25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 25, 2018

Facebook-ից սկսել են անհետանալ հրապարակումները

Facebook սոցիալական ցանցում տեխնիկական անսարքության պատճառով սկսել են անհետանալ օգտատերերի հրապարակումները: Այդ մասին տեղեկացնում է The Independent-ը: Շատ օգտատերեր հայտնում են, որ այն բանից հետո, երբ նրանք իրենց էջում կիսվել են հրապարակումով, այն անհետացել է: Նշվում է, որ խնդիրը տարածվում է Facebook-ի միայն որոշ էջերի և որոշ տեսակի հրապարակումների վրա:

Կանանց չեն գրավում շփման մեջ թեթև և չափազանց խելացի տղամարդկանց հետ շփումները

Հոգեբանները պարզել են, որ կանանց վանում են չափազանց խելացի կամ շփման մեջ չափազանց թեթև տղամարդկանց հետ շփումները,– հաղորդում է Independent-ի լրագրող Մայա Օփենհեյմը։ Հետազոտողները խնդրել են ավստրալիական համալսարանների 214 ուսանողների (նրանց 70%–ը կանայք են եղել, միջինում 19 տարեկան) հարցաթերթիկներ լրացնել այն որակների մասին, որոնք մարդկանց մեծ մասը գնահատում է իր պոտենցիալ զուգընկերոջ մեջ. հաճելի արտաքին, […]

Մարդկանց մոտ նոր օրգան է հայտնաբերվել

Հարվանի (Ավստրալիա) բժշկական ինստիտուտի գիտնականները մկների և մարդկանց մոտ մինչ այդ անհայտ «միկրոօրգաններ» են հայտնաբերել, որոնք մասնակցում են մարդու իմունային համակարգի աշխատանքին։ Այս մասին հաղորդում է Science Alert-ը։ «Միկրոօրգաններն» իրենցից բարակ տափակ կառուցվածքներ են ներկայացնում, որոնք գտնվում են ավշային հանգույցների վերևի մասում։ Դրանք սկզբում հայտնաբերվել են մկների մոտ և անվանվել են սուբկապսուլար պրոլիֆերատիվ կենտրոններ (անգլ. […]

Հետո ուշ կլինի

Առաջարկում եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին այս ճգնաժամային օրերին մեկ ծոմապահության օր նշանակի ապաշխարության ու համազգային աղոթքի համար: Հովել մարգարեն այսպիսի օրերի համար հստակ գրել է «Ծոմի օ՛ր նշանակեցեք, պաղատա՛նք քարոզեցեք, հավաքեցեք ժողովրդին»: Ու գրված է, որ Տերը նախանձախնդիր կլինի ու կխնայի իր ժողովրդին (Հովել 2:15-18): Հավատում ենք, թե՞ ոչ: Եթե հավատում եք, ու պատրաստ […]

Ինչու էր Արմեն Աշոտյանը գնացել Նիկոլ Փաշինյանի միջոցառմանը

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։ Երեկ, որպես հայ-գերմանական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, մասնակցել եմ Անգելա Մերկելի պատվին հրավիրված ընթրիքին և հրապարակել եմ համապատասխան լուսանկարը: Այս փաստը արձագանք գտավ համացանցում, մասամբ Մերկելի, մասամբ Նիկոլ Փաշինյանի, մասամբ իմ պատճառով: Հաճելի էր, որ արձագանքների և գնահատականների ճնշող մասը դրական էր և համարժեք այս քայլին: Բայց տեղ […]

Կարելի է միանգամից ասել՝ ոչ, բայց մարդիկ բան են խնդրել. Զեյնալյանը՝ «Սասնա ծռերի» կոչի մասին

Ես հիմա պատրաստ չեմ միանշանակ ու վերջնական պատասխան ու գնահատական տալ «Սասնա ծռերի» կոչին՝ մարդասիրական քայլ անել ու դադարեցնել իրենց նկատմամբ հետապնդումը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» կողմից արդարադատության նախարարությանն ուղղված կոչին՝ դադարեցնել իրենց նկատմամբ հետապնդումը՝ մարդասիրական քայլ կատարելով: «Չափազանց մեմ հումանիստական ակցիայի մասին […]

Որորմիր ինձ, Տեր, քանզի գիշեր-ցերեկ քեզ կանչեցի

¹ Մոտեցրո՛ւ, Տե՛ր, ականջը քո և լսի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես։ ² Հոգիս իմ սո՛ւրբ պահիր, Տե՛ր. փրկի՛ր, Աստվա՛ծ իմ, քո ծառային, որ հույսը դրել է քեզ վրա։ ³ Որորմի՛ր ինձ, Տե՛ր, քանզի գիշեր-ցերեկ քե՛զ կանչեցի։ ⁴ Ուրախացրո՛ւ ծառայիդ հոգին, Տե՛ր, քանզի հոգիս դեպի քեզ բարձրացրի. ⁵ որովհետև դու, Տե՛ր, բարի ու […]

Նիկոլենք շարունակում են սևացնել անցյալը

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստն այն է, որ Նիկոլենք ամեն գնով փորձում են սևացնել իրենց նախորդներին, բայց Մերկելին դիմավորում են իրենց նախորդների օրոք կառուցված՝ միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան, բարձրաճաշակ օդանավակայանում, կայացած և օրինակելի զինվորների խրոխտ քայլերի ներքո , ուղեկցում Մերկելին իրենց նախորդների օրոք կառուցված Թումո կենտրոն (ի դեպ՝ Փերիսը Երևանից ուզում է […]

Բաց նամակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին

Կառավարությունն օգոստոսի 23-ին միաձայն որոշում ընդունեց Սևանա լճից 40 միլիոն խմ հավելյալ ջրառի մասին:«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ուհամալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը օգոստոսի 28-ին ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը արտահերթ նիստում: Քննարկման ժամանակ հիմնականում ներկայացվեց ոռոգման ջրի  խնդիրները: Ոչ մի գնահատական չտրվեց սպասվող ջրառի արդյունքում Սևանա լճին սպառնացող վտանգներին: Չներկայացվեց հասարակական կազմակերպությունների, գիտնականների և փորձագետների հիմնավորումները Սևանա լճի մակարդակի իջեցմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի