24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 10, 2018

Ցմահ դատապարտյալի որդու նամակը Փաշինյանին

«Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի որդին՝ Նորայր Գրիգորյանը դիմում-նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին. Ստեփան Գրիգորյան ու նրա ընտանիքի անդամները այս տարվա հունիսի 11-ին դիմել էին՝ երկրի ղեկավարներին՝ ներման խնդրագրով, սակայն դեռ ոչ մի պատասխան չկա։ Ըստ Նորայրի՝ նրանք մտածում էին որ համաներմանը զուգահեռ նաեւ ներումների հարցը կլուծվի, սակայն ապարդյուն։ Ստեփան Գրիգորյանի […]

2018-ին զոհվել է 34 զինծառայող, որոնց 21%-ը՝ հակառակորդի կողմից

2018 թվականի ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով:  2018-ին զինված ուժերում զոհվել է 34 զինծառայող, որից 7-ն է (ընդհանուր զոհերի 21%-ը) զոհվել հակառակորդի կողմից արձակված կրակոցից, իսկ 24-ը (79%) զոհվել են […]

Կես տարվա ընթացքում չի հայտնաբերվել գեթ մեկ գործարար, որը հետ կպահանջեր իր բիզնեսի 50 տոկոսը. Առավոտ

Վերջերս հաճախ եմ նկատում, որ սեփական, ինքնուրույն կարծիք ունեցող մարդիկ չեն ցան­կանում իրենց տեսակետը հրապարակավ ար­տահայտել: «Վախենում եմ, որ ամբոխը վրա կտա»,- արդարանում են նրանք: «Ամբոխը» տվ­յալ դեպքում համսսցանցային տարածքում է եւ միահամուռ կերպով հաձակվում է, պիտակա­վորում է այն մարդուն, որը թեկուզ կես միլի­մետր շեղվում է «ուղղափառ-հեղափոխական» դոգմաներից: Բայց ես լռելու այդ հիմնավորու­մը չեմ ընդունում: […]

Կոռուպցիան կշարունակվի, քանի դեռ մտածողությունը նույնն է. Առավոտ

«Հետքը» օրեր առաջ հոդ­ված հրապարակեց, որով հայտնի դարձավ, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն 35 հազար ԱՍՆ դոլար գրանտ է ստացել չրի արտադրությունը զարգացնելու համար՝ Գյուղատն­տեսության զարգացման հիմնադ­րամից: «Հետքը» գրավոր հարցում էր ու­ղարկել հիմնադրամ, որն էլ տրա­մադրել էր «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հայտադիմումը, կնքված համաձայնա­գիրը: Տեղեկացանք, որ Տիգրան Ավինյանը 2010-2011թթ. հիմնադրել է «իրիգեյթ» ՍՊԸ-ն, որը զբաղվում […]

Բանավեճ՝ ուղիղ եթերում, որի հիմքը պետք է դրվի այս ընտրություններում. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բարձրացրել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև բանավեճի անհրաժեշտության մասին։ «Կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարևոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաև օրենսդրությամբ։ Բանավեճ ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։

Ձեր մուննաթը ձեզ պահեք. երբ կառավարությունն իր պարտավորությունները կանի, թող էդ ժամանակ էլ հոխորտա. Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ուսուցիչների աշխատավարձերին՝ նշելով, որ վարչապետը շատ արագ պետք է փոխի իրեն տվյալներ տրամադրողներին: «Նիկոլ Փաշինյանը շատ արագ պետք է փոխի իրեն տվյալներ տրամադրողներին: Ավելին, վերախմբագրի իր մոտեցումները տնտեսական հարցերում:  Չաշխատողներին մի կողմ թողնենք ու գանք աշխատողներին: Դպրոցից բացի, հինգ տարբեր ծրագրերում եմ աշխատում: […]

Հայաստանը պետք է զիջի մի պայմանով. Հրապարակ

ՀԱՊԿ նիստը բավականին բուռն է ընթացել։ Նիստի մասնակիցները որոշում են ունեցել, որ ԶԼՄ-ներին մանրամասներ չեն փոխանցելու, ասելու են միայն, որ գլխավոր քարտուղարի հարցը տեղափոխվել է դեկտեմբերի 6-ի ԵԱՏՄ գագաթնաժողովի օրակարգ, սակայն պայմանավորվածությունը խախտել է Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, որը՝ որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, ասել է, որ իրենք կողմ են Բելառուսի թեկնածուին, իսկ բուն քննարկման ժամանակ էլ տեսակետ […]

Մի՛ արեք դա, պարզապես մի՛ արեք. Վիգեն Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Որքան դժվար է իշխանություն լինելուց հետո ընդդիմություն դառնալը, այդքան հեշտ է երևում հակառակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: «Էս մեր ժողովուրդը, ոնց որ լրիվ հակահեղափոխական լինի: Վարչապետից է՛լ աշխատատեղ է պահանջում, է՛լ թոշակ, է՛լ ճանապարհ…. կարծես վարչապետն ուրիշ բան ու գործ չունի… Որքան դժվար է իշխանություն լինելուց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի