20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 6, 2018

Ինչու խախտվեց ստատուս–քվոն իշխող թիմի ներսում. Փաստ

Քարոզարշավն արդեն մոտենում է իր վերջնական հանգրվանին, և հետհայացք գցելով` կարող ենք արձանագրել որոշ իրողություններ, որոնք ակնհայտ դարձան վերջին օրերին: Դրանցից մեկը հատկապես աչքի է զարնում և կապ ունի ոչ այնքան քարոզարշավի բուն էության, որքան դրա հաղորդած ազդակների հետ: Բանն այն է, որ ի սկզբանե իշխող թիմի քարոզարշավը ընթանում էր բացառապես Նիկոլ Փաշինյանի առաջնորդության սցենարով, […]

Ի՞նչ սպասել Արցախի հարցից՝ «լիֆտում» բանակցություններից հետո. Վիգեն Սարգսյան

Արցախի խնդրի լուծումն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդները նախ եւ առաջ տեսնում են տնտեսությունն ու բանակը զարգացնելով։ Այսօր՝ դեկտեմբերի 5–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընթացող նախընտրական մեծ բանավեճի ժամանակ ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը հիշեցրեց, որ իրենք նոր կառավարությանը թողել էին բանակի արդիականացման 7–ամյա ծրագիր, որտեղ ամիսներով նշված են անելիքները։ Վիգեն Սարգսյանը հույս […]

Ջավախահայերը ահազանգում են՝ Հայաստանի իշխանությունները վտանգավոր պայման են դրել իրենց առաջ. 168 Ժամ

Ահազանգ-նամակ էր ստացել ջավախահայերի՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների խնդրի մասին։  «Արդեն 10-15 տարի Ջավախքի հայ տղամարդիկ Ռուսաստան արտագնա աշխատանքի (խոպան) մեկնելու համար ստանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ ըստ էության դառնալով երկքաղաքացիներ։ Դա արվում էր այն պատճառով, որ ռուս-վրացական հակամարտության արդյունքում չեղարկվեց Ռուսաստան Վրաստանի քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելելու ռեժիմը, և Վրաստանի քաղաքացի ջավախահայերի համար առանց […]

Զգուշացվել են, որ ընտրություններից հետո ազատվելու են աշխատանքից. Ժամանակ

Պետական կառավարման համակարգի բազմաթիվ աշխատակիցներ արդեն զգուշացվել են, որ ընտրություններից հետո իրենք ազատվելու են աշխատանքից: Սփյուռքի, մշակույթի, ԱԳ, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, դրանց պատկանող ՊՈԱԿ-ների և կառույցների տասնյակ ու գուցե հարյուրավոր աշխատակիցների ասել են, որ մինչև Ամանոր իրենք մնալու են առանց աշխատանքի և պետք է նոր գործ փնտրեն: Քանի որ նոր իշխանությունները տաքսու վարորդներին […]

Ջայլամի նման չեն ուզում նկատել, թե ի՞նչ է կատարվում շփման գծի ռազմավարական հատվածներում. Հայոց ա շխարհ

Արդեն ավարտվող ափալ-թափալ ընտրապայքարի մեջ վերջապես մի լուրջ քաղաքական երանգ մտավ եւ դա, իհարկե, Ղարաբաղի հարցն է, որ չի կարող շրջանցել նրա մասնակիցներից որեւէ մեկը։   Միջնորդներն ակնհայտորեն շտապում են հակամարտության կողմերին նորից բանակցային սեղանին նստեցնելու հարցում, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո արդեն խոսք է լինելու համատեղ հայտարարության ստորագրման մասին։    Ուրեմն ինչպե՞ս հասկանալ ընտրապայքարին […]

Պատրաստվում են ներխուժել ՀՀԿ շտաբներ. 168 Ժամ

Թերթի տեղեկությունների համաձայն՝ քարոզարշավի վերջին օրերին՝ դեկտեմբերի 7, 8 և 9-ին, իշխանությունները պատրաստվում են անակնկալ ներխուժումներ կատարել ՀՀԿ շտաբներ՝ որպես հիմք ունենալով, իբր, ընտրակաշառքներ բաժանելու մասին «ահազանգերը»։ Նման գործողությունների նպատակն է լինելու հակաքարոզչությունը, վախի մթնոլորտի սաստկացումը և շտաբների պարալիզացումը: Թերթի  աղբյուրը հայտնում է՝ չի բացառվում, որ ներխուժման թիրախ դառնա նաև Մելիք-Ադամյան-2 հասցեում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակը: […]

ԱԱԾ պետը համոզում է վարչապետին չկալանավորել ինչ-որ մեկին, իսկ դատավորը կանի՝ «ոնց կասեն». Հրապարակ

Արտահերթ ընտրությունների քարոզարշավը սրընթաց էր, եւ կարճ տեւողությունը լրացուցիչ լարում ու նյարդայնություն հաղորդեց բոլորիս։ 11 օրվա մեջ 35-40 օրվա ընտրապայքար տեղավորելը հեշտ չէր, նաեւ դրանից է այս տենդագին մրցակցությունը։ Իսկ վերջին 2 օրը, ըստ ամենայնի, կվերածվի գլադիատորական մարտերի, որի կուլմինացիան հեռուստաբանավեճն էր եւ դրանից մի քանի ժամ առաջ տարածված հեռախոսազրույցների գաղտնալսման 2-րդ սերիան։ Եթե առաջինի […]

Ես քո կլասիկ ցավը տանեմ. Ծառուկյանը՝ Մարուքյանին

  «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն այսօր՝ դեկտեմբերի 5–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեց, թե որն է իր մոտիվացիան, ինչ կարիք կա պատգամավոր դառնալու։ Նշենք, որ բանավեճը ենթադրում է, որ առաջնորդներից մեկն իր հայեցողությամբ հարց է ուղղում որեւէ ուժի առաջնորդի, իսկ մյուսները կարող են նույն թեմայի շուրջ բանավեճ ծավալել: […]

Ինձ հետ որեւէ մամուլի քարտուղար չի կարող խոսել. Նիկոլ Փաշինյան

Մենք համարում ենք, որ եղել է իշխանափոխություն. տվյալ դեպքում եղել է բողոքի ալիք, որը պարոն Փաշինյանը հեծնել է եւ եկել իշխանության: Դեկտեմբերի 5–ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընթացող քաղաքական մեծ բանավեճի ժամանակ նշեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Լեւոն Շիրինյանի հարցին, թե արդյոք ՀՀ-ում տեղի ունեցածը հեղափոխություն էր: Նշենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի