29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 26, 2019

Որոշել եմ ստեղծել նոր քաղաքական ուժ, որը ակտիվ մասնակցություն կունենա 2020 թվականի ընտրություններին

default

Սիրելի՛ արցախցիներ, Մեր հանրապետության ներքաղաքական կյանքը մտել է նոր դինամիկ զարգացման փուլ: Բնական է, որ այդ ամենն առնչվում է բոլորիս եւ ամեն մեկիս հետ: Յուրաքանչյուր հայրենասեր եւ գիտակից անձնավորություն պետք է մասնակցի մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքին՝ դրանով իսկ իր լուման բերելով մեր պետության զարգացման, զորացման եւ պաշտպանության գործին: Ավելի քան երկու տասնամյակ աշխատելով պետական տարբեր […]

Այդ ո՞ր իշխանությունը կհանդուրժի, որ իր մայրաքաղաքն այրեն կամ խանութները թալանեն /տեսանյութ/

1456227346-8894

«Մարտի մեկը համարում եմ շատ կարևոր իրադարձություն Հայաստանի կյանքում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը և ընդգծեց, որ այժմ արդեն օրվա շեշտադրումը պետք է մի փոքր փոխվի: «Մարտի մեկը Հայաստանում հայտարարեցինք ժողովրդավարության հաղթանակի օր, և այդ օրը պետք է համաժողովրդական հանդես լինի՝ առաջին մասը կատարվի հիշատակի արարողություն, այդ օրվա զոհերի հիշատակը հարգելու համար ծես լինի, իսկ 2-րդ մասը թող լինի տոնախմբություն, որ ժողովրդավարությունը, ի վերջո, հաղթեց Հայաստանում: Ես կուզեի այդպես լիներ»,- ասաց Ազատ Արշակյանը: «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ կարծում է, որ Մարտի մեկի իրադարձություններին պետք է մի քանի կողմից նայել:  Նրա կարծիքով, ժողովուրդը բողոքում էր՝ փորձելով վերականգնել  իր ընտրելու իրավունքը, բայց այն  ժամանակվա   իշխանություններն էլ չէին կարող թողնել, որ մարդիկ քաղաքը այրեն. «Հիմա շատ տեսանյութեր ու կադրեր կան, թող իրավապահ  մարմինները հայտնաբերեն՝ ովքեր են եղել մեքենաներ այրողները, անկարգություններ արողները, որովհետև մեքենա այրելով ժողովրդավարության չես հասնի: Եկեք հասկանանք,  թե  որն է ժողովրդավարությունը և որոնք են ժողովրդավարության քողի տակ անկարգությունները և պետության հիմքերըքանդելու խնդիրները: Ժողովուրդն իրավուքն չունի անկարգություններ անել: Այդ ո՞ր իշխանությունը կհանդուրժի, որ իր մայրաքաղաքն այրեն կամ խանութները թալանեն: Այս հարցում մեկ տեսանկյուն չկա , պետք է ամեն տեսակետն էլ հարգել»,-ասաց նա: Ավելին՝ տեսանյութում:

Պարզվում է Հանրապետական կուսակցության իշխանությունը մամուլի եւ ժողովրդավարության արժեքն ավելի լավ է հասկանում, քան նոր իշխանությունները. խմբագիր

453

Երեւանի քաղաքապետի որոշմամբ՝ Բուզանդի 1/3 շենքում գտնվող լրատվամիջոցները պետք է լքեն տարածքը հինգ օրվա ընթացքում։ Այդ մասին ասել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ով այսօր ստացել է ստացել ծանուցում։ Օհանյանը տեղեկացրել է, որ ժամանակին Երեւանի ավագանու որոշմամբ այս տարածքը  լրատվամիջոցներին տրվել է անհատույց, եւ տարիների շարունակ 5-6 լրատվական կազմակերպություն գործունեություն են ծավալել այդ շենքում։ Նկատենք, որ այս […]

Իշխանությունները չեն ժխտում տարածքներ՝ կարգավիճակի դիմաց լոզունգը /տեսանյութ/

10240416

Քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով՝ Ղարաբաղյան հարցում, եթե մի պահ պատկերացնենք անգամ, որ տեղի են ուենում Մադրիդյան սկզբունքներում ամրագրված զիջումները, միևնույն է իրավիճակը չի փոխվի, և դա չի մոտեցնի խաղաղության և տարածաշրջանում կայունության ապահովման: «Ես գտնում եմ, որ ներկա պայմաններում որևէ բան զիջել պետք չէ: Ներկայիս իշխանությունները մի բան են հստակորեն ժխտել՝ տարածքներ խաղաղության դիմաց լոզունգը, […]

Սա քաղաքական հետապնդում է. նախկին ՄԻՊ-ը՝ ԵՊՀ ռեկտորի ընտրությունից /տեսանյութ/

EPH-1

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ այսօր ի պաշտպանություն Երևանի պետական համալսարանի և ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ տարվող արշավի՝ բողոքի ակցիա տեղի ունեցավ։ «Ինձ ու շատերի համար միևնույն չէ համալսարանի ճակատագիրը: Խնդիրն այն է, որ իմ գնահատականը նույնիսկ անզեն աչքով երևում է, որ այս բուհի շուրջ տեղի են ունենում շատ մութ գործընթացներ: Քաղաքական ճնշում է, հետապնդում, ես ուրիշ […]

Տղամարդը նա չի, որ թաքնվելով ԱԱԾ-ի հետևում, ասում ա՝ ասֆալտին կփռեմ /տեսանյութ/

safe_image

«Տղամարդը փախնողը չէ , տղամարդը էն մարդը չի, որ թաքնվելով ԱԱԾ-ի հետևում, ասում ա՝ ասֆալտին կփռեմ»,-լրագրողնիրի հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց  «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը: Նա հիշեցրեց.«Արտաշես Գեղամյանը Ազգային ժողովում Փաշինյանին չափալախեց, ինքը գնաց էթիկայի հանձնաժողով դիմեց: Էդ ա ձեր դուխով Նիկոլը: Հիմա մենք իրավունք չունենք մի ամբողջ ժողովրդով պատանդ լինելու նման մարդու:  Այսօր վարկաբեկվում […]

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ պաշտոնական այցով կմեկնի Իրան

187.thumb

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ:   Այցի շրջանակում Թեհրանում վարչապետը հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական […]

Օդերեւութաբանները զգուշացնում են

եղանակ

Հանրապետության տարածքում` փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին, մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:  Օդի ջերմաստիճանը 27-ից 28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված