29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 25, 2019

Մանվել Գրիգորյանը զրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից

3C54EF27-FB63-41C7-88B0-80FA2C0ED813_w1023_r1_s

Քիչ առաջ Արմավիրի քաղաքապետարանի ավագանին գեներալ Մանվել Գրիգորյանին զրկեց Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից: Այսօր կայացած քաղաքապետարանի ավագանու նիստում որոշման նախագիծը ներկայացվեց, քննարկում չեղավ. ավագանու անդամներից ոչ ոք կարծիք չբարձրաձայնեց: Իրենց դիրքորոշումը նրանք արտահայտեցին քվեարկությամբ՝ ավագանին միաձայն քվեարկեց Մանվել Գրիգորյանին Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու օգտին: 

«Երևան սիթի», «Նոր զովք», «Էվրիկա», «Սաս», «Կրպակ», «Պարմա», «ԷՄ ՋԻ» սուպերմարկետներն ու150 խոշոր մատակարարները նախազգուշացվել են

Yerevan-city

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն մանրածախ առևտրի ոլորտում՝ հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման, ինչպես նաև կանխարգելման նպատակով: Խնդիրն այն է, որ մատակարար ընկերությունները հաճախ բարձրաձայնում են, որ խոշոր ցանցերի կողմից իրենց հանդեպ կիրառվում է խտրական մոտեցում: Մասնավորապես, որոշ արտադրողների ապրանքները մշտապես ցուցադրվում են տեսանելի վայրում, վաճառողները գնորդներին ուղղորդում են գնել որևէ […]

Լավրովը «ողջունել» է միկրոֆոնին (Տեսանյութ)

27.thumb

Ռուսաստանի  և Ալժիրի արտգործնախարարներ Սերգեյ Լավրով և Աբդելքադեր Մեսսահելի  հանդիպման ժամանակ լրատվամիջոցներից մեկի ձայնային օպերատորը չափազանց մոտ է պահել միկրոֆոնը Լավրովին: Դիվանագետը չի կորցրել իրեն ու շտապել է ձեռքով ողջունել սարքին:

Քրիստոսին միշտ ընդառաջ գնալու պատգամը

????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

Երկու հազար տարիներ շարունակ Քրիստոսին միշտ ընդառաջ գնալու պատգամին է ունկնդիր լինում յուրաքանչյուր քրիստոնյա՝ նշելով Տեառընդառաջը: Այս տոնը հայերիս համար համաժողովրդական է: Տոնի պատմությանը անդրադառնալով՝ իմանում ենք, որ քսան դար առաջ այն կարգվեց Սբ. Հակոբոս Տեառնեղբոր կողմից, և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Տեառնընդառաջը անփոփոխ ձևով նշում է Քրիստոսի Ծնունդից քառասուն օր հետո՝ փետրվարի 14-ին: Չորս […]

Փաշինյանը Մոսկվայում է. ԵՏՀ շտաբ-բնակարանում սպասվում է ՀՀ վարչապետի ելույթը

default (6)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Մոսկվայում է: Հունվարի 25-ին ՀՀ վարչապետը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում հանդես կգա ելույթով: «2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից անցնում է Հայաստանին, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսք կունենա»,- ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ: ՀՀ վարչապետի ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը […]

Ադրբեջանը ցանկանում է ՀՀ նոր ղեկավարությունից զիջումներ ստանալ. փորձագետ

27263_mixayil_aleksandrov_M

Ռուս փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ Դավոսում տեղի ունեցած հանդիպումը, նշել է, որ քիչ է հավանականությունը, որ այն նախապես ծրագրված չի եղել: Այս մասին նա հայտնել է РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում։ «Դժվար թե նման հանդիպումները կարող են ծրագրված չլինել: Ինչ-որ նախնական պայմանավորվածություն եղել է: Գուցե դա արվել է առաջնորդների՝ Դավոս ուղևորությունից անմիջապես առաջ», -ասել […]

ՀՔԾ-ն թույլատրեց Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից. փաստաբան

F27B63E0-3898-4B41-8767-65305691BDC7_cx29_cy4_cw71_w408_r1_s

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը։ Մայրապետյանը ՄԻԵԴ-ից խնդրել էր Հայաստանի իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայում գտնվող՝ իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր գործարարի հունվարի 2-ի միջնորդությունը և պահանջել […]

ԵՄ-ն մտավախություն ունի, որ ՀՀ իշխանությունները ֆիասկո կգրանցեն ԵՄ-ՀՀ համաձայնագիրը կյանքի կոչե­լու հարցում. Հրապարակ

default (5)

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Եվրոպական Միությունը պատրաստվում է կառավարությանը կից բարձրաստիճան խորհրդատուների խորհուրդ ստեղծել` եվրոպական առաջատար մասնագետներից։ «Ըստ ամենայնի` ԵՄ-ն մտավախություն ունի, որ այսպես շարունակվելու դեպքում ՀՀ իշխանությունները ֆիասկո կգրանցեն ԵՄ-Հայաստան համաձայնագրի ժամանակին կյանքի կոչելու հարցում, որովհետեւ կոմպետենցիայի պակաս ունեն, եւ ջուրը կլցվի ողջ աշխատանքը` բարեփոխումների ընթացքի, նախատեսված պայմանավորվածությունների, ստանձնած պարտավորությունների մասով»,- ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված