18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2018

Մի կողմից համատարած ներառականություն են մտցնում, մյուս կողմից երեխաներին խայտառակող ՝ համակարգ

Այս ընթացքում ամենաէական ձեռքբերումն այն է, որ կան քաղաքական փոփոխություններ կրթության ոլորտում, խոսք է գնում այն մասին, որ տնօրեններին կամ ուսուցիչներին պարտադիր կերպով կուսակցական դարձնելը պետք է բացառվի, սա շատ կարևոր խնդիր էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ ամփոփելով ԿԳ նախարարի 100 օրվա գործունեությունը։ Մյուս դրական ձեռքբերումը, ըստ նրա, […]

Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար

Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ ամերիկահայ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջով, գրում է «Թրենդ» գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հայտարարությանը։ Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, խոսելով Բիլզերյանի այցի մասին, այդ ամենն անվանել էր «կրկես», իսկ Բիլզերյանին ու նրա գործունեությունը որակել անլուրջ։ «Կարծում եմ, որ ավելի օգտակար կլիներ, […]

ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի

ՀՀ կառավարությունը այսօր որոշում ընդունեց սեպտեմբերի 6-ին ժամը 11.00-ին ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու վերաբերյալ: Հարցը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նշենք, որ օրակարգում ընդգրկված են «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և«Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Կլինի 5 մլրդ դրամի ներդրում. Կառավարությունը «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ին արտոնություններ տվեց

ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 30-ի իր նիստում որոշում է կայացրել «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ին մաքսային եւ հարկային արտոնություններ տալու մասին: Հարցը կառավարության նիստում ներկայացրել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Նա ընդգծեց, որ ընկերությունը զբաղվում է սառնարանային տնտեսությամբ, ընդլայնում է իր հնարավորությունները, որի արդյունքում հնարավորություն է տալիս ավելի երկար ժամկետներ պահպանել հայկական մրգերը […]

Նախկինում էլ է սենց եղել, թե՞ թավշյա հեղափոխությունից հետո է. Փաշինյանը զարմացած է

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրեր առաջ գյուղատնտեսական շուկա իր այցելությանը: Նա նկատեց, որ այս սեզոնին ծիրան կա, ինչը զարմանալի է: «Նախկինում էլ է սենց եղե՞լ, թե՞ թավշյա հեղափոխությունից հետո է»,- կատակելով հետաքրքրվեց վարչապետը: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը պատասխանեց, որ նախկինում նույնպես այս սեզոնին եղել է ծիրան, ուշ հասնող սորտեր կան, նաև սառնարանային […]

Անօրենները պիտի վտարվեն

Որդյակ, եթե իմ պատգամներն ու պատվիրաններն ընդունես եւ պահես դրանք հոգուդ մեջ, իմաստությունը պիտի հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճույք գտնի գիտության մեջ, եւ դրանք, իբրեւ խրատ, պիտի ավանդես որդուդ: Արդարեւ, եթե իմաստությունը քեզ մոտ կանչես եւ ձայնդ մտքի հանճարին ուղղես, փնտրես այն ընտիր արծաթի նման եւ, ինչպես գանձ, որոնես այն, այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկյուղը, եւ դու կգտնես Աստծու գիտու­թյունը : Տերն է […]

Բարեփոխումները չպետք է լինեն հապշտապ, «ափալ-թափալ». Նիկոլ Փաշինյան

Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, դրանք չպետք է լինեն հապշտապ, «ափալ-թափալ», չմտածված: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը: Նա հիշեցրեց, որ ինքը նախորդ նիստերից մեկում հայտարարել էր, որ կառավարության ադապտացիոն շրջանն ավարտված է եւ պետք է լրջորեն զբաղվել բարեփոխումների լայնածավալ գործողություններով: «Ես կարծում եմ, որ մենք պետք […]

Կառավարությունը որոշեց՝ Երեւանի օրը այս տարի կնշվի ավելի ուշ

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 30-ին իր նիստում որոշում է կայացրել, որով Երեւանի օրը նշելու եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնական միջոցառումների անցկացման ժամկետները հետաձգել է մեկ ամսով: Ըստ այդմ, տոնակատարությունները տեղի կունենան ոչ թե սեպտեմբերի 29-ին եւ 30-ին, այլ հոկտեմբերի 20-ին եւ 21-ին: Նախագիծը ներկայացրել Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրն Պապիկյանը: Որոշման հիմնավորման մեջ […]

Արմեն Սարգսյանը ստորագրել է՝ Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու մասին օրենքը

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ««Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու» ՀՀ օրենքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի