23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 3, 2018

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 4–ին՝  ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի   քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:   ԹԵՄԱ՝    Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ. քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի  հայտարարությունը. Լավրովի հայտարարությունը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի շուրջ. նախատեսվում է  Փաշինյան-Պուտին հանդիպումը. սպասվող ներքաղաքական զարգացումներ:

Ձեր դպրոցը փայլուն օրինակ է. Արմեն Սարգսյանը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում է

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել կրթահամալիրում, ծանոթացել հիմնական ենթակառուցվածքներին, ուսումնառության պայմաններին ու հնարավորություններին: Կրթահամալիրի նախադպրոցական, տարրական, հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հանրապետության նախագահը զրուցել է սաների եւ ուսուցիչների, առանձին կրթական ծրագրերի […]

Քո քաղաքական պատալոկը կարգին Հայկոյի փիառչիկ լինելն է. ՀՀԿ-ականի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը պատասխանելով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի  գրառմանը, որտեղ վերջինս պաշտպանում է Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկը չկա Ալեն Սիմոնյանին հասկացնի կամ ականջին ասի, այ սեփական կուսակցության կողմից մերժված քաղաքապետի թեկնածու: Մեկ անգամ զգուշացրել եմ, որ քո քաղաքական պատալոկը կարգին Հայկոյի փիառչիկ լինելն է, բայց […]

Հայկ Մարությանի պարզաբանումները կիսատ էին եւ թերի. Հովսեփ Խուրշուդյան

Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի պարզաբանումները թերի էին եւ կիսատ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակի 3-րդ համար Հովսեփ Խուրշուդյանը: «Հայկ Մարությանի այսօրվա պարզաբանումը ներողություն չէր սխալ, շատերի համար վիրավորական արտահայտությունների համար, բայց գոնե երեկվա ասածների կարեւոր վերանայում էր: Էլի լավ է: Սակայն այդպես էլ անդրադարձ […]

Տեսեք՝ ինչ է կատարվում հետհեղափոխական Հայաստանում. ես նման բան անգամ վատ երազում չէի կարող պատկերացնել. Տիգրան Աթանեսյան Տպել

«Չունենալով որևէ ապացույց՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին պահում են կալանքի տակ, ինչը ստիպում է ասել, որ սա պարզապես քաղաքական հալածանք է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Համբարձումյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Վկա կա, որը նաև տարածքի ոստիկանապետի մորաքրոջ տղան է, այդ վկաները տալիս են տարբեր ցուցմունքներ, ոչ մեկը մեղադրական չէ, և բոլորը տապալվում […]

Յոթ առաքինություններ եւ յոթ մահացու մեղքեր

ԾՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ Է Ծուլությունը ուղղակի պետք է հաղթահարել աշխատասիրությամբ: Աստված իր ստեղծած մարդուն բնակեցրեց բերկրության դրախտում եւ պատվիրեց առաջին մարդուն, որ աշխատի, մշակի եւ պահպանի այն: Անգամ դրախտում Աստված աշխատելու պատվեր տվեց: Երբ Նա Ադամին եւ Եվային վտարեց դրախտից անհնազանդության մեղքի պատճառով, մյուս պատիժների հետ միասին ասաց նաեւ հետեւյալը. «Ճակատիդ քրտինքով քո հացը ուտես» (Ծնն.3.19): […]

1917 թ. ռուսական հեղափոխությունը եւ 2018 թ. հայկական հեղափոխությունը տարբեր են. Մհեր Շահգելդյանը՝ Հայկ Մարությանին

«1917 թվականի ռուսական հեղափոխությունը եւ 2018 թվականի Հայկական հեղափոխությունը տարբեր են, սրանք չ կարելի շփոթել: Վաղուց անցել են սեւ եւս սպիտակ ուժերի, սպիտակ եւ կարմիր ուժերի գաղափարները»,-անդրադառնալով Երեւանի ավագանու ՔՊ ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի հայտարարությանը ասել է «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ, նախընտրական ցուցակի առաջին համարն զբաղեցնող Մհեր Շահգելդյանը: Նրա խոսով, ոչ միայն այս այլեւ  «Մեր […]

ՀԱԷԿ-ի աշխատակիցները պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը. Բաց նամակ Փաշինյանին

ՀԱԷԿ-ի  հերթափոխային  անձնակազմի  աշխատակիցները բաց նամակ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում կոչ են անում քննարկել իրենց աշխատավարձը բարձրացնելու հարցը. Նամակում ասված է. «Հարգարժա՛ն պարոն վարչապետ, Հիմք ընդունելով Հայաստանում ստեղծված նոր իրավիճակն ու բարոյահոգեբանական մթնալորտի առողջացման միտումները, դիմում ենք Ձեզ` հուսալով, որ մեզ համար կենսական կարեւորություն ստացած խնդիրը վերջապես լուծում կստանա: Մեծարգո՛ պարոն վարչապետ, […]

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Սեպտեմբերի 3-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ին՝ կեսօրից հետո, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի