20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2018

Քրիստոսը խոսեց ահավոր վտանգավոր երեւույթի մասին, որ հիմա մեղք չի համարվում

Ահավոր վտանգավոր է մարդկանց գայթակղելը՝ մի բան որ հիմա մեղք չի համարվում: Պետք է հատուկ ուշադիր լինենք, որ մարդկանց լավ բաներից չհեռացնենք ու վատ բաների չդրդենք: Հիշու՞մ էք, Տեր Հիսուսը շատ խիստ խոսեց այդ մասին (Ղկ. 17:2): Մի անգամ մի մոգ փորձեց Սբ. Հոգու գործին հակառակ գնալ ու մի մարդու շեղել հավատքից: Պողոսը նայեց նրան […]

Հայտնի է դարձել շաքարի անսպասելի օգտակարությունը

Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ տրեգալոզա շաքարը լավ ազդեցություն է ունենում լյարդի վրա և բարձրացնում է ինսուլինի հանդեպ զգայունակությունը՝ նվազեցնելով դիաբեթի զարգացման հավանականությունը: Այս մասին գրում է MedicalXpress-ը: Գիտնականները պարզել են նաև, որ տրեգալոզան արագացնում է կալորիաների այրումը՝ բարձրացնելով մարմնի ջերմաստիճանը, կանխում է քաշի ավելացումը, լյարդի ճարպակալումը և նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը:

3-ամյա երեխան 4 օր ապրել է առանց հացի ու ջրի և փրկել է փոքր եղբորը

ԱՄՆ-ում 3-ամյա տղան դուրս է եկել վթարված մեքենայից, որում մահացել է իր մայրը, քայլել է դեպի մայրուղի և գրավել է ոստիկանների ուշադրությունը: Ոստիկանները վթարված մեքենայում հայտնաբերել են տղայի 1-ամյա եղբորը՝ հայտնում է ABC15 Arizona լրատվականը: Դեպքը տեղի է ունեցել Արկանզաս նահանգում: 3-ամյա Քայլեն Հոլիմանը կարողացել է դուրս գալ ճանապարհից դուրս եկած և անտառային հատվածում կողաշրջված […]

Մանկապիղծ պաղպաղակ վաճառողին 40 տարի անց ձերբակալել են

Նախկին պաղպաակ վաճառողին ազատազրկման են դատապարտել երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների և բռնաբարության համար, որոնք նա 40 տարի առաջ է իրականացրել։ Այս մասին հաղորդում է The Independent-ը։ Ինչպես հաղորդել են Լոնդոնի ոստիկանությունում՝ 72-ամյա Դևիդ Բադը ութ տարի և տաս ամիս ազատազրկման է դատապարտվել այն բանից հետո, երբ խոստովանել է տարիներ առաջ իր կատարած հանցանքների մասին։ Տղամարդը […]

Եվ Տերը իմ աղոթքներին ունկնդիր եղավ

Տե՛ր, այդքան սաստով մի՛ հանդիմանիր, և խրատներդ բարկությամբ մի՛ տուր, այլ ողորմի՛ր ինձ, զի հիվա՛նդ եմ ես. խռովքի՛ մեջ են ոսկորները իմ, և Դո՛ւ կարող Ես միայն բժշկել: Հոգիս սաստկությամբ ալեկոծվե՛լ է, և Դո՛ւ մինչև ե՞րբ: Ետ դարձիր, Աստվա՛ծ, և փրկի՛ր անձն իմ, ապրեցըրո՜ւ ինձ Քո ողորմությամբ: Եվ ո՞վ կարող է մահվանից հետո հիշե՛լ- խնդրե՛լ […]

Ռոբերտ Քոչարյանն այս պահին գտնվում է Հայաստանում

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին գտնվում է Հայաստանում, «Ազատությանը» փոխանցել է նրա պաշտպան Արամ Օրբելյանը։ Փաստաբանը նշել է, որ Քոչարյանը մտադիր է մեկնել Գերմանիա՝ տարեկան բժշկական հետազոտության, սակայն նախաքննական մարմնի կողմից կա իրավական արգելք, և որ պաշտպանական կողմը այժմ զբաղված է այդ արգելքի վերացման աշխատանքներով։ Խոսքն այն մասին է, որ Քոչարյանի նկատմամբ չկա ընտրված խափանման […]

Մտահոգված ենք Բաքվին զենք վաճառելու առնչությամբ․ ԱԺ փոխնախագահը՝ ՌԴ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը սեպտեմբերի 3-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են ԱԺ-ից: Միքայել Մելքումյանը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը: ՀՀ ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝ […]

Անդրանիկ Մանուկյանը հետ է կանչվել Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է ստորագրել,որով Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է կանչվել Անդրանիկ Մանուկյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անդրանիկ Մանուկյանին հետ կանչել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասված է նախագահի որոշման մեջ: Հիշեցնենք, որ Անդրանիկ Մանուկյանին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի