19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2018

«Լայվից» բացի՝ մարդիկ իրական փոփոխություններ պետք է տեսնեն. Հ. Բալանյան

Հայաստանը քաղաքական նոր ձևավորումների փուլում է, արագ ու դինամիկ պրոցես է լինելու, և դեռևս շատ ուժեր կմիավորվեն ու կբաժանվեն: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Հայկ Բալանյանը՝ կանխատեսելով, որ դա կտևի տարիներ: «Քաղաքական իրավիճակը Հայաստանում մնալու է փոփոխական ու դինամիկ, այլ հարց է, որ իշխանությունն ինքն իրեն պետք է հաշիվ տա, որ […]

Հուլիսին արտահանումը չի աճել որքանով մենք ուզում էինք. Նախարար

Տնտեսության ոլորտում թվային տվյալները չենք համարում, որ ամբողջությամբ լավ են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։ «Հուլիսին արտահանումը չի աճել որքանով մենք ուզում էինք, սակայն դա դեռ չի նշանակում, որ տնտեսությունը փլուզվում է»,–ասաց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալը՝ ապա հավաստիացրեց, որ առնվազն […]

Մոսկվան մերժելու է ՀՀ-ի պաշտպանության նախկին նախարար Մ. Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ Երևանի հարցումը

Երևանը Մոսկվային պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ, որի նկատմամբ ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզում է հայտարարվել 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով, «Интерфакс»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը: «Միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի արտահանձնման հարցումը ստացվել է ՌԴ իրավապահ մարմիններում, և այս պահին գտնվում է […]

Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օգոստոսի 31-ին տոնում է ծննդյան օրը: Այսօր Ռ. Քոչարյանը դարձավ 64 տարեկան: ՀՀ նախկին նախագահին շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ», – ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:

Փաշինյանի կառավարությունը նախանձելի վիճակում չէ. Տնտեսագետի գնահատականը

Կառավարության 100 օրվա ձեռքբերումը տնտեսական քաղաքականության նոր մշակույթի ձեւավորումն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։  «100 օրվա ձեռքբերումը տնտեսական քաղաքականության մշակույթի ձեւավորումն է, որի հիմնական շեշտադրումներն են, որ մեր տնտեսությունը կոռուպցիայից զերծ պետք է լինի, որը մոնոպոլիաներ չպիտի լինեն, որը ներքին մրցակցության պայմաններն է բարելավվում, ազատ տնտեսական գործունեությունը, […]

Ամռան վերջին օրը բավական շոգ կանցնի. Սուրենյանը ամփոփել է ամառը

Ամռան վերջին օրը բավական շոգ կանցնի և ջերմաստիճանը կհասնի 36 աստիճանի, որը նորմայից բարձր է 4-6 աստիճանով. այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Ըստ նրա` երեկոյան հարավային տաք օդային հոսանքները նահանջում են՝ տեղը զիջելով սառը հոսանքների: «Այսօր երեկոյան կսկսի ջերմաստիճանի անկում»,-ասաց նա: Սեպտեմբերի 1-2-ին ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի […]

Ոստիկանությունը պարզաբանում է Վալերի Օսիպյանի այցը Հյուսիսային պողոտա

Զանգվածային լրատվության միջոցներից մեկը, անդրադառնալով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի` Հյուսիսային պողոտա երեկվա այցին, նկատել է, թե ոստիկանության պետն անտեսել է այդ տարածքում կատարվող կենդանիների ապօրինի առուվաճառքը: Նշենք, որ ոստիկանության պետը բոլորովին այլ նպատակով էր այցելել Հյուսիսային պողոտա ու չի նկատել կենդանիների վաճառքը: Հավելենք, որ մայրաքաղաքում կան հատուկ տարածքներ, որտեղ նախատեսված է կենդանիների առուվաճառքը: Ոստիկանության պետը […]

Պոռնկացածների, գողերի մեղքերը իմացաք

Մի շտապեք դատել որևէ մեկին, քանզի բազմիցս պոռնկացածների, գողերի կամ երդմնազանցների մեղքերը իմացաք, սակայն ապաշխարությունը, հառաչանքներն ու արտասուքները, որ ծածուկ մատուցեցին նրանք Աստծուն և ընդունելի եղան Աստծո առջև՝ չիմացաք: Սուրբ հայրերի վարքից

Դեն Բիլզերյանի պատասխանը Ադրբեջանին

Ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն արձագանքել է Արցախ այցելելու պատճառով իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի մտադրությանը: Բիլզերյանը Twitter-ի իր էջում հայհոյել է ադրբեջանցիներին ու նշել, որ եթե պաշտոնյաներն Ինտերպոլի միջոցով ձերբակալեն իրեն, դա վատ կավարտվի նրանց համար: Ինչպես People-ին պատմել է Բիլզերյանը, ադրբեջանցիները Հայաստան այցելած խմբից միայն իր նկատմամբ են հետախուզում հայտարարել: «Կարծում եմ՝ պատճառն այն է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի