20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2018

Հերքվել է ալկոհոլի չափավոր օգտագործման օգտակարությունը

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները հերքել են այն կարծիքը, որ ալկոհոլի օգտագործումը առողջության համար անվտանգ է՝ գրում է EurekAlert-ը: Մասնագետները վերլուծել են 1990-2016թթ. 195 երկրներում ապրող մարդկանց շրջանում ալկոհոլի օգտագործման ազդեցությունը: Հետազոտությունների համար օգտագործվել են անհատական և տարածված տեղեկություններ ալկոհոլի օգտագործման մասին, ինչպես նաև 592 գիտական հոդվածներ: Պարզվել է, որ 2016թ. մոտ երեք միլիոն մարդկանց մահը պայմանավորված […]

Ավելի շուտ Կուր գետը կփոխի իր հունը, քան Ադրբեջանը կհասնի իր նպատակին.Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:  Ինչպես տեղեկացնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախյան խնդրի խաղաղ ու արդարացի լուծումը մեր գերխնդիրն է: Մենք պետք է համախմբվենք այս […]

Շվեդիայում երաշտի պատճառով եղջերուները սովի են մատնված

Սաամի հովիվները ֆինանսական աջակցության համար դիմել են շվեդական կառավարությանը, որպես երկրի հյուսիսում երաշտային ամառվա հետևանքների փոխհատուցում: Հուլիս ամսին վերոնշյալ շրջանում օդի ջերմաստիճանը հասել է 30 աստիճանի՝ գրում է vokrugsveta.ua-ը: Ուժգին շոգը ոչ միայն անհարմարություն է պատճառում մարդկանց, այլ նաև լուրջ սպառնալիք է ներկայացնում վայրի բնության համար: Երաշտը և հրդեհները ոչնչացրել են արոտավայրերն ու անտառները զրկելով […]

Հավատարմություն. ինչ է ասում Աստվածաշունչը

Հավատարմությունը դա կամքի հատկություններից մեկն է, որի շնորհիվ անձը հարատևում է ուրիշ անձանց և իր սկզբունքների նկատմամբ բարի տրամադրվածության մեջ և կատարում ու ամբողջացնում է հանձն առած գործերը. կարելի է հավատարիմ լինել սեփական ընտանիքին, ընկերներին, հայրենի հասարակությանը, կատարած խոստումներին, որդեգրած գաղափարականին։ Աստվածաբանական տեսանկյունից դիտված, մարդկային հավատարմությունը աստվածային հավատարմության անդրադարձն է, հայելացումը։  Ա) Աստծո հավատարմությունը Սա […]

Արցախի ներկայությունը բանակցային գործընթացում բխում է հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման շահերից. Աշոտ Ղուլյան

Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Արցախի ներգրավումը միայն բխում է հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման շահերից: Այս մասին նշել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հաղորդում է «Արցախպրեսը»:  «Արցախի ներկայությունը բանակցային գործընթացում միայն ու միայն բխում է հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման շահերից։ Այս փաստը տարիներ շարունակ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ մատնանշվել է՝ հիմնավորելու […]

1/3-ը ԲՀԿ-ն է տվել Փաշինյանին, որ լեգիտիմ լինի. Գագիկ Ծառուկյան

Չկա պատմության մեջ բան, որ Ծառուկյանը խոստացած լինի ու չիրականացնի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին իրենց կուսակցության մասնակցությանը: «Ամենակարեւորը՝ մենք ներկայացնելու ենք մեր թեկնածուին, մեր ծրագրերը, անհրաժեշտ ինչ-որ կա Երեւանի համար, մենք չենք խոսելու 10-20 տարի հետո, այլ անմիջապես՝ ինչն է կարեւոր։ Չկա […]

Աստվածաշունչը սովորեցնում է ճիշտ ապրելու բանաձեւը

«Փոքրի մեջ հավատարիմը, մեծի մեջ էլ հավատարիմ կլինի»։ (Ղուկաս 16.10) Կյանքը լեցուն է մանրուքներ թվացող իրողություններով, որոնց անտեսում ենք: Սակայն կարևոր է ուշադիր լինել հենց մանրուք թվացող այդ իրողություններին և հասկանալ, որ կյանքում չկան մանրուքներ: Չէ՞ որ հենց այդ «մանրուքներով» է կառուցվում մեր կյանքն ու դրսևորվում մեր հավատքը: Մանրուք ասելով՝ հասկանում ենք փոքր, աննշան թվացող […]

Ես ընդհանրապես փոխելու եմ պաղպաղակի բաղադրությունը. Նաիրա Զոհրաբյան

«Իմ օրենսդիր ձեռքն այլևս վնասված է»,-այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանն այսօր՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ տոնակատարություն-հյուրասիրություն էր կազմակերպվել երեխաների համար: Նաիրա Զոհրաբյանն ու ԲՀԿ ավագանու թեկնածու, հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանն էլ երեխաներին պաղպաղակ էին հյուրասիրում: Այս արարողությունից հետո Նաիրա Զոհրաբյանն անկեղծացավ, թե ընտրում է օրենքներ գրելը ու վնասված ձեռքը […]

Պուտինն ու Ալիևը քննարկել են Արցախի հիմնահարցը

Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:  «Իհարկե, մենք կարծիքներ փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ, մասնավորապես, բնականաբար, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին: Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը կշարունակի հնարավոր բոլոր ջանքերը այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի