25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2018

Վլադիմիր Գասպարյանը հեռացավ. Ժամանակ

Նախօրեին Դուբայ է մեկնել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Օդանավակայանում Գասպարյանին ճանապարհել են Սերժ Սարգսյանի փեսա Հայկ Խաչատրյանը և Գասպարյանի թիկնազորի անդամները: Դժվար է ասել՝ Դուբայը Գասպարյանի համար վերջնակա՞ն հանգրվան է, թե՞ ընդամենը տարանցիկ քաղաք, հայտնի չէ նաև, թե նա որքան ժամանակ է մտադիր անցկացնել արտասահմանում: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Հավաքվեք Հանրապետության հրապարակ եւ կրկին ոտքով հետ քայլեք Գյումրի. Հրապարակ

Արտահերթ ընտրություններին եւ նոր պաշտոններ զբաղեցնելու հեռանկարին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի թիմում խլրտոցներ են առաջացել, շատերն են ցանկանում տեղ ունենալ ընտրացուցակում կամ պաշտոն ստանձնել կառավարությունում։ Այս տրամադրությունները չեն վրիպել նաեւ Նիկոլ Փաշինյանի աչքից, ով վերջերս կուսակցական ակտիվի հետ ունեցած հանդիպման ժամանակ մոտավորապես այս բառերով խիստ հանդիմանել է․ «Եթե կան այնպիսիները, որոնք ակնկալում են, որ հեղափոխության օրերին քայլել են […]

Այս հարցում ժամանակակից երևալը անմտությանից բացի ոտնձգություն է Աստծո դեմ

Մենք պետք է ամաչենք մեր երկրի հնությունից, քրիստոնյա առաջին երկիր կոչվելու պատվավոր անունից, Սահակ- Մեսրոպյան ու Նարեկյան մեզ հասած ժառանգությունից: Խոսելը այդ սրբապղծության մասին արդեն մեղք է: Աստված մեղք է համարում միասեռականների ապրած կյանքը: Եթե խնդրեն, Աստված ողորմած է, գուցե ների, բայց նայելով նրանց վարքագծի դրսևորումներին, կարելի է հասկանալ, որ իրենք են ուզում աշխարհին բան […]

Երբ նա մեռնի, ինչ որ դիզեց, կուտակեց՝ չի կարող տանել

Դու մի՛ վախեցիր, եթե տեսնես, որ մարդն հարստացավ և շա՛տ մեծացավ փառքը նրա տան: Որովհետև նա երբ մեռնի, ինչ որ դիզեց, կուտակեց՝ այդ ամենն իր հետ չի՛ կարող տանել. նրա տան փառքը իր կուտակածով՝ չի՛ կարող իր հետ գերեզման իջնել ու օգնե՛լ նրան:  Սաղմոսարան

Ո՞նց կարելի է էս աստիճան ծաղրուծանակի ենթարկել անմեղ ոստիկանների թափած արյունը. Իրավունք

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, անդրադառնալով առաջիկայում սպասվողհամաներմանը, լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշել էր. «Ես ի՞նչ եմ արել, որ  համաներման արժանանամ»: Այդ հայտարարությունը անչափ վրդովեցրել է  ՊՊԾ  գնդի  գրավման օրը  ծառայություն իրականացնելիս վիրավորված ու  շաբաթներ  անց  հիվանդանոցում  մահացած ոստիկանության ավագենթասպա Գագիկ  Մկրտչյանի  ծնողներին:  Զոհված ոստիկանի մայրը` Անահիտ Պարոնիկյանը անդրադառնալով  Մանուկյանի խոսքին, «Իրավունքի հետ զրույցում ասաց. – Բա դրանք խիղճ ու Աստված ունե՞ն, ոնց թե՝ ես ինչ եմ արել: Ես մինուճար տղա եմ  կորցրել, հարսս ու թոռս ամեն Աստծու օր ողբումեն: Մենք գիշեր-ցերեկ մղկտանք,  իսկ էդ  մարդասպաններն  անմեղ տղերքի արյունը  մարսե՞ն ու մի բան էլ  համաներվեն ու շարունակեն ազատ ապրել: Ո՞նց կարելի է էս  աստիճան ծաղրուծանակի ենթարկել անմեղ ոստիկանների  թափած արյունը, ու մի բան էլ՝փորձել  հերոսանալ: Էս ինչ  պետություն դառանք,  էս ինչ ձեւ են ձեռ առնում մեր անմեղ էրեխեքի արյունը:  Ա՛յ Պավլիկ, ա՛յ անաստված, բա դու չգիտե՞ս՝ ինչ հրեշություններ եք արել ձեր բանդայի հետ միասին: Ի՞նչ տարբերություն՝ կոնկրետ դու ես արել, թեկողքիններդ, մեկ է՝ սաղդ մարդասպաններ եք:Երեք  ընտանիքի վիզ թողեցիք ծուռ ու էդքանից  հետո ինչի Դուք իրավունք ունե՞ք հողի վրա  քայլելու, որ մի  հատ էլ ասում եք՝  ինչ ենք արել:  Էս ծաղր է, գունավոր ծաղր մեր  ընտանիքների  նկատմամբ:  Ես դեմ եմ այս համաներմանը, որ առանձին  […]

Միայնությունը կարող է առաջացնել քնի խանգարում

Միայնակ մարդիկ գիշերները վատ են քնում: Ինչպես գրում է Reuters գործակալությունը, այսպիսի եզրակացության են եկել հետազոտության հեղինակները, որոնք պարզել են, որ «միայնությունը ի վիճակի է մարդուն դարձնել ոչ միայն դժբախտ, այլև վնաս հասցնել նրա առողջությանը»: Չիկագոյի համալսարանից Լիան Կուրինան և նրա գործընկերները ուսումնասիրել են ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի մի խումբ տարեց մարդկանց: Նրանք իրենց հետազոտությունը […]

Ափալ-թափալ ընտրությունները անկատար կթողնեն իշխանության խոստումները /տեսանյութ/

ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը չի ողջունում դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ դրանք անվանելով՝ ափալ-թափալ, ինչը թույլ չի տա գործող իշխանությանը կյանքի կոչել նախապես տրված խոստումները՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության, Կուսակցությունների մասին օրենքի փոփոխման մասով:  https://www.youtube.com/watch?v=6jsd3SVTa3o Մանրամասներին ծանոթացեք տեսանյութում: 

Ինչու է Ալիեւը ցիտում Հայաստանի վարչապետին /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը խոսեց՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարած այցի մասին: «Նախորդ իշխանություններն Արցախի հարցում ճիշտ քաղաքական գիծ են տարել՝ անկախ նրանից, թե ինչ փաստաթղթեր են դրված եղել բանակցային սեղանին : Տարօրինակ է համարում այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը այնպիսի ղեկավար է ՝ ով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի