29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 24, 2018

Պետք է օրենքով արգելվի եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը. Շարմազանով

Без названия

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Պետք է օրենքով արգելվի եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը: Հարգելի հայրենակիցներ, քաղաքական ակտիվ թոհուբոհի մեջ այսօր խոսելու եմ շատ ավելի կարեւոր խնդրի մասին: Իմ քաղաքական գործնեության ողջ ընթացքում եւ երեկ, եւ այսօր կարեւորել եմ մեր երկրի ազգային ու հոգևոր նկարագրի եւ արժեհամակարգի պահպանման […]

Դադարեցվել է հանրապետության գազամատակարարումը

gaz1

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին սեպտեմբերի  24-ից մինչև սեպտեմբերի 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է ժամը 07:00-ից: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:

Ինչու է Փաշինյանը շտապում լուծել Ազգային ժողովի հարցերը

1525512014-6753

Երևանի ավագանու ընտրությունների անվան տակ Նիկոլը անցկացրեց սեփական իշխանության վստահության հանրաքվեն, որպեսզի ջախջախի մյուս կուսակցություններին և ցույց տա, որ ինքը շարունակում է վայելել ժողովրդի սերն ու աջակցությունը, ձեռքի հետ Հայկոյին դարձնի քաղաքապետ, վարկաբեկի մյուս կուսակցություններին և շարունակի ժողովրդի անունից խոսելով ամրապնդել սեփական իշխանությունը… Այսինքն՝ Նիկոլը խաբեց և՛ երևանցիներին, և՛ ընտրություններին մասնկացող կուսակցություններին՝ փաստացի զրկելով նրանց […]

Ինչու չի կայանա Փաշինյան-Թրամպ հանդիպում

554434

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք է ժամանել՝ մասնակցելու ՄԱԿ-ի գագաթաժողովի աշխատանքներին, տեղեկացում է «Ամերիկայի ձայնը»-ը: Մինչև ՄԱԿ, Փաշինյանը Նյու Յորքի Յեյլ ակումբում հանդիպելու է Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչներին՝ հանդիպում, որին տեղի հայերն անհամբեր են սպասում: ՄԱԿ-ի հարևանությամբ գտնվող Նյու Յորքի այս հնագույն ակումբում Հայաստանի վարչապետը ներկայացնելու է հայ համայնքին «Թավշյա հեղափոխության» ձեռքբերումներն […]

Ոչ մի կերպ հաղթող ուժը իրավունք չունի խոսելու 60 տոկոսի անունից

17.thumb

ա/Կամք ունենանք շնորհավորենք ընտրություններում հաղթած ուժին․ բ/Եւս մեկ անգամ հիշենցնենք այդ ուժին՝  -Ինքը հաղթել է մոտ 40 տոկոս ժողովրդական մանդատով․ գ/40-ը 60-ից քիչ է․ ոչ մի կերպ հաղթող ուժը իրավունք չունի խոսելու 60 տոկոսի, այդ թվում իմ անունից․․․ ե/ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Լույսը» պետք է «որձ» գտնվեն՝ մի քիչ գոնե. – Ու դուրս գան Համաձայնության կառավարության […]

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս

photo-1

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հրավերով սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Մինսկ: Պատվիրակությունը կմասնակցի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստի աշխատանքներին: Նախատեսվում […]

Այս ընտրությունը նորից ապացուցեց, որ քաղաքականության մեջ խաղադրույքները մեծանում են. Ավետիք Չալաբյան

Avetik_Chalabyan

«ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը գրում է. «Կարծում եմ, որ անքուն գիշերվանից հետո բոլորդ արդեն գիտեք ընտրությունների արդյունքները, և չեք կասկածում, որ Նիկոլի և իր թիմի հաղթանակը ակնհայտ է, նույնիսկ ցածր մասնակցության մասին խոսակցությունները չեն ստվերում այն փաստը, որ համարյա 300 հազար ընտրող քվեարկել է հեղափոխական կուրսի շարունակության օգտին։ Շնորհավորելով Նիկոլին և իր […]

Երեւանում այսօր 6 ժամ լույս չի լինելու

timthumb

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Աթոյան անց. 2, 10, 10/4, 12/3 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր Արեշ 11փ. 72 շենքը, Դիմիտրով փ. 75-82 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Էրեբունի փ. 23 շենքը […]

26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում

agn-503x375

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված