25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 28, 2018

Իսկ ինչո՞ւ ԱԺ-ն պետք է ինքնալուծարվի. Ռ. Քոչարյան /տեսանյութ/

Ես ոչ թե չեմ լքել երկիրը, այլ վերադարձել եմ՝ պայքարելու իմ պատվի ու արժանապատվության համար: Այս մասին ռուսական «НТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հաղորդավարի դիտարկմանը, թե եզակի նախագահներից է նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում, որ չի լքել երկիրը քաղաքական ցնցումների ու նույնիսկ ձերբակալության վտանգի ժամանակ։ […]

Տեղի ունեցեած երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

Oգոստոսի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:57-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12:57-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.060 և արևելյան երկայնության 48.650 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենկարան քաղաքից 38 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 25 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Հադրութ […]

Կուռքեր չկան, անվերապահ որեւէ մեկին պաշտպանել ոչ մեկին խորհուրդ չենք տա. Ա. Ռուստամյանը

«Մենք անվերապահորեն որեւէ մեկին չենք աջակցել եւ չենք էլ պատրաստվում աջակցել: Ընդհանրապես, կռապաշտությունը վատ բան է: Կուռքեր չկան, անվերապահ որեւէ մեկին պաշտպանել ոչ մեկին խորհուրդ չենք տա»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին`ՀՅԴ-ն անվերապահորեն սատարո՞ւմ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Մենք ասում ենք՝ մի դատիր, որ չդատվես, բայց եթե […]

Դատիր նրանց, Տեր, ովքեր ինձ են դատում

Դատի՛ր նրանց, Տե՛ր, ովքեր ինձ են դատում և պատերա՛զմ վարիր նրանց հանդեպ, ովքեր իմ դեմ ելան անմի՛տ պատերազմի: Զե՛նք ու զրահդ առ, և օգնությա՜ն եկ ինձ, հալածիչներիս գնդերի հանդեպ հանի՛ր սուրդ հատու. արգելի՛ր նրանց և ինձ ասա թե. «Ե՛ս եմ փրկությունդ հավիտենապես»: Պիտ ամոթի՛ մեջ ընկնեն և ամաչե՛ն նրանք, ովքեր փնտրում էին, որ կորցնե՛ն հոգիս, […]

Հորիզոնական հաղորդակցությունը, առանց բյուրոկրատական քաշքշուքների, պետք է դառնա նորմ, ոչ թե բացառություն. Դ. Տոնոյան

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյան իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մինչև այժմ հայկական զինված ուժերը ունեցել են հստակ արտահայտված ցամաքային ուժի կերպար, օդային գերակայության համար պայքարում ապավինելով միայն ՀՕՊ և ցամաքային հրթիռային միջոցներին: Ժամանակները, սակայն, փոխվել են: Զինված ուժերին հաղորդվելիք տարաշարժուն կերպարը պահանաջում է նաև կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի առկայություն, քանի որ ոչ մի հրթիռային համակարգ […]

Վերաքննիչը մերժել է Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը օգոստոսի 27-ին մերժել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքն` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին  հայտնել է Միհրան Պողոսյանը: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Պողոսյանը բողոք էր ներկայացրել Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության […]

Պետք է լինեն բանավեճեր. Մարուքյանը Երեւանի ավագանու ընտրությունների մասին

Երեւանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքով չմասնակցելը հակասությունների ու անհամաձայնության արդյունք չէ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ նման ձեւաչափով մասնակցությունը նաեւ մարտավարական քայլ է: Նա ընդգծեց, որ անգամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ չեն քննարկել միասին մասնակցելու հարցը, որովհետեւ չի հասել նրան, որ ինչ-որ […]

Եթե կարծում եք՝ Քոչարյանը քնած հրաբուխ է, ապա քաղաքականությունից ոչինչ չեք հասկանում. Է. Շարմազանով

Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչը, իմ սուբյեկտիվ կարծիքով, որը շատ մոտ է իրականությանը, լուրջ ասելիք ու անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Նա ունի եւ բարոյական, եւ քաղաքական, եւ իրավական իրավունք զբաղվել քաղաքականությամբ: Կարծում եմ, որ, այո՛, նա կզբաղվի քաղաքականությամբ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի