24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 6, 2019

Տնտեսությունը լուրջ կորուստներ է կրում, կապիտալը փախչում է. 168 Ժամ

Մինչ Հայաստանի տնտեսությունը ֆինանսական միջոցների, առավել ևս՝ ուղղակի ներդրումների լուրջ կարիք ունի, կապիտալն ահռելի տեմպերով արտահոսում է երկրից։ Միայն անցած տարի ֆիզիկական անձանց փոխանցումներն արտերկիր ավելացել են շուրջ 200 մլն դոլարով։ Սա հսկայական գումար է Հայաստանի տնտեսության համար։ Ընդհանուր առմամբ դրանք կազմել են 1 մլրդ 188 մլն դոլար։ Խոսքը բացառապես բանկային համակարգի միջոցով Հայաստանից դուրս […]

Ավգյան ախոռներ են … վարչախմբի դեմքն է ընդամենը փոխվել. Փաշինյանի ամենամեծ սխալը. Ժողովուրդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենամեծ սխալը եղել ու մնալու է «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներին ազատ արձակելու քաղաքական որոշումը: Համենայն դեպս, այդ խմբավորման պարագլուխներից Պավլիկ Մանուկյանն ամեն քայլափոխի ապացուցում է դա: Խոսքն այստեղ միայն նրա ապերախտ, երախտամոռ պահվածքին չի վերաբերում, երբ վերջին հարցազրույցում, խոսելով ազատ արձակման մասին, ասել է. «Ես թքած ունեմ նման արդարության վրա […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը հաջորդ կադրին է առաջ «բրդում». Իրավունք

ՀԱԿ վարչության անդամ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանին որպես վարչապետի մամուլի խոսնակ բարեհաջող տեղավորելով նոր կառավարությունում, հիմա էլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները հաջորդ կադրին են «առաջ բրդում»: Իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ լեւոնականները Նիկոլ Փաշինյանին փորձում են համոզել, որ ՀՀ ռազմական նախկին դատախազ, ԱԺ հինգերորդ գումարման ՀԱԿ […]

Վարչապետի ու Երեւանի քաղաքապետի տարբերությունը. Հրապարակ

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ասում են, որ Հայկ Մարությանը «մոռանում» է տուն գնալ՝ աշխատում է մինչև գիշերվա ժամը 2-3-ը։ Մնում է այնքան, մինչև կինը՝ Իվան, գալիս է նրան տուն տանելու։ Քաղաքապետարանի պահակային ծառայությունը զարմանում է, թե ինչ իմաստ ունի այդքան աշխատելը․ «Նիկոլ Փաշինյանը ժամը 9-ին-10-ին տուն է գնում, քաղաքապետը քիչ է մնում էս շենքում լուսացնի: Այլ […]

Նրանք չեն վախենա օրվա հզորներին դեմ գնալուց. Հրապարակ

Խենթության, խիզախության պակաս կա մեր երկրում: Խոսքը խե­լապակասների ու մանկամիտների մասին չէ, այլ խենթ բարեփոխիչների, առճակատման գնացող խիզախների, ծրագիր ու տեսլական ունեցող մտա­վորականների, որոնք չեն վախենում հոսանքին դեմ գնալուց, կարծրացած համակարգերը քանդելուց, օրվա հզորներին դեմ գնալուց: Մարդիկ, որոնք պատրաստ են Վերածննդի մեծ մտածող Ջորդանո Բրունոյի նման խարույկի վրա այրվել, Անդրեյ Սախարովի նման մի ամբողջ սովե­տական […]

Կրճատել հաճույքները, ոչ թե մարդկանց

ՀՀ մասամբ ձևավորված կառավարությունը նախատեսում է իրականացնել կառուցվածքային փոփոխություններ՝ դեռևս նախարար չունեցող նախարարություններն այլ գերատեսչություններին միավորելով և մասամբ լուծարելով: Եվ այս ամենն ամենաբարձր մակարդակով մատուցվում է հանրությանը՝որպես կառավարության արդյունավետության բարձրացում, և այն որևէ կերպ չի առնչվում ֆինանսների խնայողությանը: Ինչ խոսք, այն որ երկար տարիներ պետական ապարատի ուռճացվածությունը որպես չարիք է մատուցվել հանրությանը և դրանով պայմանավորված ստեղծվել է հանրային չեզոք, իսկ […]

«Այն թատրոններում, որոնց ոտքերն էիք ընկել «հեղափոխության» ժամանակ, ֆինանսավորում չկա»

«Ժողովրդավար, ժողովրդի կառավարություն, ժողովրդի վարչապետ, ժողովրդամոլ, ժողովրդապաշտ, ժողովրդասեր վարչապետ ու կառավարություն, միլիոններով ինքնապարգեւատրվեցիք, անուշ արեցի՞ք, ձեր կանանց չտեսությունը բավարարեցի՞ք, տիկին վարչապետուհին Մոսկվայում 16 միլիոն դրամի համարժեք ռուբլով զգեստապահարանը թարմացրե՞ց, հասկացանք, բա այ չտեսներ չե՞ք մտածում ժողովրդի մասին, թե՞ արդեն էլ ժողովրդի կարիքը չունեք: Ձեր երեխաները կուշտ եւ ապահով են, չէ՞», – նշում է Գ. Սունդուկյանի անվան […]

ՔՊ-ականը սպառնում է

«Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը տեղեկացնում է, որ իշխող«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը Երեւանի քաղաքապետին քննադատելու համար իրենց սպառնում է: «Մեզ պառնում են մարմնական վնասվածքներով, եթե չհասկանանք,  որ մեզ ժողովուրդը ատում է եւ նստենք տեղներս: Հրավիրում եմ բոլոր ԶԼՄ-ների ուշադրությունը», – նշել է Վ. Բաբայանը եւ հրապարակել սպառնալիքներ հնչեցնողի լուսանկարն ու գրառումը:  

Եթե մարդը գիտակցի Աստծուց իրեն տրված զորությունը

Միայն քեզ է պատվիրված Աստծու տաճար լինել ո՜վ մարդ արարած, և Աստծո Հոգին քո մեջ է բնակվում (Ա Կորնթ. 3.16): Դու ես այն անձը, ում ոտքերին Տերը ջուր լցրեց, լվաց ու սրբեց Իր մեջքին կապած սրբիչով: Այդ քե՛զ են սպասավորում հրեշտակները: Հրեշտակները քե՛զ են երազում նմանվել, քանզի միայն դու ես ճաշակում Տիրոջ սուրբ Մարմինն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի