20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2018

Խալիկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Հարգելի’ ընկերներ և գործընկերներ, հայտնում եմ, որ աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել: Համատեղ նվիրական և կառուցողական աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակազմին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ՀՀ կառավարության գործընկերներին և բոլոր այն […]

Հուլիսի 3-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի 3–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի  ակումբում  կհյուրընկալվեն «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը և իրավական խորհրդատու Արմեն Մելքումյանը: ԹԵՄԱ՝  Ամուլսարի հանքը չի աշխատում. բնակիչները փակել են հանքավայրի մուտքերը. խնդրի հանգուցալուծումը:     Հուլիսի 3-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը:   ԹԵՄԱ՝ զորավարժություններ Ադրբեջանում. պատերազմի սպառնալիքներ. ռուսաստանցի քաղաքագետներն ու […]

Դոն Պիպոյին կալանավորելու որոշումը բողոքարկվել է

Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի՝ նույն ինքը Արթուր Ասատրյանի նկատմամբ կալանավորումն ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, սակայն դեռևս դատական նիստի օր նշանակված չէ: Այս մասին հայտնել է Արթուր Ասատրյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը: Նշենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել է հունիսի 19-ին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ, ըստ պաշտպանի, Ասատրյանին առաջադրված մեղադրանքն անհիմն […]

Սպառազինությունների մի մասն արդեն ձեռք է բերվել. Արտակ Դավթյան

Մեր ռազմավարական գործընկերների հետ մենք մշտապես աշխատում ենք  բոլոր տեսակի սպառազինությունների ձեռքբերման ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց  Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը՝ պատասխանելով, «Սու-30ՍՄ»–ների ձեռքբերման պայմանագրի արագացման մասին հարցին։ «Երբ կունենանք այդ պայմանագրերը, կներկայացնենք հանրությանը։ Սպառազինությունների ձեռքբերման մի մասն ընթացքի մեջ է, […]

ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման խոչընդոտներ չկան. Արմեն Աշոտյան

«Այս պահի դրությամբ,  իմ ունեցած տեղեկություններով, վավերացման հետ կապված որեւէ եվրոպական երկրում խոչընդոտներ չունենք: Մենք չունեինք մինչեւ իշխանափոխությունը, իշխանափոխությունից հետո էլ վավերացման գործընթացը կարող է լրացուցիչ թափ ստանալ քաղաքական օրակարգում առաջնահերթությունների վերադասավորման եւ Հայաստանի  նկատամամբ առավել մեծ ուշադրության    հետեւանքով»,-անդրադառնալով ՀՀ-ԵՄ  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  վավերացմանը ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ […]

«Իրավիճակը վերահսկելի է». ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ Նախիջևանում տիրող իրավիճակի մասին

«Շնորհավորում եմ բոլորիս զորակոչի սկսման կապակցությամբ, պատրաստվել ենք բավականին երկար, շատ աշխատանքներ ենք տարել ու հույս ունենք, որ զորակոչը կանցնի առանց խոչընդոտների»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել էր մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Նախիջևանում հայկական […]

Աշոտյանին դրվատեցին

Եվրանեսթ ԽՎ պատվիրակության անդամներն այսօր դրվատանքի խոսքեր են շռայլել պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հասցեին: Ամփոփելով վեհաժողովի աշխատանքները  ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասել է, թե պատվիրակության ղեկավար   Աշոտյանը համեստություն է անում:  Խոսելով ԽՎ լիագումար նիստին նրա ունեցած ելույթից, ՀՅԴ-ական պատգամավորն նշել է. «Հունիսի 25-ին նրա ելույթն այնքան զորեղ էր, որ […]

6 զինվորական ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 6 զինվորական՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, դրանց կատարմանն օժանդակելու կասկածանքով։ Եվս երկու հոգու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել ՀՀ զինված ուժերի առանձին ստորաբաժանումներում առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու […]

Զորի Բալայանը ցանկանում էր խլել հիվանդանոցը, բառի բուն իմաստով ինձ «քցում էին»

«Երևան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Տարոն Տոնոյանը ցանկանում է արդարությունը վերականգնել: Այսօր մամուլի ասուլիս ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում  նա ասաց, որ «Երևան» բժշկական կենտրոնի աշխատակիցներն իր կողքին են: «Ես հիմա «Սեբաստիա» բժշկական կենտրոնի տնօրենն եմ: Աշխատակիցների մի մասն էլ այլ աշխատանք է գտել, սակայն սա հարցի լուծում չէ: 2016-ին, երբ հիվանդանոցը փակվեց, ես ասել եմ՝ Զորի Բալայանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի