19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 22, 2018

Նստած աշխատելը մեծ վնաս է հասցնում առողջությանը

Միսսուրիի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ նստած աշխատելը առավել վտանգավոր է, քան կարծում էին նախկինում: Washington Profile-ի փոխանցմամբ, ուսումնասիրության շրջանակներում հետազոտվել են մարդիկ, խոզեր և մկներ, որոնք հիմնականում նստակյաց կենսակերպ են վարում (ուսումնասիրության ենթակա կենդանիների տեղաշարժն արհեստականորեն սահմանափակվել էր): Պարզվում է` նստելը նպաստում է ոչ միայն ավելորդ քաշ հավաքելուն, այլ նաև երկար ժամանակ անշարժ […]

Ազգային Ժողովի դռները երբեք ժողովրդի առջեւ փակ չեն եղել. խնդիրը պետք է անվտանգության մասնագերտները քննարկեն

«Ազգային Ժողովի դռները երբեք ժողովրդի առջեւ փակ չեն եղել, Ազգային ժողովը եղել եւ մնում է ամենաբաց կառույցը, իսկ օրենսդիր մարմնի տարածք մուտքի սահմանափակումները պայմանավորված են անվտանգության խնդիրներով»,-Henaran.am-ի հետ հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե Բաղրամյան 26-ի դռները քաղաքացիների առջեւ բացելուց հետո հաջորդն ԱԺ-ը պետք է լինի: ԱԺ փոխնագահի կարծիքով, հարցը […]

Կոմիտասը մեր գրաբար լեզվի նման է, կորցնում ենք նրան. մաեստոր Չեքիջյան

Կոմիտասի 150-ամյակին ընդառաջ՝ Վարդապետի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ կմեկնարկի «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը: Նպատակը՝ փառատոնի միջոցով Վարդապետի  մշակությային ժառանգության հանրահռչակումն  է՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ եվրոպական մշակութային տարածքում: Փառատոնի բացումը Արամ Խաչատրյան համերգասրահում է: Պատիվը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբինն է՝ մաեդտրո Չեքիջյանի ղեկավարությամբ: «Ամեն առիթով, երբ Կոմիտաս ենք ներկայացնում, շահում ենք, բայց Կոմիտասը մեր […]

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի  24–ին՝  ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն  Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը  եւ ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:   ԹԵՄԱ՝   Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների  ամփոփում. ելքն  ու սպասելիքները:

Եղանակային նոր կանխատեսումներ

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 22-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, սեպտեմբերի 23-26-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում` Սեպտեմբերի 22-23-ը սպասվում է անձրև և […]

Ինչպիսի՞նն էր անցնող շաբաթը շփման գոտում

Սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի գաղտնազերծված որոշումը. Ա. Հովհաննիսյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի գաղտնազերծված որոշումը. «ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը, ՀՀ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իրականացված մտքերի փոխանակության արդյունքում որոշում է կայացրել ԵԽԽվ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում գործուղել Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ: Հանձնարարվել է նաեւ այցի արդյունքների մասին զեկուցել հանձնաժողովի առաջիկա  նիստին»։

ԱԱԾ տնօրենը միաձայն ընտրվեց ՀՖՖ նախագահ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Նշենք, որ Վանեցյանը ՀՖՖ նախագահի միակ թեկնածուն էր, ում առաջադրել էին Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները:  ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի իրավաբանական անձանց միության թիվ 17 արտահերթ ժողովին ընտրվեց նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի կազմը: Կազմում ընդգրկվելու համար առաջադրված էին հիմնականում նոր Կառավարության անդամներ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի