25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 19, 2018

Նիկոլ Փաշինյանը փոխում է մարտավարությունը /տեսանյութ/

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը չի կարծում, թե Սյունիքի մարզպետի պաշտոնին նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը պայմանավորված է նոր իշխանությունների պայմանավորվածությամբ հների հետ: Սա, ըստ քաղաքագետի, տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի բարիկադներ քանդելու մարտավարության մեջ: Նիկոլ Փաշինյանը փոխել է մարտավարությունը, կարծում է քաղաքագետը: Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Կամավոր կազմակերպվեք և կոլխոզ ստեղծեք. Փաշինյանի առաջարկը՝ սյունեցիներին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի և Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի ուղեկցությամբ այսօր գտնվում էր Սյունիքի մարզում, որտեղ երեկոյան պետք է մասնակցեր քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանի նախընտրական հավաքին։ Մինչ այդ նա հանդիպել է սյունեցիներին և լսել նրանց խնդիրների մասին։ Բնակիչները բարձրաձայնել են շարք խնդիրների, […]

Կամո Արեյանն ազատվել է առաջին փոխքաղաքապետի պաշտոնից

Կամո Արեյանը ազատվել է Երևանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնից, այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։ Ըստ աղբյուրի, փոխքաղաքապետի պաշտոնում շարունակում են պաշտոնավարել Դավիթ Օհանյանը, Վահե Նիկոյանը և Արամ Սուքիասյանը։  Նկատենք, որ Կամո Արեյանը 2003 թվականից մինչ այժմ զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը:

«Սասնա Ծռեր»-ը արյուն տեսել է արդեն, կարող է պառլամետի դարպասներն էլ ջարդեն, մտնեն /տեսանյութ/

Արդյոք «Սասնա Ծռեր» նորաստեղծ կուսակցության մուտքը ապագա Ազգային ժողով ական կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության համար: Քաղաքագետ Տիգրան Քոչարյանը դժվարանում է հստակ պատասխանել այս հարցին, փոխարենը նշում է, թե վերջիններս արդեն հասցրել են կրիմինալ ձեւով ներկայանալ հանրությանը. «Այս մարդիկ արյուն տեսել են արդեն եւ մի օր էլ կարող է նման ձեւով՝ Կռազով Ազգային ժողով մտնեն, դարպասները ջարդեն […]

Վարորդներն անթրաշ են, քշելիս՝ աչքները կպնում ա, մեքենաներն էլ՝ անսարք են

«Կարմիր գծեր կան, որ երթեւեկությանը խոչընդոտ են»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստանում ուղևորափոխադրումների կազմակերպում» ՀԿ նախագահ Պողոս Օղլուկյանը՝ ավելացնելով, որ ինքն անձամբ դեմ է դրանց՝ երթևեկության համար վտանգավորության առումով: Տրանսպորտի սակագնի հնարավոր թանկացմանն անդրադառնալով՝ նա նշեց, որ լավ կլիներ՝ վերադառնային 1998-2001 թթ. գործող օրենքին, երբ տրանսպորտը պատկանում էր քաղաքապետարանին: «Այսօր վարորդներն աշխատում […]

Շատ կուսակցություններ կերազեին ընտրություններին ունենալ այն արդյունքը, որ կարող է ունենալ ՀՀԿ-ն. քաղաքագետ /տեսանյութ/

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը Հանրապետական կուսակցությանը խորհուրդ է տալիս չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ այս պայպաններում, այս ռեսուրասային վիճակում մասնակցել ընտրություններին կբերի նրան, որ հերթական անգամ իրենց համար կարձանագրվի «իրենց տխուր վիճակը»: «Այն արդյունքը, որ կարող է արտահերթ ընտրություններին ունենալ Հանրապետականը, կարող է շատ ուժերի, կուսակցությունների համար ցանկալի լինել եւ երազանք լինել ՝ հաղթահարել անցողիկ շեմը […]

Նամակ կալանավայրից

Henaran.am-ը ներկայացնում է լրագրող Արմենակ Դավթյանի նամակը կալանավայրից: Հոկտեմբերի 19-ը քրեակատարողական ծառայողի օրն է։ Այն նշվում է առաջին անգամ։ Քրեկատարողական ենթամշակույթի չգրված գործող կանոններով կալանավորը պետք է երբեմն ընդվզի՝ փորձի խառնել ռեժիմը, բայց «Արմավիր» ՔԿՀ-ի համարյա բոլոր աշխատակիցները այնպես են անում, որ ընդհանրապես կոնֆլիկտային վիճակներ չլինեն։ Բայց դե այնպես խնդիրներ միշտ լինում են։ Ինչու ուշացավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի