20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2018

Մանվել Գրիգորյանը ՀՀԿ-ականներին չի ընդունում.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ակնալճի իր առանձանատանը գտնվող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին տեսակցելու ցանկություն են հայտնում բազմաթիվ հանրապետականներ, սակայն վերջինս նրանց  սկզբունքորեն  չի ընդունում։«Իրեն  չեմ հարցրել՝ ուղղակի տեսել եմ, որ իրենց չի ընդունում»,-ասաց մեր զրուցակիցը։ Իսկ հարցին, թե զանգահարող հանրապետականներն ովքե՞ր են, ասաց՝ «մինչեւ ամենաբարձր»։ Շատերն էլ ոչ թե անձամբ են զանգել, այլ միջնորդավորված, սակայն […]

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը խանդավառված է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը խանդավառված է․ բոլորն անխտիր ստացել են 2-ական աշխատավարձ՝ որպես նախատոնական պարգեւատրում։ Մարությանը խտրականություն չի դրել՝ ստացել են ոչ միայն քաղաքապետի մերձավորները, ինչպես անցյալում էր։ Ի դեպ, դա օրենքի պահանջն է․ «Համայնքային ծառայության մասին» օրենքի համաձայն, յուրաքանչյուր տարի ծառայողական պարտականությունները պատշաճ եւ որակյալ կատարելու համար քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին հատկացվում […]

ԱԺ փոխխոսնակի ընտրության ժամանակ «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ եթե «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանի փոխխոսնակի համար թեկնածուներ առաջադրեն, «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին: Որպես ֆորմալ բացատրություն կնշվի, թե դա արվում է, որովհետեւ ԲՀԿ խմբակցությունը թվաքանակով մեծ է ԼՀԿ խմբակցությունից: Այս հիմնավորումը ոչ մի քննադատության չի դիմանում, եթե նկատի ունենանք, որ Սահմանադրությունը նախապատվություն չի տալիս ընդդիմադիր […]

Եթե օրենքները չեն գործում, աշխատում է վենդետան. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը թեև 2018թ.–ին դատական համակարգում արձանագրել է ամենակարևոր փոփոխությունը, այդուհանդերձ, կարծում է, որ այս համակարգում դեռ անելիքներ շատ կան:  «Դատարաններին քաղաքական իշխանության կողմից բացարձակ ազատություն և օրենքներով առաջնորդվելու հնարավորություն տրվեց: Սա ամենակարևոր փոփոխությունն էր, բացառիկ իրավիճակ, ինչպիսին վերջին 20–25 տարիներին չէր եղել: Այդուհանդերձ, ըստ իս, համակարգում էական […]

Փաշինյանը, մի տեսակ, դիլխոր շնորհավորեց լրագրողների Ամանորը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր տարեմուտի ընդունելության էր հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Նա շնորհավորեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ եւ հայտարարեց. «Երրորդ հանրապետության պատմության մեջ մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան է այսօր: Եվ ուզում եմ մեկնաբանել, թե սա ինչ է նշանակում: Սա նշանակում է, որ կառավարությունը չի միջամտում եւ չի […]

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշպանները 26.12.2018 թվականին միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ: Պաշտպանները դատարանին խնդրել են  ներկայացված միջնորդությունը քննել օրենքով նախատեսված հնարավոր սեղմ ժամկետում: Միջնորդությունը ներկայացնելու հիմքում դրվել է այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին դատարանի՝ 27.07.2018թ․ որոշումից  անցել […]

Իսկ չե՞ք ասի՝ ինչու՞ է լռում մեր ղեկավարությունը. Շարմազանովը հորդորում է խիստ արձագանքել Չավուշօղլուին

Թուրքիան անելիք չունի արցախյան գործընթացում, Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլին վտանգավոր և անթույլատրելի հայտարարություն է արել՝ հայ-թուքական հարաբերությունները ուղղակի կապելով արցախյան կարգավորման հետ։ 1.Արցախյան կարգավորումն ու հայ-թուրքական խնդիրը երկու տարբեր գործընթացներ են ու դրանց մեկը մյուսի հետ կապելը անթույլատրելի է։ 2.Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր […]

Բուք ու ձյուն. ջերմաստիճանի կտրուկ կնվազի

Դեկտեմբերի 27-ին Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային […]

Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ժամանակային սահմանափակումներ չենք դնում. Մարիա Զախարովա

Ռուսաստանի Արտաքին գործերի նաժարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում բրիֆինգի ժամանակ մեկնաբանել է 2019թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում է rusarminfo.ru-ն։ «Մենք ժամանակային սահմանափակումներ չենք դնում։ Մենք միշտ հանդես ենք գալիս խնդրի արագ կարգավորման ու այն միջոցների օգտին, որոնք կապահովեն հակամարտության հնարավորինս արագ կարգավորումը։ Ես հանձն չեմ առնի խոսել կոնկրետ ժամկետների մասին։ Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի