20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2018

Բոլթոնի այցի առաջին պտուղը. Հայաստանին 60 մլն եվրոյով կործանիչներ են առաջարկվել. Regnum

Ռուսական «Ռեգնում» գործակալությունը, հայկական ռազմական շրջանակներում ունեցած սեփական աղբյուրներին հղում տալով, հաղորդում է, որ Շվեդիան Հայաստանի Պաշտպանության նախարարությանն առաջրակել է գնել SAAB ընկերության կողմից արտադրված JAS-39 Gripen կործանիչներ։ Դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ Երեւանում ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը այցելել է Երեւան՝ տարածաշրջանային այցի շրջանակներում։ Նկատենք, Ջոն Բոլթոնը Երեւանում […]

ՔԿՀ-ներում լարված է. մետաղաձողով կարել է աչքերը

Այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանը  լրագրողներին փոխանցեց, որ մի շարք քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալները հացադուլ և ինքնավնասման փորձեր են անում : Նախօրեին  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում , բանտարկյալը մետաղաձողով կարել է աչքերը :  Նաիրա Զոհրաբյանը հորդորել է դադարեցնել  ինքնավնասմամբ զբաղվելը :  

Սերժ Սարգսյանը դուրս է եկել Կառավարական ամառանոցից

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել Կառավարական ամառանոցից և հանձնել առանձնատան բանալիները:  Henaran.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց 3-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը: Վերջինս հայտնեց նաև, որ նախկին նախագահը բնակություն է հաստատելու Ձորաղբյուր գյուղում:

Ի՞նչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 1-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ի ցերեկը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների […]

Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է իմ աչքերի մեջ նայել. որդեկորույս մայրը պահանջում է /տեսանյութ/

Ինչպես հայտնի է 2014թ. հոկտեմբերի 29-ին Գյումրի քաղաքում  տեղի ունեցած վիճաբանության հետևանքով, սպանություն է տեղի ունեցել, սպանվածը՝  25-ամյա Արտյոմ Ադանալյանն է: Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, արդեն տևական ժամանակ բարձրաձայնում է՝ որդու սպանությունը եղել է պատվիրված անձնական թշնամության դրդապատճառով: «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հադիպմանը սպանվածի մայրը պնդեց՝ իր որդու սպանության պատվերը տվել է նախկինում Շիրակի […]

Թուրքիան ռազմական կադրեր է պատրաստում Ղարաբաղի դեմ պատերազմի համար

Նախիջևանի տարածքում գտնվող Լեռնային ուսումնամարզական կենտրոնում հետախույզների, փրկարարների և հատուկջոկատայինների մասնակցությամբ տեղի են ունեցել լեռնային տարածքում գործելու համար նախատեսված հետախույզների պատրաստման կուրսեր: Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները, ովքեր մարզել են ադրբեջանցի հատուկջոկատայիններին և հետախույզներին: Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Նախիջևանը միշտ էլ դիտարկվել է որպես ՀՀ-ի ու Իրանական Ադրբեջանի դեմ գործելու «գործիք» ու պլացդարմ` Սյունիքին […]

Իրանը և Թուրքիան աջակցում են ղարաբաղյան կարգավորմանն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում. հռչակագիր

Ստամբուլում հոկտեմբերի 30-ին կայացած հանդիպմանն Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ինչպես հաղորդում է «Интерфакс-Азербайджан»-ը, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ՝ Էլմար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն և Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հռչակագիր են ընդունել՝ երեքշաբթի կայացած հանդիպման արդյունքներով: «Նախարարները նշել են պետությունների ներքին գործերին չմիջամտելու և […]

Համաներման որոշումը խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ

Համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց միաձայն։ Նախագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր: Նախագծի երկրորդ և վերջին ընթերցմամբ քննարկումները կկայանան վաղը։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 93 ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերվելու:

Ամբողջ երկիրը հանձնում են մի մարդու ձեռքը, ում միակ ծրագիրը մարդկանց ասֆալտին փռելն է

Ամբողջ երկիրը հանձնում են մի մարդու ձեռքը, ում միակ ծրագիրը մարդկանց ասֆալտին փռելն է։ Աշխատավորից մինչև մտավորական, կրթվածից մինչև անկիրթ, սեփական դատողություն անելուց հրաժարվել են ու այդ մարդու մատի շարժումով են առաջնորդվում։ Այդ մարդու ծրագրերին ով հակառակվի, հակահեղափոխական է պիտակվելու, և որևէ մեկը համարձակվի այլ կարծիք ունենալ, նրա կարծիքին հակառակվել, միանգամից նա մատը կտնկի վրադ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի