19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 27, 2018

Շուկայում վաճառվում են կեղծ թթվասերեր. Ռուբեն Հայթյան

«Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիթորինգի եւ մարքեթինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը կաթնամթերքի իրացման շուկայում լուրջ խնդիրներ է տեսնում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա սպառողներին ամենից շատ մտահոգող մի քանի խնդիրներ առանձնացրեց. ««Արզնի» ընկերությունը 3 տեսակ թթվասեր է արտադրում, որոնցից 2-ը թթվասեր չեն, բայց ինքը գրում է թթվասերային մթերք, մթերքի վրա էլ փակցնում են դրոշմանիշը, […]

Միքայել Մինասյանը չի շարունակի պաշտոնավարել

Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը չի շարունակի պաշտոնավարել, այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։  «Ո´չ, չի շարունակի»,– ասաց փոխարտգործնախարարը՝ անդրադառնալով Միքայել Մինասյանին հետ կանչելու մասին հարցին։ «Դա վարչապետի որոշումն է»,- հավելեց փոխարտգործնախարարը՝ խոսելով դեսպանին հետ կանչելու հիմքերի մասին։

Մեր տներից մեզ շպրտեցին դուրս, երկու կոպեկ տվեցին ու վերջ. քաղաքացիները բողոքում են /տեսանյութ/

Հյուսիսային պողոտայի և Փավստոս Բուզանդի բնակիչները արդեն 14 տարի է պայքարում են իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման համար: «Մեր տները քանդեցին, մեզ շպրտեցին դուրս, երկու կոպեկ տվեցին ու վերջ»,-այսօր Կառավարության շենքի դիմաց Henaran.am-ի հետ զրույցում ասացին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները: Նրանք գումար չունեն փաստաբաններ վարձելու համար. չգիտեն՝ ինչով մտնեն դատարան: Հարցին ինչպե՞ս է մյուսներին հաջողվել տուն ստանալ, […]

«Դավիթ Տոնոյանը աչքերը փակ գնում ա դիրքեր գալիս ա». սեւազգեստ մայրերը դժգոհ են /տեսանյութ/

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացնող խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների մայրերը պնդում են՝ չնայած նոր իշխանություններն ասում էին «ինչ-որ բան դեպի դրականը կգնա»,  բանակում ոչինչ էլ չի փոխվել: «Դավիթ Տոնոյանը աչքերը փակ գնում ա դիրքեր, շրջում, գալիս ա: Ոչ մի բանից տեղյակ չի: Ինձ մի հոգի չի ասել, որ վատ ա վիճակը: Կան զորամասեր, որ […]

Գտնել մաֆիային. թանկացումներ կան ոչ միայն գյուղմթերքի, այլեւ կաթնամթերքի շուկայում

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը փաստեց՝ թանկացումներ իսկապես կան: Հակոբյանի խոսքով՝ ամենաքիչ թանկացած բանջարեղենը սմբուկն է. դա բացատրվում է նրանով, որ այն սեզոնին ավելի երկար է լինում: «Թանկացումներ կան ոչ միայն գյուղատնտեսական մթերքների, այլև կաթ կաթնամթերքի շուկայում: Նրանք շատ մեղմ ձևով և կարծես անտեսանելի կաթնամթերքի գները աստիճանաբար բարձրացրին»,-փաստեց Հակոբյանը: Վերջինիս խոսքով՝ […]

ԱԱԾ-ն զբաղվում է Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ԱԱԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը. «Ուսումնասիրությունն իրականացվում է, առաջիկայում կհրապարակվի»,- եզրափակել է Արթուր Վանեցյանը։

Լավ լուր օդերեւութաբաններից

Սեպտեմբերի 26-ի և հոկտեմբերի 1-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-28-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ: Սեպտեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 6-8 աստիճանով, 29-30-ը նույնքան կբարձրանա:    

Հանցավոր անգործություն

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակից է նախկին պատգամավոր,կրթության և գիտության նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայտարարել է, որԵրևան վերադառնալուն պես  բանակցություններ է  սկսելու քաղաքական ուժերի հետ՝ Ազգային ժողովը ցրելու նպատակով:ՀՀԿ-ն թեև  հայտարարում է, որ  պատրաստ է բանակցությունների,  սակայն ԱԺ-ն լուծարելու  հիմքեր չի տեսնում։  Ազգային ժողովի մյուս  խմբակցություններն  էլ հայտարարում են, որ կողմ են արտահերթ ընտրություններիանցկացման: Այս իրավիճակում որքանո՞վ է իրատեսականխորհրդարանի լուծարում: -Ես նախ չեմ կարծում, որ  Հայաստանում խորհրդարան ցրելու անհրաժեշտություն կա:  Դա այսպես կոչված  հեղափոխական  ուժերի կապրիզն է:  Խորհրդարանում որևէ արգելք չկա,  որ կառավարության օրենքներն  ու նախաձեռնությունները տապալվեն, այսինքն խորհրդրանը նորմալ գործում է, ոչ մի խնդիր չունի:  Վարչապետը խորհրդարանում ունի մեծամասնություն իր  կոալիցիոն գործընկերների և ՀՀԿ-ից դուրս եկածների  հետ միասին:  Այսինքն, կա խորհրդարանականմեծամասնություն և կոալիցիոն իշխանություն, մնացածը զուտ կապրիզ է: Երևանի ավագանու նտրությունների  արդյունքներն իրենց ոգևորել են և իրենք  ուզում են առիթն օգտագործել ու,  այսպես ասած,  ամբողջական իշխանություն սահմանել բոլոր ոլորտներում:  Ըստ իս՝ դա չի կարելի թույլտալ: Ես կտրուկ դեմ եմ խորհրդարանի լուծարման որևէ տարբերակի, որովհետև որևէ  տարբերակ իրականում չկա, ինչ էլ լինի՝ մտացածին ու արհեսատական է:  Այսինքն,  բանակցեն, չբանակցեն,  ուժային միջամտություններ լինեն, հրաժարականներ լինեն և այլն, այդ բոլորն իմպրովիզներ են: -Իշխանության  ներկայացուցիչներն ասում են, որ այս  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի