25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 11, 2018

Ամոթ է իմիտացիա ստեղծելը. Դանիել Իոաննիսյանը՝ ԿԳ նախարարին

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան հանրագրում նշել է. «Արայիկ Հարությունյանին ասեք, որ ոչ թե soomet է, այլ sommet: Իսկ Երևանը ֆրանսերեն Erevan է գրվում: Ամոթ չի լեզուն չիմանալը: Ամոթ է՝ իմանալու իմիտացիա ստեղծելը, երբ կրթության և գիտության նախարար ես» Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Սպասում ենք ոստիկանության պարզաբանմանը

«Եթե նույնիսկ ընդունենք , որ Ադեկվադ-ի տղաները «ապատեղեկատվություն» են տարածել կամ եթե նույնիսկ «հակահեղափոխականեր» են, նրանց նկատմամբ բռնությունը ու ինքնիրավչությունը դատապարտելի է: Հեղափոխության արժեքներն ու նպատակները վտանգված են , սպասում ենք ոստիկանության պարզաբանմանը», –Henaran.am -ի հետ անդրադառնալով ժամեր առաջ Մարալիկում տեղի ունեցած միջադեպ ասաց «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը:  Հիշեցնենք, Մարալիկում 15-20 հոգանոց խումբը […]

Տիկին Աննա, Ձեզ եմ հարցնում մեր անաղարտ 13-ամյա աղջիկների մոտ, որտեղից պետք է սեռավարակ հայտնվի

Փորձության մի տարեք մեր երեխաներին, Գարդասիլի մասին խոսելուց առաջ, կարդացեք ԱՄՆ գինեկոլոգիայի և մանկաբարձության ինստիտուտի պրոֆեսոր Դիանա Հարփերի, անգլիացի պրոֆեսոր Էդիսոնի, Ռուսաստանի առողջապահության, Ղազախստանի առողջապահության նախարարների և այլոց վերլուծություններն ու գիտական առաջարկները՝ կապված երեխաներին պատվաստելուց 30 տարի հետո իբրև թե ազդեցություն թողնող այդ մահացու , չբերություն, հաշմանդամություն առաջացնող պատվաստի վերաբերյալ: Չեմ կարծում որևէ ծնող կգնա […]

Լիճը չորացնում են մարդասպանին գտնելու համար

Ներքին Սաքսոնիայում քննիչները հույս ունեն, որ չորացնելով Թիթիենզե լիճը, կհայտնաբերեն 25 տարի առաջ անհետ կորած կնոջ հետքերը։ Լճի ջուրը ուղղում են դեպի մոտակայքով հոսող Վեզեր գետը՝ գրում է facenews.ua-ը։ Այս տարվա օգստոսից անհետացած կնոջ այն ժամանակվա զուգընկերը կասկածվում է ընկերուհու սպանության մեջ և ցուցմունք է տալիս Բրեմենի դատարանում։ 58-ամյա տղամարդը իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները […]

Անհնար է խոսել լուծման մասին, երբ անհրաժեշտ մթնոլորտն ապահովված չէ. Փաշինյանը՝ Ալիևի հետ հանդիպման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24-ի լրագրող Մարկ Պերելմանին` խոսելով մի շարք հարցերի, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին: Փաշինյանը նշել է, որ իր ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քննարկվածը վերաբերել է ոչ թե հիմնախնդրի կարգավորմանը, այլ խաղաղ բանակցային գործընթացի համար համապատասխան միջավայրի ստեղծմանը: «Որովհետև անհնար է խոսել լուծման մասին, երբ […]

Շարմազանովը Փաշինյանին սատարող ՀՀԿ-ականներին 3 հարց ունի

Ինչպես արդեն գիտենք ՀՀԿ 18 պատգամավորներ նախօրեին հայտարարություն տարածեցին, որ կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն։ Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  գնահատելով իր գործընկերների այս քայլը, նշեց, որ իր համար առավել անհասկանալի է եղել այն մարդկանց կարծիքը, ովքեր նախկինում քննադատում էին Նիկոլ Փաշինյանին, և հանկարծ կանգնում ասում են՝ Նիկոլ Փաշինյանն ազնիվ է, և  իրենք […]

Անպատասխան կրակ. ադրբեջանական կրակոցներից վիրավորվել է Արցախի դիտակետի շունը (լուսանկարներ)

Արցախի Հանրապետության նախագահի` հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության ԱԱԾ նախկին տնօրեն  Արշավիր Ղարամյանը վիրավորված շան լուսանկարներ է հրապարակել ու զինծառայողներին առավել զգոն լինելու կոչ արել: «Անպատասխան կրակ… Հզորներ կրկնակի զգոն եղեք: Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը… Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ մեր դիտակետի վրա դիպուկահար զենքերից, և կատաղությունից հողաթմբի […]

Հայաստանը ստանձնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարը փոխանցեց Հայաստանին: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում լիագումար նիստի ընթացքում նախագահությունը Հայաստանին փոխանցելու մասին հայտարարեց Մադագասկարի Սենատի նախագահ Ռիվո Ռակոտովաոն: Հայաստանն առաջիկա երկու տարիների ընթացքում կնախագահի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում:

Արդյո՞ք հեղափոխական Նիկոլ Փաշինյանը կարող է վարչապետ Նիկոլ Փաշինյան դառնալ. Washington Times

Ամերիկյան Washington Times պարբերականը հրապարակել է Բահրեյնում ԱՄՆ նախկին դեսպան, Պետքարտուղարության նախկին փոխխոսնակ Ադամ Էրելիի «Անարխիա Հայաստանում» վերտառությամբ հոդվածը: «Հայաստանն անարխիայի մեջ է, այլ կերպ ասած՝ կառավարական իշխանության բացակայության հետևանքով առաջացած անօրինության կամ քաղաքական խառնաշփոթի միջավայրում: Հայաստանի ինստիտուցիոնալ մասնատման հետևանքները չարագուշակ են Եվրոպայի և Կովկասի համար»,-անդրադարձը սկսում է հեղինակը՝ նկատելով, որ ինքը՝ որպես Ուկրաինայում տեղի ունեցած «Նարնջագույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի