24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 23, 2018

NASA-ն Լուսնի վրա սառած ջուր է հայտնաբերել

Գիտնականները սառցաշրտեր են հայտնաբերել Լուսնի հարավային և հյուսիսային բեևեռներում՝ տեղեկացնում է mignews.com-ը: Նրանց կարծիքով՝ այդ սառցաշերտերը շատ հին ժամանակների են պատկանում: Ջուրը գտնվել է Երկիր մոլորակի արբանյակի ամենասառը և ամենամութ վայրերում՝ խառնարանների ստվերում: Սառցակտորների հայտնաբերման վայրերում ամենաբարձր ջերմաստիճանը 120°C-ն է, քանի որ արևի ճառագայթները այդտեղ գրեթե չեն հասնում: Գիտնականները փաստում են, որ Լուսնի մակերեսին բավարար […]

Սկանդալ թագավորական ընտանիքում․ Եղիսաբեթ II-ը փոխել է կտակը

Նորին մեծություն Եղիսաբեթ II թագուհին փոխել է կտակը՝ դրանով իսկ թագավորական ընտանիքի անդամների շրջանում հուզումների ալիք բարձրացնելով։ Հայտնի է, որ թագուհու ժառանգությունը 485 մլն դոլար է գնահատվում։ Դրա մի մասը կանցնի արքայազն Չարլզին, իսկ մյուս մասը կբաժանվի թոռների ու ծոռների միջև։ Այսպես, այսուհետ Սասեքսի դքսուհին ևս հավակնում է Մեծ Բրիտանիայի թագուհու ժառանգությանը։ Սակայն փորձագետ Մարլեն […]

Ագրեսիվ փիղն ընկել է մեքենայի հետևից և կոտրել է ապակին

Շրի–Լանկայում, Կատարագամա քաղաքից ոչ հեռու ագրեսիվ փիղը հարձակվել է ուղևորներով մեքենայի վրա։ Այս մասին հաղորդում է UPI պարբերականը։ Կենդանին փակել է մեքենայի ճանապարհը, մոտեցել է և կոտրել դիմապակին։ Ամբողջ տեղի ունեցածը տեսագրել է մեքենայի տեսագրանցիչը։ Վարորդը դեպի հետ է վարել մեքենան, սակայն փիղն ընկել է մեքենայի հետևից։ Մի քանի րոպե է պահանջվել հետապնդումից ազատվելու և […]

57-ամյա Էդի Մերֆին տասներորդ անգամ հայր կդառնա

Ամերիկացի հայտնի դերասան Էդի Մերֆին պատրաստվում է տասներորդ անգամ հայր դառնալ: Էդին և նրա 39-ամյա սիրելին՝ ավստրալացի մոդել Փեյջ Բաթչերը շուտով երկրորդ երեխան կունենան՝ տեղեկացնում է Daily Mail-ը: Նրանց առաջնեկը՝ Իզզի Մերֆին, ծնվել է 2016թ.: Մերֆին նաև 8 երեխաների հայր է. հինգ երեխա ունի նախկին կնոջից, ևս երեքը՝ տարբեր ընկերուհիներից:

Ոստիկանության հայտարարությունը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում առկա հետիոտնային լուսացույցների հետ միասին 2018թ. օգոստոսի 24-ից կգործարկվեն նաև ձայնաազդանշանային սարքեր, որոնց ձայնային ազդանշանները կմիանան և կանջատվեն հետիոտնային լուսացույցների կանաչ ազդանշանների հետ միաժամանակ:

Հարուցվել է քրեական գործ՝ Գավառում 81-ամյա կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գավառում 81-ամյա կնոջն սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ 2018 թվականի օգոստոսի 22-ին Գավառ քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 1937 թվականի ծնված բնակչուհին՝ գլխի շրջանում մարմնական վնասվածքներով։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տարեց կնոջ ծանր մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 22-ին՝ […]

«Հասմիկ» ճամբարի ավագ մանկավարժն ու ջոկատավարները պնդում են՝ տեղյակ չեն եղել, թե երեխաներն ինչ հանդերձանքով են ելույթ ունենալու

Հանքավանի «Հասմիկ» ճամբարի ջոկատավարները լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանել են ճամբարում հանգստացող երեխաների կազմակերպած գեղարվեստական միջոցառման շուրջ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարները: Ճամբարի ավագ մանկավարժ Մուրադ Մուրադյանը, ավագ ջոկատավար Մարիամ Սիմոնյանը և ջոկատավար Մարիետա Սահակյանը տեղյակ չեն եղել, թե միջոցառման այդ հատվածում երեխաներն ինչ հանդերձանքով են ելույթ ունենալու: Մուրադ Մուրադյանն ընդգծեց, որ չէին կարծում, թե երեխաների այդ […]

Որն է ամենամեծ մեղքը Աստծու համար

Մեղք են մեր բոլոր այն գործերն ու արարքները, որոնք հակառակ են աստվածային պատվիրաններին ու ճշմարտություններին: Չկան մեծ ու փոքր մեղքեր: Մեղքը մեղք է, որը ներվում է միայն այն ժամանակ, երբ մարդ սրտանց զղջում է իր կատարածների համար, խոստովանում դրանք և ապաշխարում՝ վերագտնելով Սուրբ Մկրտության խորհրդով ստացած աստվածային որդեգրությունը: Անշուշտ, կան մեղքեր, որոնք Եկեղեցին մահացու է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի