20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 9, 2019

Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի նախկին վարչապետի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանի մարտահրավերները

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի հետ, ով տարբեր տարիների զբաղեցրել է նաեւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի եւ ներքին գործերի նախարարի պաշտոնները։ Նախագահ Արմեն Սարգսյանը եւ փորձառու պետական ու քաղաքական գործիչը մտքեր են փոխանակել միջազգային քաղաքականության ու անվտանգության հարցերի շուրջ, անդրադարձել հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին […]

Ամեն գիտություն սկիզբ է առնում Երկնքից. Լեոնարդ Էյլեր

«Այո՛, ես հաստատում եմ, որ կա երկնային մաթեմատիկա, երկնային ֆիզիկա, երկնային մեխանիկա: Ամեն գիտություն սկիզբ է առնում Երկնքից, և բոլոր երևույթները, օրենքները, հրաշքները, որոնք երբևէ հայտնաբերել է մարդը, ելնում են Մաթեմատիկոս, Ֆիզիկոս, Մեխանիկ, Ճարտարապետ Աստծուց: Աստված նաև արվեստի և երաժշտության Աղբյուր է և Ներշնչող: Ողջ փառքը Նրան և միայն Նրան»: Լեոնարդ ԷՅԼԵՐ – (1707-1783), շվեդ […]

Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելը սպառնում է Հայաստանի անվտանգությանը. «Սասնա ծռեր»

Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելը սպառնում է Հայաստանի անվտանգությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը: Հայտարարությունում ասվում է. «Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) նախօրեին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն: Սիրիայում Ռուսաստանի ռազմաքաղաքական միջամտության շրջանակներում […]

Ես նմա՞ն եմ «ասողի». Սիփան Փաշինյանը փակագծեր է բացում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Փաշինյանն ինչո՞ւ է նախընտրել ԱԺ պաշտպանության հանձնաժողովը՝ հարցրինք ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին` Նիկոլ Փաշինյանի եղբորորդուն։ «Բանակային ծառայությունս անցել է հատուկ նշանակության բրիգադում, այդ պատճառով»: Որտեղ՝ Երեւանո՞ւմ: «Ծառայել եմ Մոսկվայում»: Մոսկվայում` ՀՀ դեսպանատանը․ իդիլիա` ցանկացած շարքային զինծառայողի համար: «Այո, 4 ամիս ծառայել եմ Մոսկվայում` ՀՀ դեսպանատանը»: Նիկոլն այդ ժամանակ բանտում էր: […]

Արմեն Աշոտյանը նոր աշխատանքի է անցել. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Ակնհայտ էր, որ խորհրդարանի լուծարումից հետո ՀՀԿ-ական գաղափարական թեւը գործազուրկի կարգավիճակում չէր լինելու, քանի որ նրանց պատրաստվածության մակարդակն անգամ հեղափոխական իշխանությունները չեն վիճարկում։ Եվ ահա կարծես թե նրանք գտել են ակտիվ քաղաքական գործունեությունը կոնկրետ ոլորտային ուղղություններում աշխատանքի հետ համատեղելու զանազան տարբերակներ։ «168 ժամի» տեղեկություններով՝ 6-րդ գումարման ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի […]

Խայտառակ վիճակ. Տարին կարող է աղետալի լինել. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս կառավարությունում ջրային տնտեսության խնդիրների հետ կապված խորհրդակցության ժամանակ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե 2019թ. հաջողվել է 80 մլն դրամ գումար հավաքագրել: Ըստ մեր աղբյուրի՝ ոչ մի հավաքագրում էլ տեղի չի ունեցել, քանի որ գյուղացիները հրաժարվում են գումար վճարել, բացի այդ՝ համակարգում 10 միլիարդը գերազանցող պարտքեր կան, որի հետ […]

Պաշտոնյաները տարակուսած են Մարությանի վարքից. «Տարոնի ժամանակ էդպես չէր». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանի ու քաղաքապետի հետ ամենօրյա շփում ունեցող պաշտոնյաները տարակուսած են` Հայկ Մարությանը, ի տարբերություն Տարոն Մարգարյանի, օրերով կարող է իրենց զանգերին չարձագանքել։ Նրանց ասում են, որ խիստ  զբաղված է։ «Տարոնի ժամանակ էդպես չէր՝ օրվա ընթացքում անպայման արձագանքում, հետ էր զանգում»,- ասաց մեր  զրուցակիցը: Բայց նա այլեւս ժամանակ չի գտնում անգամ մարզվել՝ […]

Ի՞նչ են ուզում Արամ Սարգսյանից. «վրեժխնդիր» են լինում Զավենիչից. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները ֆեյքային գրոհ են սկսել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դեմ: Բանն այն է, որ ոմանց դուր չի գալիս այն հանգամանքը, որ վերջինս միշտ աչքի է ընկել տարբերվող կարծիքով՝ հաճախ դեռեւս «Ելք» դաշինքի ձեւաչափում կոշտ քննադատելով այս կամ այն հարցի շուրջ թիմակիցների տեսակետներն ու գործելաոճը: Ընդ որում, այդ ամենը […]

Նորանշանակ պաշտոնյաները՝ «փիառշչիկներ». նրանց առջեւ պայման են դնում. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր եղեկություններ են հասել այն մասին, որ իշխանությունները որեւէ մեկի աշխատանքի ընդունելիս պայման են առաջադրում, որ բացի իրենց՝ օրենքով վերապահված գործառույթներն իրականացնելուց, տվյալ անձինք պարտավորվում են նաեւ ֆեյսբուքյան էջ վարել, գովերգել կառավարության գործունեությունը, անհրաժեշտության դեպքում՝ հավանել (like անել), մեկնաբանություններ գրել ու տարածել կառավարության գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը, առհասարակ ակտիվ լինել ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի