասվում է Փաշինյան-Ալիեւ հանդիպում. զարգացումներ եւ սպասելիքներ:  

Ադրբեջանում մարտի 11-15-ի զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է հանդիսանում. Արծրուն Հովհաննիսյան

arcrun-1

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասված է. «Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի զորավարժությունները ենթակա են հայտարարման եթե ընդգրկված են`   1.ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, կամ, 2.ամենաքիչը 250 մարտական տանկեր, կամ, 3.ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենաներ, կամ, 4.ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային […]

Շարժումն ամեն ինչ է, նպատակը` ոչինչ․ 168 Ժամ

29086_datark-karavarutyun_M

«168 Ժամ»-ը գրում է․ «Տնտեսական թեմաներով գրող լրագրողների համար տխուր ժամանակներ են: Կարդացեք մեր լրատվամիջոցների տնտեսական լուրերը և կհամոզվեք: Լուրերի առնվազն կեսը խիստ միջնորդավորված կապ ունեն մեր տնտեսության ու կենցաղի հետ: Նավթի համաշխարհային գների տատանումը, հնարավոր է, որ աղերս ունի: Բայց նման պնդում դժվար է անել եվրոպական ու ամերիկյան տնտեսական գիգանտների ու պարզապես հայտնի ընկերությունների […]

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրը

1280px_echmiadzin_jerevan_armenia.thumb-770x510

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրը։  Սբ. Թեոդորոս զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որի հիշատակությունը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը: Ըստ վարքագիրների՝ նա ծնվել էր Ամասիա քաղաքի Սարու գյուղում և ունեցել քրիստոնյա բարեպաշտ ծնողներ: 4-րդ դարի սկզբին, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ, ապացուցելու համար կուռքերի հնարովի և կեղծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի