25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 17, 2019

Ինչ զենքեր կարող են կրել դատական կարգադրիչները․ ցանկ

Կառավարության այսօրվա նիստում սահմանվել և հաստատվել է զենք կրելու իրավունք ունեցող դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը, զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաեւ դատական կարգադրիչներին հատկացվող հատուկ միջոցների ցանկը: Նախագծում նշված է, որ դատական կարգադրիչներին կտրվեն հետեւյալ հատուկ միջոցները՝ ձեռնաշղթա, ոտնաշղթա, ռետինե մահակ, էլեկտրահարող սարք: Նաև ծառայության պետը, պետի տեղակալները, բաժնի պետը կարող են կրել […]

Տպավորություն կա, որ գաղտնալսման գործը մարսվեց, բայց դրա ձայնը դեռ կլսեք եվրոպական դատարաններից․ Մարուքյան

Տպավորություն կա, որ գաղտնալսման գործը մարսվեց գնաց, ուրեմն իմացեք չի մարսվել, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Դրա ձայնը դեռ կլսեք եվրոպական դատարաններից։ Պատահական չէր, որ ԱԺ նախագահից հետաքրքրվեցի, թե արդյոք մենք էս խորհրդարանում պատրաստվում ենք կանչել ու լսել մարդկանց, հասկանանք՝ ինչ դատավորներ են զանգում ու ո՞ւր են զանգում, ինչի՞ համար են […]

Առաջարկում եմ զերծ մնալ երևակայական կամ կեղծ տեղեկությունների տարածումից. Արա Սաղաթելյան

«Առաջարկում եմ զերծ մնալ լրագրողների վստահությունը չարաշահելուց և կեղծ տեղեկություններ տարածելուց», – Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ մեկնաբանելով մամուլում հրապարակված լուրը, թե ԱԺ-ում 2018թ.-ին արված տնտեսումներն ինչ-որ կերպ կապված են այդ միջոցները շռայլելու անհնարինության հետ: «Թեմայի շուրջ հասարակությանը մոլորեցնելու և ինչ-որ առումով հենց լրատվամիջոցների ներկայացուցիչների վստահությունը չարաշահելու միտումը ես նկատել […]

Հրանտ Մարգարյանը չի առաջադրվելու ՀՅԴ Բյուրոյի նոր կազմի ընտրությանը

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի դնելու թեկնածությունը կուսակցության Բյուրոյի նոր կազմի ընտրությունների ժամանակ: Հրանտ Մարգարյանն այս մասին հայտարարել է Արցախում մեկնարկած Հայ Յեղափոխական Դաշնակցության 33-րդ ընդհանուր ժողովի ընթացքում:   «Նախապես հայցում եմ բոլոր ընկերների ներողամտությունը: Իմ որոշումը նահանջ և պարտություն չէ»,- ասել է Մարգարյանը:

Այսօրվա դրությամբ Ադրբեջանում են գտնվում 4 հայ գերիներ. Նաիրա Զոհրաբյան

Այսօրվա դրությամբ Ադրբեջանում են գտնվում 4 գերիներ, որոնցից երկուսը Հայաստանի քաղաքացիներ են, մեկը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ մեկը Ռուսաստանի հայազգի քաղաքացի է: Հունվարի 17-ին ԱԺ նիստում այս մասին ասաց Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով  ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին: Նրա խոսքով՝ հայերից […]

Մի բան ակնհայտ է՝ նախարարությունների թիվը կրճատվելու է. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված են անդամների երկու երրորդը։ «Մենք կգնանք այդ ճանապարհով, անդամների երկու երրորդը կնշանակվի, մյուսները չեն նշանակվի, քանի դեռ մենք վերջնական չենք հստակեցրել կառավարության կազմի փոփոխությունների հետ կապված հարցերը», – ասաց նա։   Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մի բան ակնհայտ է՝ […]

Տավուշի ու Շիրակի մարզպետներն ազատվեցին պաշտոնից

Կառավարության այսօրվա նիստում երկու մարզպետ ազատվեցին պաշտոնից։ Այսպես, պաշտոնից ազատվեցին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ու Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը։ Որոշման նախագծերը կառավարություն էր ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Նշենք, որ ազատված մարզպետները ընտրվել են ԱԺ պատգամավոր:

Անդրանիկ Մանուկյանը դատի է տվել Արման Բաբաջանյանին

Ուկրաինայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ ԱԺ ամբիոնից իր հասցեն հնչեցրած հայտարարությունների համար։ Այս մասին հայտնել է Անդրանիկ Մանուկյանը՝ զրպարտանք որակելով իր հասցեին հնչեցված արտահայտությունները. «Ես արդեն պայմանավորվածություն ունեմ հեղինակավոր իրավաբանական ընկերության հետ և պատրաստվում եմ դատական գործընթաց սկսել այդ պատգամավորի դեմ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված