20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 24, 2018

Արա Բաբլոյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին:  ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանի ուղերձում, մասնավորապես ասված է. «Սիրելի երեւանցիներ, թեեւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ պաշտոնապես ամփոփված չեն, սակայն նախնական արդյունքների հիման վրա կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերի 23-ին […]

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր տնօրեն ունի

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում է նշանակվել Հայկակ Արշամյանը: Այս մասին հայտնել է  Հիմնադրամի մամուլի պատասխանատու Անուշ Մարտիրոսյանը: Նշենք, որ Հայկակ Արշամյանը որպես ծրագրերի համակարգող է աշխատել Երեւանի մամուլի ակումբում, Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնում։ Նա աշխատել է նաեւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» կազմակերպությունում, իսկ 2018 թ. հուլիսի 2-ին նշանակվել էր ՀՀ վարչապետի խորհրդական:

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի  25–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:   ԹԵՄԱ՝  Երևանի ավագանու ընտություններին լրագրողների և լրատվամիջոցների գործունեության իրավունքների խախտման  ինչպիսի՞ դեպքեր են արձանագրվել:

Բանակցություններում առաջընթացի միակ խոչընդոտն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է. Շարմազանով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ աշխատանքը, համագործակցությունը ՀԱՊԿ, ԱՊՀ եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովներում: Անդրադարձ է […]

Հայտնի չէ՝ ՀՀԿ-ն, Քոչարյանն ինչ կանեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ. Ցինկեր

Ես համաձայն չեմ նրա հետ, որ Երևանի ավագանու ընտրությունը գլխավոր փորձն էր խորհրդարանական ընտրություններից առաջ:  Երևանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց  Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր, Հայաստան-Իսրայել հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը, ով դիտորդական առաքելություն է անցկացրել ընտրություններին: «Ես դրա հետ համաձայն չեմ, որովհետև խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ էլ […]

Փաշինյանը փորձել է ամեն ինչ անել, որ քաղաքապետի ընտրություններն իր անձնական հաղթանակը դառնան. «Կոմերսանտ»-ի արձագանքը

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի թղթակից Վլադիմիր Սոլովյովը վերլուծական հոդվածով անդրադարձել է սեպտեմբերի 23-ին Երևանում կայացած ավագանու ընտրություններին՝ ենթադրելով, թե ինչ հետընտրական գործընթացներ կզարգանան երկրում: Հեղինակը նշում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որպեսզի քաղաքապետի ընտրությունն իրականում դառնա իր նկատմամբ վստահություն հայտնելու հանրաքվե ու ճնշման միջոց այն ընդդիմախոսների համար, որոնց պատրաստվում է ստիպել […]

Լավ կլինի հնարավորինս արագ գնալ խորհրդարանական ընտրությունների. Ալեքսանդր Իսկանդարյան

Երևանի ավագանու ընտրությունների ելքից տրամաբանորեն բխում են խորհրդարանական ընտրությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այժմ լավ կլիներ հնարավորինս արագ գնալ խորհրդարանական ընտրությունների, և դրա հավանակնությունը շատ մեծ է: Այս խորհրդարանը պահել մինչև 2022 թ. հեշտ չի լինի, ինչպես նաև հեշտ չի լինի մինչև այդ ժամկետը պահպանել նման մեծ ժողովրդականություն: […]

Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ. Հայկ Մարության

Շնորհակալ եմ վստահության համար: Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով հաղթած «Իմ քայլը» դաշինքի՝ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: «Սիրելի’ հայրենակիցներ ջան, սիրելի’ երևանցիներ ջան, հարազատնե’ր ջան, այս հաղթանակը մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի