20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 6, 2018

Ջերմաստիճանը կնվազի մի քանի աստիճանով

Հայաստանում օգոստոսի 9-ից ջերմաստիճանը մի քանի աստիճանով կնվազի. Հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ կգրանցվեն տեղումներ: Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ընթացքում այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը: Նա զեկուցել է, որ մինչ օգոստոսի 9-ը կպահպանվի արդեն գրանցված ջերմաստիճանը, իսկ հյուսիսային հատվածներում կդիտվեն տեղումներ, սակայն օգոստոսի […]

Գործադրեք այս զորավոր խոսքերը ձեր առօրյա կյանքում եւ արդյունքը շուտով կտեսնեք

Մարդիկ հակված են մտածելու, որ Իմ Հրաշագործ Զորությունը` միայն մի անգամ է ժամանակի մեջ գործադրվել: Բայց այդպես չէ իրականում: Քանի որ, երբ մի որևէ տեղ մի որևէ մարդ վստահել է Ինձ իր ողջ հոգով և Ինձ է թողել օրերի ու ժամերի նախընտրությունը, այդժամ Իմ Հոգու Զորությունը ի հայտ է եկել այնքան սքանչելի ու բացահայտ, որքան` […]

Հայաստանում սկիզբ առած հեղափոխությունը դեռեւս գտնվում է սկզբնական փուլում. «Սասնա ծռերի» ու Հիմնադիր խորհրդարանի կոչը

Հիմնադիր խորհրդարանն ու «Սասնա ծռերի» անդամները կոչ են անում օգոստոսի 17-ին մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: «Այդ հանրահավաքը շատ կարեւոր մի հանգրվան է մեր ազգի եւ պետության համար բախտորոշ այս ժամանակաշրջանում: Հայաստանում սկիզբ առած հեղափոխությունը դեռեւս գտնվում է սկզբնական փուլում: Այն իր ավարտին կհասնի, երբ պետությունը ձեռք կբերի լիարժեք ինքնիշխանություն, Արցախն իրավականորեն վերամիավորված կլինի […]

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

«Գալակտիկա տրանս սերվիսի» հիմնադիր֊տնօրեն Շուշան Խաչատրյանը բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության Վարչապետ Ն. Փաշինյանին. «Հարգելի պարո’ն Վարչապետ այս նամակով դիմում եմ Ձեզ, հույս ունենալով, որ ձայնս վերջապես կհասնի տեղ: Հանգամանքի բերումով Շուշան Խաչատրյանս տարիներ շարունակ բախվեցի մի շարք անարդարությունների և անօրինականությունների, որոնք անմիջապես կապ ունեն տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության հետ: Այս պատմությունը շարունակվում […]

Չեմ բացառում, որ ինձ էլ քննության կկանչեն. Տիգրան Բալայան

2008 թվականի մարտի 7-ին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի` ԱՄՆ Պետդեպ ուղարկված նամակում, որում հաղորդվում է դեսպանատան աշխատակիցների և սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի զրույցի մասին՝ կա այսպիսի հատված. «Պողոսյանը նշեց, որ նախագահականից կատարվող այս ճնշումների հարցը նա բարձրացրել է իր կոլեգաների մոտ, որը սակայն «արհամարհվել է» նրանց կողմից։ Նա նաեւ հայտնեց, որ դատավորներից մեկը՝ Կիմ […]

Պայմանագրային զինծառայող է մահացել

Օգոստոսի 5-ին` ժամը 17:30-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1982թ. ծնված Արմեն Ռաշիդի Հովակիմյանը:  Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։  Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում […]

Լույս չի լինի Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`  Երևան քաղաք  10։00-16։00 Սարկավագի փ. 117, 117/1, 117/2 շենքերը, Քանաքեռ 10փ. 4-րդ նրբ. 4Ա-6Ա սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մամիկոնյանց փ. 42-44, 50 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Փափազյան փ. 27, 27/1 շենքերը, […]

ՀՔԾ պետի պատասխանը Ռոբերտ Քոչարյանի դատապաշտպաններին

«Մարտի 1»-ի գործում որպես վկա կամ դատավարական այլ կարգավիճակով անձինք ներգրավվելու են՝ ելնելով գործող տվյալներից: Քննչական խումբը որևէ կաշկանդվածություն չունի՝ իր այդ գործառույթն իրականացնելու անկախ անձերից:  Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծականի» ժամանակ ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:  Նա նշել է, որ գործի հանգամանքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն չի ցանկանում տալ, ապա […]

Թե արդարին և թե ամբարիշտին քննողը Տերն է

Տիրո՛ջն եմ հուսացել, ինչպե՞ս եք ինձ ասում` ճնճղուկի նման ձեր լեռները թռիր: Մեղավորներն ահա աղեղներն են լարել, կապարճնե՛րն են լցրել սուր նետերով, և պատրաստ են գցել խավարի մեջ նրանց, որ ուղի՛ղ են սրտով: Դու ի՛նչ կառուցեցիր` սրանք ավերեցի՛ն. արդարը, Տե՛ր, այստեղ ի՞նչ կարող է անել: Սակայն Տե՜րն իմ Աստված տաճարո՛ւմ է ապրում և երկի՜նքն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի