19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 9, 2018

Օգոստոսի 10-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Օգոստոսի 10-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ԵՊԲՀ շրջանավարտներ և ուսանողներ Վարդան Շահինյանը, Աբրահամ Թարվերդյանը և Գևորգ Բակլաչյանը:   ԹԵՄԱ՝ ԵՊԲՀ ուսանողներն ու շրջանավարտները պահանջում են ՀՀ վարչապետի հետ հանդիպում. նրանց օրինական պահանջն է որպես լեյտենանտ զորակոչվել բանակ:

Արմեն Աշոտյանը կանչվե՞լ է ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է տարածված լուրերը, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանին հրավիրել են ԱԱԾ՝ հարցաքննության։ «Չկա նման բան»,-  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ա.Վանեցյանը։ Անդրադառնալով նոր բացահայտումներին՝ ԱԱԾ պետը նշեց, որ առաջիկայում և մշտապես ԱԱԾ կողմից իրականացվելու են բոլոր միջոցառումները, որպեսզի լինեն […]

Արմեն Գեւորգյանին «Վիկիլիքս»–ի հրապարակման հիման վրա չի մեղադրանք առաջադրվել. ՀՔԾ պետ

Մարտի 1-ի գործով ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մեղադրանք առաջադրելու համար բավարար ապացույցներ են եղել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Նա պնդեց, որ Գեւորգյանին «Վիկիլիքս»–ի հրապարակման հիման վրա մեղադրանք չի առաջադրվել: «Վիկիլիքս»–ի հրապարակման հիման վրա անձին չի կարող մեղադրանք առաջադրվել։ Անձին որպես […]

Մեր ապավենը Աստված է, օգնականը մեր նեղ օրերում

Մեր ապավենը Աստվա՛ծ է, Նա՛ է զորությո՛ւնը մեր, օգնականը մեր այն նե՛ղ օրերում, որոնք մե՛նք գտանք: Եվ այդ պատճառով չե՛նք վախենալու, երբ երկիրն ընկնի խռովության մեջ, երբ լեռներն անգամ շարժվեն ու իջնեն խորքը ծովերի: Ջրերը գոչով ալեկոծվեցի՛ն և խռովեցի՛ն լեռները Տիրոջ սո՛ւրբ զորությունից: Գետերը իրենց հանդարտ հոսանքով ուրախացնում են քաղաքը Աստծո, Բարձրյալն ահա սըրբագործո՛ւմ է […]

ՀՀ պետական համակարգը ուռճացված է և անարդյունավետ. Նիկոլ Փաշինյան

Պետական կառավարման համակարգն ուռճացված է: Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ՝ լսելով պաշտպանության, ֆինանսների ու արդարադատության նախարարների առաջարկները: «Անկախ այս հարցի քննարկումից, պետական կառավարման համակարգն ուռճացված է, և կարծում եմ, որ սա ակնհայտ է բոլորին: Եվ այդ ուռճացվածության պատճառներով նաև անարդյունավետ է»,-հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: […]

Կատարվում են մեծ ծավալի քննչական գործողություններ, կլինեն նոր տուժողներ ևս. ՀՔԾ պետ

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չի բացառում, որ «Մարտի 1»-ի գործով նոր փաստաթղթեր ու վկայություններ ի հայտ կգան։  Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ գործը քննվում է՝ իր բոլոր հանգամանքներով։ «Եթե հաշվի առնենք, որ այնպիսի կարևոր փաստաթուղթ, ինչպիսին 0038 հույժ գաղտնի հրամանն է, նախաքննության այս 10,5 տարվա ընթացքում նախաքննության մարմնի կողմից փորձ չէր արվել հայտնաբերելու, գործին […]

Ռոբերտ Քոչարյանի գործը լեփ-լեցուն է մարդու իրավունքների ոտնահարումով

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօրվա ասուլիսին հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործն ընթանում է մարդու իրավունքների ոտնահարումով։ «Ամբողջովին ողջունելով թե՛ կոռուպցիայի դեմ պայքարը, թե՛ Մարտի 1-ի գործին անդրադառնալը, ես պարտավոր եմ հստակեցնել, որ վերին աստիճանի շատ հարցեր են ծագում դատավարական կամ նախադատավարական իրավունքների տեսակետից։ Ես ափսոսում եմ, որովհետև շատ լավ նպատակին հասնելու […]

Ես չեմ կարող ասել, որ դրանք Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են. ԱԱԾ պետ

Նախկին վարչապտ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում հայտնաբերված զենքն ու զինամթերքը նախնական օպերատիվ տվյալներով կիրառվել է Մարտի 1-ից 2-ի դեպքերի ժամանակ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում կրկնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Այդ զենքերն օգտագործվել են այն մարդկանց կողմից, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում»,–նշեց նա՝ […]

Հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, բոլորին բերել լցրել են պետական կառավարման համակարգ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի պետական կառավարման համակարգը ուռճացված է։ «Մենք գնալու ենք շատ լուրջ լուծումների ու շատ լուրջ բարեփոխումների, ի վերջո, ՀՀ քաղաքացիները պետք է իմանան՝ ինչի վրա է ծախսվում ամեն լուման, ամեն դրամը»,-ասաց նա։ «Կառավարման համակարգը ո՞նց է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի