16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 7, 2018

Չի կարելի քվեաթերթիկը տեղամասից դուրս տանել. Մարուքյանի հիշեցումը

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ ամբիոնից քաղաքացիներին հիշեցրեց, որ ընտրությունների ժամանակ չի կարելի քվեաթերթիկը տեղամասից դուրս տանել։  Նա ասաց, որ աշխատանքային կարգով առաջարկել էր ընտրակեղծարարության պատիժը խստացնող նախագծում նաեւ այս արարքը քրեականացնել, սակայն կառավարությունը նշել է, որ փաստաթղթի դուրս հանումն արդեն իսկ քրեականացված է։  Մարուքյանը ասաց, որ իրազեկման խնդիր կա, ըստ նրա, քաղաքացիները […]

Մենք հետքայլ չենք գրանցելու. Արփինե Հովհաննիսյանը կառավարությանը հորդորեց ավագանու ընտրություններին տեսախցիկներ ապահովել

ՍԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ընտրակեղծարարության պատիժը խստացնող նախագծի քննարկմանը կառավարությանը հորդորեց նույն հետեւողականությամբ, որով նախագիծը ԱԺ բերվեց, Երեւանի ավագանու ընտրություններին ապահովել տեսանկարահանող սարքերի կիրառումը, որպես թափանցիկության երաշխիք։  «4 քաղաքական ուժերը հավաստել են՝ այդ տեսախցիկները որպես թափանցիկության երաշխիք։ Մենք հետքայլ չենք գրանցելու»  – շեշտեց նա։   

Կառավարությունը լսեց է ՀՀԿ-ին. ընտրակեղծարարության պատիժը խստացնող նախագիծն ընդունվեց

Կառավարությունը ընդունել է նախօրեին ԱԺ պատգամավորների դիտարկումներն ու առաջարկությունները եւ ընտրակեղծարարության համար պատիժը խստացնող նախագծերի փաթեթից հանել է վիճահարույց դրույթները։ Մասնավորապես, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ասաց, որ նախագծից հանվել է կաշառք տալու խոստումը եւ այն վերցնելու համաձայնությունը քրեականացնող դրույթը, որը իրավաբան պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը եւ Գեւորգ Կոստանյանը քննադատել էին։ «Կառավարության ներկայացուցիչը հստակ ֆիքսեց, որ մեր […]

Կանխել միասեռականների ազգակործան գրոհը. Հայ, ո՞ւմից և ինչո՞ւ ես վախենում

Կանխել միասեռականների ազգակործան գրոհը: Հայաստանը մաքրել է պետք ամեն տիպի հակազգային թափթփուկներից, սա ազգային օրախնդիր է, այլապես վաղը այս երազելի Հայաստանը երազանք է մնալու: Հարց եմ տալիս բոլոր այն արժանապատիվ իրավապաշտպաններին, նրանց, ովքեր իրենց ընտանիքներում և պատերի տակ ընդդիմանում են, իսկ իրականում, խոնարհված համբուրում են ՍՈՐՈՍԻ ձեռքերը: Հայ, ումից և ինչու ես վախենում քո բարոյականությունը […]

Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին կայցելի Ադրբեջան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այս ամսվա վերջին պատրաստվում է Ադրբեջան այցելել, գրում է «Известия» պարբերականը՝ հղում անելով ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովին։ Հայտնի է, որ նույն օրերին Պուտինը կլինի նաև Տաջիկստանում և Ուզբեկստանում։ Ուշակովը հայտնել է, որ մինչև այս տարվա վերջ Ռուսաստանը պատրաստվում է հյուրընկալել ՌԴ-Իրան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովը։ «Մեր հերթն է անցկացնելու հանդիպումը, կքննարկենք գործընկերների […]

ՌԴ-ն իր տարածքում չեղարկել է Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը

Ռուսաստանի Դաշնությունը չեղարկել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված ԱՊՀ միջպետական հետախուզումն իր տարածքում: Այդ մասին interfax.ru-ին հայտնել է քաջատեղյակ աղբյուրը: «2008թ. Երևանում մարտի 1-ի դեպքերի համար մեղադրվող Հարությունյանի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունից հետո որոշվել է ՌԴ տարածքում չեղարկել նրա նկատմամբ հետախուզումը»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա մանրամասնել է, որ այսպիսով՝ ՌԴ տարածքում […]

Շանթ Հարությունյանը հանդես կգա ասուլիսով

Սեպտեմբերի 8-ին ժամը 14:00-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղի կունենա Շանթ Հարությունյանի մամլո ասուլիսը։ Այս մասին տեղեկացնում է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Հիշեցնենք, որ  օրեր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին, Շանթ Հարությունյանի ազատ արձակման մասին խոսելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հետ ինքը հեռախոսազրույց է ունեցել և  խնդրել , որ նա օգտվի բաց […]

Դատավորների ընտրությունը ԲԴԽ-ի վրա շատ թանկ է նստել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սնանկության գործով դատավորների ընտրությունը Բարձրագույն դատական խորհրդի վրա շատ թանկ է նստել: Դատավորները, որոնք չեն ընտրվել Սնանկության գործով դատարանի կազմում, հերթով դիմում են դատարան՝ բողոքարկելով ԲԴԽ որոշումները: Ինչպես հայտնի է, ԲԴԽ-ին դատի էին տվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ի […]

Ոստիկանության վիճակը բարդ է. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո ոստիկանությունում իրավիճակը բավականին խնդրահարույց է: Սա ցայտուն երեւում է ճանապարհային ոստիկանության աշխատանքում: Մի կողմից` ցածր աշխատավարձի պատճառով համակարգից հեռանում են ՃՈ աշխատակիցները, մյուս կողմից էլ նոր ղեկավարության հետ կապված մեծ վերապահումներ կան: Մինչ երկրորդ հանգամանքին անդրադառնալը նշենք, որ Երեւանում ճանապարհային ոստիկանների թիվը բավականին պակասել է, այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի