19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 3, 2018

Ինչպես կանխել ուղեղի ծերացումը

Գիտնականները պարզել են, որ խոլինով (choline ) հարուստ սննդամթերքը կարող է կանխել ուղեղի ծերացումը: B վիտամինի ընտանիքին պատկանող այս սնուցիցչով հարուստ են հավը, ձուն, ինչպես նաև` ձկնեղենը և լոբազգիները: Mail Online-ը գրում է, որ Բոստոնի համալսարանի հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ ովքեր իրենց սննդակարգում խոլինով հարուստ շատ ուտելիքներ են օգտագործում, ավելի լավ են հանձնում […]

Ժամանակակից մայրերը կրկնում են իրենց մայրերի բառերը

Հաճախ ասվում է, որ աղջիկները նմանվում են իրենց մայրերին, երբ իրենք էլ են մայր դառնում: Անցկացված նոր հարցումները փաստել են դրա իրավացիությունը: Նոր հարցումների արդյունքում պարզվել է, որ ժամանակակից մայրերը միևնույն կերպ են վարվում իրենց երեխաների հետ և խորհուրդներ տալիս, ինչպես իրենց իսկ մայրերը իրենց հետ են վարվել: Mail Online-ը գրում է, որ հարցումներին մասնակցած […]

Դուշանբեն դառնում է փխրուն և հեղհեղուկ ելման կետ

Երեկ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցը ամփոփեցին հայտարարությամբ։ Ինչպես և կանխազգում էի, Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ոտքի վրա ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը դառնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի հենման կետը։ Լավ է, որ այն պահպանվում է, և սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանդարտ է։ Դա անժխտելի է։ Սակայն ինձ խորապես մտահոգում է այն […]

Տղե՛րք, կլինի վերջիվերջո աղբահանության հարցը լուծեք

6 ամիս է, ինչ շառով-խերով՝ թողում են, համենայն դեպս՝ ինստիտուցիոնալ ոչ մի խոչընդոտ չունեն թրաշամանուկները՝ աշխատելու հարցում։ 6 ամիս անց շատ բան կարելի է ակնկալել ցանկացած իշխանությունից, իսկ այս իշխանություններից ԳՈՆԵ կարելի է ակնկալել հեղափոխական խոստումների ու կառավարության կենացագիրք-ծրագրի թեզիսների իրականացում։ Բայց ախպեր, ձեզ փեշքեշ՝ խոստումներն էլ, ծրագիրն էլ։ Ես չեմ ակնկալում, որ դուք Արցախյան […]

Արմեն Սարգսյանը ստորագրել է համաներում հայտարարելու մասին օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 3-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայասանի Հանրապետության օրենքները:

Գործող ԸՕ-ը թույլ կտա, որ ապագա պատգամավորները 50 %-ով պարտական լինեն ցուցակը գլխավորողին

«Նոր ԸՕ չընդունման հետ կապված մեկնաբանություններին ու լրատվական հոսքերին հետեւելով, թվում է, թե Հայաստանում քաղաքական կյանքը վերջնականապես գնդակահարվեց: Այդպես չէ»,-Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին: Ըստ նրա, արտահերթ ընտրություններն անցկացվեն գործող ԸՕ-ով, չի նշանակելու, որ այն հնարավորություն է տալու նախկին իշխանություններին խորհրդարանում կրկին մեծամասնություն ստանալ:  Ըստ նրա, Հանրապետականը խորհրդարանում հայտնվել […]

Աշխարհում ամեն 4–րդ մարդն ավելի շատ ժամանակ է անցկացնում համացանցում, քան քնում է

Ըստ նոր հարցման արդյունքների՝ աշխարհում ամեն 4–րդ մարդն ավելի շատ ժամանակ է անցկացնում համացանցում, քան քնում է: Հարցման մասնակիցների 51 տոկոսն ընդունել է, որ տառապում է «e-անհանգստությունից», այլ կերպ ասած՝ չափազանց անհանգիստ է լինում, եթե չի կարողանում ստուգել իր էլեկտրոնային փոստը կամ Facebook-ի էջը: Mail Online-ը գրում է, որ տղամարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում […]

Որևէ կերպ չի հիմնավորվել Արա Մինասյանի կողմից մատնանշված գումարներն իր սեփականությունը դարձնելուն ուղղված որևէ հանգամանք. Փաստաբաններ

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի փաստաբաններ՝  ԱՄՆ Նյու Յորք նահանգի փաստաբանների պալատի անդամ Հայկ Սարգսյանը և  ՀՀ փաստաբանների պալատի անդամ  Տիգրան Ղազարյանը հայտարարություն են տարածել, որում նշված է. «Ծանոթանալով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի