19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 13, 2018

Սոցցանցերը կարող են մարդկանց մոտ սեփական «ես»-ից պաթոլոգիական կախվածություն առաջացնել

Սոցցանցերը մարդկանց մոտ սեփական «ես»-ից նոր տեսակի պաթոլոգիական կախվածություն կարող են առաջացնել՝ գրում է Daily Mail-ը։ Նոր տեսության հեղինակ Ուիլյամ վան Գորդոնը նշում է, որ գիտական շրջանակներում տարածված կարծիք կա, որ պաթոլոգիական կախվածության երկու տեսակ կա՝ քիմիական, օրինակ՝ ալկոհոլից, և վարքային, օրինակ՝ համակարգչային խաղերից։ Սակայն այս նոր տեսության համաձայն՝ կա նաև երրորդ տեսակ՝ օնթոլոգիկ՝ կախվածություն […]

ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, որովհետև այս քաղաքական համակարգին անհրաժեշտ է իրական ընդդիմություն. Շարմազանով

«Հանրապետական» կուսակցությունը դեռևս վերջնական քննարկում չի ծավալել սպասվող արտահերթ, կամ այլ կերպ ասած՝ «ափալ-թափալ» ընտրություններին մասնակցնելու վերաբերյալ, ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Արտահերթը, հրատապն ու «ափալ-թափալը» պետք է իրարից տարբերել։ Սա «ափալ-թափալ» ընտրություն է։ Կան տարբեր կարծիքներ՝ կուսակցության մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ։ Դրանցից մեկն այն է, որ գուցե բաց թողնենք ընտրությունները, մյուսը՝ մարդիկ դեռ չեն խոսում, և […]

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,  83-ամյա Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել  է. նա գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Եվգենիյ Պարֆենովը: Նրա խոսքով՝ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: «Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է, նրա վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության, բայց կայուն», ասել է […]

Ես կուզենայի միայն միանման գուլպաների մասին հոդվածներով ողողված մամուլ չունենալ

Գիտեմ, որ համընդհանուր ցնծության ժամանակ վտանգավոր ա հակառակ տեսակետ հայտնելը, բայց չնկատել ու իմացածն էլ մոռանալ չի ստացվում ու չեմ ուզում։ Ազերա-կանադական համատեղ ռազմաարդյունաբերությունը, ավելի կոնկրետ զինված տեխնիկայի, էլ ավելի կոնկրետ զրահապատ մեքենաներից մինչև տակտիկական միջոցներ, գործում է 2009-ից։ Ես հասկանում եմ, որ զենքի բիզնեսը թե Կանադայի, թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի, թե Ֆրանսիայի, թե Չինաստանի […]

Քանի անգամ է Ադրբեջանի զինուժը կրակոց արձակել. Արցախի Պն

Հոկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ  դատապարտյալների համաներման նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում Զեյնալյանը շեշտեց, որ լինելու է ամենածավալուն համաներումը: «Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչ այդ քննարկումները փակ են»,- ասաց Զեյնալյանը: Կառավարությունն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագծին:

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի  15-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի քաղտեխնոլագ Կարեն Քոչարյանը:  ԹԵՄԱ՝  հոկտեմբերի 16-ին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի իր հրաժարականը.  սպասվող ԱԺ արտահերթ ընտրություններ. ներքաղաքական զարգացումներ:  

Դա քաղաքական ռասիզմ է. Փաշինյանը հինը ժխտելու մասին

Մենք չպետք է առաջնորդվենք հինը կամ նախկինում որեւէ ներգրավվածություն ունեցած մարդկանց մերժելու մոտեցմամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետի պաշտոնակալման արարողության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես դա անվանում եմ քաղաքական ռասիզմ: Մենք չպետք է թույլ տանք Հայաստանում քաղաքական ռասիզմի գոյությունը: Երեւանի ավագանու ընտրությունները համապետական իմաստով շատ կարեւոր նշանակություն ունեցան, որովհետեւ, […]

Ծառուկյանը քաղաքականության հաշվին չի ապրում․ Գագիկ Ծառուկյան

Այսօր լրագրողները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել են՝ արդյոք Ընտրական օրենսգրքում փոփոխություններ չկատարվելու դեպքում մասնակցելո՞ւ են ԱԺ արտահերթ ընտրություններին, թե՞ ոչ: «Ինչո՞ւ չպետք է մասնակցեմ աղջիկ ջան, այնպիսի հարցեր եք տալիս»,- պատասխանել է Գ. Ծառուկյանը: Հիշեցնենք, որ բարեփոխված Ընտրական օրենսգրքի նախագծի անգլերեն տարբերակը երեկ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ։ Այն քննարկվելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի