19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 10, 2018

Ցավալի է, որ ԲՀԿ-ի պես ուժը անցել է խորհրդարան. ԱԱԿ /տեսանյութ/

«Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ  Հայկ Գրիգորյանը ուրախ է, որ «Իմ քայլ»-ը դաշինքը  մեծամասնություն է կազմելու խորհրդարանում: Բայց նրանց համար ցավալի է ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի անցումը խորհրդարան: «Ընտրություններին քաղաքացիներն ընտրեցին «Իմ քայլ»-ին  ՀՀԿ-ից  հրաժարվելու համար»,- նման կարծիք հայտնեց «Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը: Կուսակցության համար գերխնդիր էր քաղաքականություն մտնելը: Ինչը, ըստ նրա՝ ստացվել է: […]

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիթով

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիթով, որում, մասնավորապես ասված է. «Հայրենի մեր երկրում տարվույս դեկտեմբեր 9-ին տեղի ունեցան ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ՝ դառնալով կարևոր հանգրվան Հայաստանում վերջին ամիսներին ընթացող ներքաղաքական զարգացումների: Մեր օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին, ինչպես և կուսակցություններին, որ […]

Անելու ենք մեզանից կախված ամեն բան, որ պոպուլիզմի աղմուկը չխլացնի ձեր ձայնը. ՀՀԿ ընտրական շտաբ

Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտվեցին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնց արդյունքներով պետք է կազմավորվի 7-րդ գումարման խորհրդարանը։ Այս ընտրություններն ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ։ Դրանք անցան այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների և նրանց աջակիցների, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ բիրթ ճնշումների և այլատյացության քարոզի պայմաններում, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ: Կառավարման խորհրդարանական համակարգի անցման հիմնական նպատակներից մեկը հենց […]

Եթե Ծառուկյանի թիկնազորի պետը չառաջադրվեր, մենք երկրորդ տեղում կլինեինք. Արման Բաբաջանյան /տեսանյութ/

«ԲՀԿ ղեկավարի կողմից բազմիցս հայտարարվել է, որ իրենք չեն կարող լինել ընդդիմություն։ Հետևաբար, հաշվի առնելով այդ հանգամանքը, նրանց խոցելիությունը, նաև այն, որ քաղաքականությունը և բիզնեսն այդպես էլ չեն տարանջատվել նաև նոր Հայաստանում, մենք պնդում ենք, որ խորհրդարանական հատվածում ընդդիմադիր լինելու ռեսուրսն ունի միայն ԼՀԿ-ն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-13-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 5-7 աստիճանով Երևան քաղաքում` Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 14-15-ը սպասվում է […]

Հույս ունեմ, որ գող-ավազակ նախարարներ չենք ունենալու. Էդմոն Մարուքյան

«Կլինենք՝ կտեսնեք։ Մեր հայտարարությունը հենց դրա մասին է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյո՞ք կաշկանդված չեն լինի և խորհրդարանում կկարողանան լինել իրական ընդդիմություն։ «Իրավիճակն այնպիսին է, որ ուրիշ ընդդիմություն չի էլ կարող լինել խորհրդարանում։ Եթե ներկա եղած լինեիք «Ելք» դաշինքի ներսում մեր դեբատներին, կարող է ուժեղ […]

Եթե ընտրությունները լինեին մեկ ամիս հետո, ապա ՀՀԿ-ն 5 տոկոսի շեմը կհաղթահարեր. Արա Պապյան

«Այն, որ «Իմ քայլը» դաշինքը հավաքելու էր ձայների ճնշող մեծամասնությունը՝ սպասելի էր։ Հիմնական անսպասելի պահը կարող էր կապված լինել երկրորդ, երրորդ, գուցե չորրորդ տեղերի համար, եթե անցներ, ինչը տեղի չունեցավ»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում երկրորդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի մեծ փորձառություն, […]

Ուշադրությո՜ւն, գողացվել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները. Տիգրան Ուրիխանյան

ԲՀԿ պատգամավորի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Ուշադրությո՜ւն, գողացվել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները: Սույնով տեղեկացնում եմ լրատվամիջոցներին և սպասում եմ իրավապահների և ԿԸՀ-ի արձագանքին։ Սա միայն մեկ տեղամասում (4/40)։ Աստված գիտի էլ քանի տեղ ու քանի ձայն են գողացել։ Հերթով ստուգում ենք ու բացելու ենք»։ Տիգրան Ուրիխանյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի