20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 10, 2018

Երեւան կժամանեն Կանադայի եւ Քվեբեկի վարչապետները

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Քվեբեկի վարչապետ Ֆրանկո Լեգաուլը հոկտեմբերի 10-ին կժամանեն Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին, հայտնում է theprovince.com-ը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 11-12-ը, Երևանում: Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան կժամանի 40-ից ավել երկրի ղեկավար:  

Էմանուել Մակրոնը Երեւան կժամանի այսօր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելուհամար հոկտեմբերի 10-ին կժամանի Երևան: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքից: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի11-12-ը, Երևանում: Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան կժամանի 40-ից ավելերկրի ղեկավար:  

Ամպագոռգոռ, ոտքերն ամպոտ, սուրբ, անմեղ…

Լուսավոր, քալող, բարգավաճող, պայծառ, օրինաց, խելամիտ, արդարամիտ Հայաստան չի լինի, քանի որ ով դեռ պայքարում է, խոսում է օրենքից, օրինականությունից, արդարամտությունից, լույսից, վերածննդից… Ամպագոռգոռ, ոտքերն ամպոտ, սուրբ, անմեղ… Սակայն, հենց ոտքերին մի փոքր տեղ է անում, սկսում է ոտնահարել օրենքն էլ, լույսն էլ է անջատում, բարգավաճումն ու արդարությունն էլ է մոռանում… Մենթալիտետի խնդիր է… Մերն […]

Աշխատանքի եմ գալու առանց փողկապի, շրջելու եմ երթուղայիններով եւ ավտոբուսներով. Հայկ Մարության

Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցնում է, որ շրջելու է երթուղայիններով, ավտոբուսներով եւ մետրոյով։ Այսօր՝ հոկտեմբերի 10–ին, Երեւանի ավագանու առաջին նիստից հետո լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին՝ արդյոք շարունակելու է երթեւեկել հեծանիվով, ինչպես որ նախկինում արել է, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ես շրջելու եմ եւ հեծանիվով, եւ ավտոբուսով, եւ երթուղայիններով, եւ մեքենայով, եւ մետրոյով»։ Հայկ Մարությանը հայտնեց նաեւ, […]

Վերջապես

ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցությունը կազմաքանդված է, փաստացի հաստատվեց այն, ինչն իրականում առկա էր մայիսի 8-ից: Հայաստանում մայիսի 8-ից չկար հակահեղափոխություն 2 հիմնական պատճառով. Այդ օրն ավարտվեց հեղափոխությունը, հետևաբար չէր կարող լինել հակահեղափոխություն, Փաստացի գոյություն չուներ այն քաղաքական միավորը, որ կարող էր կազմակերպել և իրականացնել հակահեղափոխություն: Ես իրականում շատ ուրախ եմ, որ վերջապես դադարեց գոյություն ունենալ […]

Ոչ պրոֆեսիոնալ կադրերը չեն աշխատի կառավարությունում. Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը խոստանում է լավագույն ընտրություն կատարել մարզպետների թափուր հաստիքների համար, և հաջորդ կառավարության նիստում որոշումները կընդունվեն։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ օրենքով ժամկետների որևէ կաշկանդվածություն չկա: Ըստ նրա՝ ԲՀԿ-ի հետ կնքված հուշագրի արդյունքում նախորդ կադրերի վերանշանակում այս պահին չի նախատեսվում. «Նման քննարկումներ չկան»: […]

Կադրային ջարդ կլինի՞ Երևանի քաղաքապետարանում. Հայկ Մարությանի պատասխանը

Մենք առաջնահերթ պետք է լուծենք աղբահանության հարցը, սա շատ կարևոր է, Երևանի ավագանու անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, թե մնացած հարցերը կլուծվեն ըստ հերթականության, այնպես, ինչպես ներկայացվել է նախընտրական ծրագրում։ Հարցին, թե արդյոք կադրային ջարդ լինելու է, Հայկ Մարությանը պատասխանեց. «Բոլոր այն մարդիկ, այն պրոֆեսիոնալները, որոնք ուզում են […]

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածը ճանապարհ հարթեց քաղաքական շատ ուժերի համար

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանի կարծիքով ներքաղաքական կյանքի գլխավոր ձևակերպումը մեկն է՝ պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններն: «Ինձ համար գլխավոր առանձնահատկությունն  այն է, որ եկանք այն կետին, երբ այլևս կասկած չկար, որ դեկտեմբերին կլինեն ընտրություններ: Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հանրահավաքը  ճանապարհ հարթեց քաղաքական շատ ուժերի համար՝ սեղանի շուրջ նստելու և բանակցելու համար»,-«Հենարան» մամուլի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի