25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 30, 2018

Ինչ-որ ուժեր կրկին փորձ են անում պղտոր ջրում ձուկ որսալ. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին օրերին ներքաղաքական դաշտում առկա որոշակի լարվածության ֆոնին ինչ-որ ուժեր կրկին փորձ են անում պղտոր ջրում ձուկ որսալ՝ թիրախավորելով իմ անձը: Մասնավորապես՝ լրատվական կայքերում անհայտ հեղինակների անուններով հրապարակումներ են արվում՝ իմ մասին տարածելով կեղծ և ստահոդ տեղեկություններ, մանիպուլյացիաների միջոցով […]

Կարգի հրավիրեք և կարգի հրավիրվեք, թողեք այս բռնապետական պաթոսը. Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր, 2018-ի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու, ՀՀԿ խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Երեկ դիտել եմ «5-րդ ալիք» հեռուստաընկերության կազմակերպած քաղաքական բանավեճը, մասնակիցներ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան եւ ՀՀ ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյան։ Խոսքս ուղղում եմ ՀՀ վարչապետի պաշտոնակարին՝ Ձեր կողմից հռչակված սիրո եւ հանդուրժողականության […]

Վիկտոր Սողոմոնյանը համաձայն է՝ դատարանների վրա ճնշում կա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կարծում է, որ դատարանների նկատմամբ ճնշում կա։ «Լիովին կիսում եմ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կարծիքը, իրենք շատ կոմպետենտ արտահայտում են իրավիճակը, կարծում եմ՝ տեսնում եք», – այսօր «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վիկտոր Սողոմոնյանը։ Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ նիստին, քանի որ հրավեր է […]

ՀՀ-ում տեղի ունեցածն իր ազդեցությունն է ունեցել ոչ միայն ներքին, այլև՝ արտաքին օրակարգի վրա. Զատուլին

ՀՀ-ՌԴ ներկայիս հարաբերությունները գործընկերային են, լրագրողնեի հետ զրույցում «Լազարևյան ակումբի» կազմակերպած «Հայաստան և Ռուսաստան՝ երկու հայրենիքներ. Պաշտպանություն և անվտանգություն» խորագրով առաջին լիագումար նիստի մեկնարկից առաջ ասաց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: «Որքանով տեղյակ եմ՝ ներկայում ոչ ոք այս հարաբերությունների բնույթը հարցի […]

ՊԵԿ-ում շփոթմունքի մեջ են, որովհետև, իշխանությունների գործելակերպի մեջ ոչինչ չի փոխվել. 168 Ժամ

Օրեր առաջ Լոս Անջելեսում կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որի ժամանակ հանգանակվեց 11 մլն 109 հազար 633 դոլար: Ինչպես գիտենք, հեռուստամարաթոնը կազմակերպվում է կամավորության հիմքով, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում մասնակցության չափը և ձևը: Մինչդեռ օրեր առաջ լրատվամիջոցները ահազանգեցին, որ Արցախի զորամասերում սպաներին և զինվորներին պարտադրում են գումարներ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: […]

Փաշինյանի զենքը կկրակի վերջին օրերին. Իրատես

Մինչ քարոզարշավում, բառի բուն իմաստով, բզկտվում են Արցախն ու բանակը, ներհայաստանյան շատ խնդիրներ դուրս են մնում քննարկումների ծիրից: Տարբեր մարզերի քաղաքացիների հետ հանդիպումներում պետք է, որ հստակ նրանց խնդիրներից խոսվի, առաջիկա տարիների զարգացման ծրագրերից, սակայն ոչ, քարոզարշավը լիովին այլ տրամաբանության մեջ է: Այս օրակարգը թելադրում է օրվա իշխանությունն ու հետեւողականորեն առաջ տանում, որին մասնակից է […]

Կարող էի ոմանց պես խուսափել ծառայությունից ու հետագայում մատ թափ տալ չծառայածների վրա. Լևոն Քոչարյան/տեսաշար/

Լևոն Քոչարյանը՝ ՀՀ երկրորդ նախագահի որդին ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Քոչարյանի որդիները ոչ մի օր չեն ծառայել սահմանին՝ մասնավորապես նկատելով. «Այսօր լսեցի ինձ վերաբերող հերթական սուտը: Չեմ զարմանում, քանի որ շարունակվում է նույնը ինչը տարիներ շարունակ արվել է հայտնի օրաթերթի միջոցով: Օրինակները շատ են: Մանկությունս անց եմ կացրել Ստեփանակերտում` ռմբակոծության տակ, նկուղներում, […]

Ձյուն է գալիս

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Տաշիրի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Նոյեմբերյանի, Կապանի ավտոճանապարհներին, Բերդ-Ճամբարակ, Թալին-Ախուրյան և Սիսիանի «Զանգերի» ճանապարհահատվածներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական […]

Ես ներկա Եմ

Ես Եմ Ճշմարտությունը: Իմ յուրաքանչյուր Խոսքը ճշմարիտ է: Իմ տված բոլոր խոստումները պիտի կատարվեն: Ես ներկա Եմ. «Երբ հավաքվեն Իմ անունով»: Երբ կապվեն Ինձ հավատարմությամբ` Իմ Կամքը կատարելու անմար եռանդով լցված: Ես ներկա եմ իբրև ինքն իրեն հրավիրած հյուր: Երբ Ես այդտեղ եմ, և ձեր խնդիրները Իմը դարձնելով` Ձայնակցում եմ ձեր աղերսներին. ապա պարզ ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի