25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 6, 2018

Էս թեման վերջնականա­պես փակենք. Առավոտ

Այն բանից հետո, երբ դերասան ու քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը մեր հասարակությունը բաժանեց երկու մասի՝ սեւերի եւ սպիտակների, սեւերի ու սպիտակ­ների թեման դարձավ շատերի խո­սակցության թեման: Պարզ է, որ դերասանը սպիտակ ասելով նկատի ուներ հեղափոխականներին, եւ սեւ ասելով՝ հակահեղափոխականնե­րին: Ընկերս, որ գեղանկարիչ է, այս առթիվ արտահայտվեց ու ասաց, որ նկարչի համար երբեմն սեւն ավելի կարեւոր […]

ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի մասնակիցները կշրջեն Հայաստանի մարզերով. Հրապարակ

Սույն թվականի նո­յեմբերի 15-18-ը Երեւանում կանց­կացվի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆո­րումը: Այս տեղեկությունը մոտ մեկ ամիս առաջ փոթոր­կեց հայ հասարակությանը: Երեւանում այս միջոցառման կազմակերպիչն է «Նոր սե­րունդ» հասարակական կազմակերպությունը: Ի դեպ, սա առաջին ֆորումը չէ՝ աշխարհում նույն անվա­նումով ֆորումներ ամենուր են կազմակերպվում, իսկ Հա­յաստանում ԼԳԲՏ համայնքի համաժողով կազմակերպվել է անգամ 2015 թվականին: […]

«Թրաշը» լավագույն զար­դը չէ. Հրապարակ

Փաշինյանն իի համախոհների հետ հասավ Երեւան, իսկական հե­ղափոխականի տեսք ուներ. եր­կար ճանապարհից ու դաշտեիում քնելուց հոգնած, ճամփոիդական շորերով, մազ-մորուքով, անխնամ, ուսապարկը՝ ուսին: Նրա կերպարը ճգնավորի ու Մովսեսի խառնուրդ էր, հետո, երբ փշալարերից ձեռքը վնասվեց, կերպարն ամբողջացավ վիրակապով: Այս կերպարն էր նաեւ մարդկանց համոզում, որ նա պալատ­ներից չի դուրս եկել՝ իրենցից մեկն է, նույնքան զրկված ու […]

Իրանի կարեւորագույն շեշտադրումները՝ հօգուտ Հայաստանի. 168 Ժամ

Հարցազրույց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ – Պարոն Ոսկանյան, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը կշարունակի ԱՄՆ-ի պատժամիջոցներին և արտատարածքային օրենքներին հակազդելու աշխատանքը: Մյուս կողմից՝ ԱՄՆ-ը կարծես չի պատրաստվում նահանջել։ Այս իրավիճակը, ի վերջո, ինչի՞ կարող է հանգեցնել։ – Ըստ էության, մենք գործ ունենք երկու կողմի փաստացի անզիջում դիրքորոշումների […]

Շառլ Ազնավուրի երկրպագուները մոմերի երթով հարգանքի տուրք են մատուցել Երևանում

Ի հիշատակ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի` նրա արվեստի հարյուրավոր երկրպագուներ հոկտեմբերի 5-ին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակից մոմերով երթ են իրականացրել դեպի «Ազնավուր» կենտրոն: Երթին մասնակցել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը։ «Մեր սերունդը մեծացել է` Ազնավուրի երգերը վայելելով: Հիշում եմ, երբ փոքր էի, ռադիոյով լսեցի, որ Ազնավուրը տոնում է իր քառասունամյակը: Այդ ժամանակ մտածում […]

Ում է սպասում Փաշինյանը. 168 Ժամ

Վերջին օրերին բավական շատ է խոսվում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների և ներդրումների միջև առկա կապի մասին: Թեև անցած ամիս Ֆրանսիայում գործարարների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներդրողներին հրավիրել էր մասնակցելու Հայաստանի թռիչքին, բայց  օրեր առաջ սփյուռքի նախարարը հայտարարել էր, որ արտերկրի խոշոր ներդրողները նույնպես սպասում են խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Ի հակադրումն սրան, վարչապետի գլխավոր խորհրդական  Արսեն Գասպարյանը նշել էր, որ […]

Հրապարակվել է ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: ՀՀ կառավարության 2018թ. ծրագիրն արձանագրում է, որ Հայաստանում կառավարման և վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների […]

Զինվորին նախ դաժանաբար ծեծել, հե­տո սպանել են. Ժամանակ

Հոկտեմբերի 1-ին մահացու հրա­զենային վիրավորում ստացած շար­քային Գեւորգ Հարոյանի ծնողների պնդումները ճիշտ էին՝ իրենց որդու նկատմամբ բռնություն է եղել: Ծնողների վարկածը հաստատեց նաեւ նախաքննական մարմինը: Գեւորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչա­կան բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուց­ված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյուն­քում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվո­րական ծառայության պարտականությունները […]

Ու՞մ է հավատում Աստված

Ո՞վ է մարդը. Ով ունի Աստծո պատկերն ու նմանությունը. Ո՞վ է երջանիկ մարդը. Ով «հանդիպել» է Աստծուն. Ո՞վ է իմաստուն մարդը։  Ով գնահատել է այդ հանդիպումը։ Ո՞վ է խոնարհ մարդը. Ով ճանաչել է Աստծուն և տեսել է իր տկարությունը. Ո՞վ է սուրբ մարդը։  Ով ծառայում է Աստծուն` հանուն Աստծո փառքի` և ոչ սեփական. Ո՞վ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի