25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 15, 2018

ՊՎԾ-ն սպասում է սպորտի նախարարության լուծարմանը. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում, հայտնաբերել բազմամիլիոնանց չարաշահումներ: Այս բացահայտումներին առայժմ հանրային հնչողություն չի տրվում: Իշխանությունները սպասում են նոր կառավարության ձեւավորմանը, երբ այս նախարարությունը կլուծարվի եւ կմիանա մշակույթի նախարարությանը, եւ նախարար Գաբրիել Ղազարյանը կդառնա շարքային քաղաքացի: Այդ դեպքում քրեական գործի հարուցումը չի ազդի կառավարության հեղինակության […]

Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարության շենքի մոտ ցույց էին կազմակերպել ավտոներմուծողները: Նրանց հանդիպեց ՊԵԿ նախագահը: Հանուն արդարության պետք է նշենք, որ խնդիրը ֆիննախի իրավասության ներքո է, բայց դա չէ ամենակարեւորը: Անկեղծ լինենք՝ փոքր–ինչ անսովոր պատկեր է, երբ ՊԵԿ նախագահը ոչ միայն հետնամուտքով չի մտնում կառավարության շենք, կամ հետնամուտքից չի փախչում, այլ հանդիպում է բողոքողներին […]

Առաջադրանք՝ ուժայիններին՝ կապված ՀՀԿ-ի ստացած ձայների հետ

«168 ժամ» թերթը գրում է. «Կարծես թե հաստատվում են մինչեւ ԱԺ արտահերթ ընտրություններ ինտենսիվորեն շրջանառվող այն լուրերը, որոնք վերաբերում էին իշխանությունների կողմից ՀՀԿ հնարավոր ձայների կապակցությամբ ուժային կառույցներին տրված հանձնարարականները: Մասնավորապես, 168.am-ին խոսակցություններ էին հասել այն մասին, որ Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայությունների տարածքային ստորաբաժանումներին նախազգուշացվել էր, որ այն տարածքներում, ուր Հանրապետականը 5 տոկոսից ավելի […]

ԱԺ-ում հանձնաժողովների թիվը կավելանա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ, ամենայն հավանականությամբ, նոր խորհրդարանի ձեւավորումից հետո կավելանա ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը: ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի համաձայն` մշտական հանձնաժողովների թիվը չի կարող 12-ից ավելի լինել: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո 6-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կրճատվել էր` 12-ից դառնալով 9-ը: Այն ժամանակ պատգամավոր Հրայր Թովմասյանը նշել […]

Ինչ է սպասվում Արցախում. փոփոխությունները այսքանով չեն ավարտվելու. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Արցախում սպասվող կադրային փոփոխությունները, որոնց մասին արդեն մի քանի օր է՝ գրում են տարբեր լրատվամիջոցներ, եւ որոնք ակտիվորեն հերքվում էին համապատասխան գերատեսչությունների կողմից, երեկ իրականություն դարձան: Պաշտոնից ազատվել է Արցախի ՊԲ նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը՝ նշանակվելով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: Նրա փոխարեն ՊԲ ղեկավար է […]

Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվել. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Է. Սահակյանը, «Փաստի» թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից ընդունած 2013 թ.–ի 1349–Ա՝ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առք ու վաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին որոշմանը եւ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված ՀՀ բնական գազի առք ու վաճառքի ժամանակ գների ձեւավորման կարգին, նշեց, որ ստացվում է՝ 2013 թվականից երկու […]

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը։ Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է. «Ուրախ ենք վերստին ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Օգտվելով առիթից՝ ցանկանում ենք մեր շնորհավորանքները բերել Ձեզ, ինչպես […]

Լեւոն Մնացականյանի խիզախությունն արժանի են ամենաբարձր գնահատականին. Արայիկ Հարությունյան

Լեւոն Մնացականյանի ռազմավարական մտածողությունն ու խիզախությունն արժանի են ամենաբարձր գնահատականին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հայրենիքի իսկական նվիրյալ, օրինակելի զինվորականի տեսակ, որով կարող է հպարտանալ աշխարհի յուրաքանչյուր հզոր բանակ: Այսպես կարող եմ բնութագրել Արցախյան պատերազմում թրծված, հայկական զինված ուժերի ստեղծման ակունքներում կանգնած և նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի