19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2018

Ողբերգական ավտովթար. 4 զոհ, 2 վիրավոր /ֆոտո/

Հունիսի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 217-րդ կմ-ին բախվել է ճանապարհի աջ մասում կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21074»-ի ուղևորներ՝ 37-ամյա Մելինե Ադունցը, 39-ամյա Մարինե Հարությունյանը եւ նրա որդիներ՝ 15-ամյա Գոռ Դոլունցը, 10-ամյա Սերգեյ Դոլունցը մահացել են, իսկ «ՎԱԶ-21074»-ի վարորդը եւ մյուս` 9-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Ես կմիջնորդեմ, որպեսզի իրավապահ մարմինները լրացուցիչ զբաղվեն այդ գործերով. Փաշինյանը՝ զոհված զինծառայողների ծնողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները: Մասնավորապես, նրանք ներկայացրել են քրեական գործերի քննության և դատավարությունների հետ կապված իրենց տեսակետները, այն հանգամանքները, որոնք ըստ նրանց, կարող են  գործերի բացահայտման հիմքեր հանդիսանալ ու որոնք նախկինում իրավապահ մարմինների կողմից ինչ-ինչ պատճառներով չեն […]

Ովքեր տառապում են անքնությունից

Մարդու աշխատունակությունը ուղիղ կապ ունի նրա հետ, թե ոնց է անցել նախորդ գիշերը: Ֆինլանդիայի ակադեմիայի մասնագետները հաշվարկել են, որ մարդկանց 48%-ը, ովքեր տառապում են անքնությունից, իրենց անմիջական պարտականություններն աշխատավայրում լիարժեք չեն կատարում: 50.000 տարբեր ոլորտի աշխատակիցների շրջանում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ 7% անաշխատունակ են, եւ նրանց ուղարկել են բուժման: մոտ 25% այս կամ […]

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Ամառային հանգստի ակտիվ շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիներին զգուշացնում է արձակուրդը կազմակերպելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը տարբեր վարակիչ հիվանդությունների առումով՝ հնարավորության դեպքում ապահովելով անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները, օրինակ՝ կանխարգելիչ պատվաստումներ, քիմկանխարգելում, քանի որ հիվանդությունն ավելի է հեշտ է կանխել, քան՝ բուժել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհի որոշ երկրներում առանձին վարակիչ հիվանդությունների առումով դիտվում […]

Տնտեսվարողներն՝ ընդդեմ հարկային օրենսգրքի փոփոխության

Այսօրվանից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, որն  ըստ տնտեսվարողների,  լուրջ վնաս կհասցնի փոքր ու միջին բիզնեսին: Աղանդերային պանիրների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Սեյ Չիզ» ՍՊԸ-ն, խանութի հարևանությամբ ունի նաև հանրային սննդի կետ, հանրային սննդի ոլորտի հարկման համակարգում փոփոխություններից հետո   խանութը, հարկվելու է շրջանառության 20 տոկոսի դրույքաչափով. «Հանրային […]

Մինչև արձակուրդ ևս մեկ, բայց կարևոր արտահերթ է պետք. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը  առաջարկում է ևս մեկ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել։ Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆբ-յան էջում։  «Մարտի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու ԵՄ-Հայաստան հուշագիրը։ Սա բացառիկ հնարավորություն է հայ ստեղծագործողների, արվեստագետների համար ներկայացնելու նախագծեր և օգտվելու 1 միլիարդ 460 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի «Մշակույթ» […]

Մենք պետք է բարձրացնենք ուսուցչի և մանկավարժական համալսարանի վարկանիշը

Ուսուցչի հեղինակության վերականգումն ազգային անվտանգության խնդիր է: Այս մասին Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի այս ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: ԿԳՆ-ից  հայտնում են, որ նախարարը համալսարանի լավագույն շրջանավարտներին հանձնել է  գերազանցության դիպլոմները: Արայիկ  Հարությունյանը, ողջունելով մանկավարժականի շրջանավարտներին` շեշտել է, որ նրանք ընտրել […]

Ազգային փոքրամասնությունների պահանջը՝ ընդգրկվել ԸՕ բարեփոխումների հանձնաժողովում

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովն այսօր քննարկել է  ազգային փոքրամասնությունների հետ կապված ԸՕ կարգավորումները: Հանդիպմանը ներկա Ասորական ֆեդերացիայի նախագահ Մելինե Գասպարյանը առաջարկել հանձնաժողովում ընդգրկել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին  կամ հանձնաժողովին առընթեր ստեղծել շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ: Ի պատասխան  հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասել է, որ Ընտրական օրենսգրքի շահագրգիռ կողմը բոլորն են: Նա նշել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի