23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 27, 2018

Եթե «Մարտի 1-ի» բացահայտումը երկրի զարգացման կարևոր գործոններից մեկը լիներ, բացահայտված կլիներ

Հիշո՞ւմ եք, որ 96-ի սեպտեմբերի մասով մենք բոլորս գիտեինք, ասում էինք՝ եթե 96-ի սեպտեմբերի դեպքերն այսպես չզարգանային, երկիրը կզարգանար այլ կերպ: Հիշո՞ւմ ենք, չէ՞ ՝ ամեն անգամ, կլինի 96-ի դեպքերը, 2004-ի դեպքերը, հետո 2008-ը, երբ որ մենք Ռուբիկոնի ինչ-որ մի հատվածի գալիս ենք, ասում ենք՝ այ, եթե այդ թվին այդպես չլիներ՝ երկիրը միգուցե այլ ուղղությամբ […]

Ես պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյան

Որպես ցանկացած ժողովրդավար երկիր՝ Հայաստանը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառությանը: Այս մասին Al-Jazeera հեռուստաընկերության հայտնի «Talk to Al Jazeera» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Հայաստանում իշխանափոխության գործընթացից հետո Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել: «Մենք մեծ հնարավորություններ ունենք Հայաստանն ավելի ժողովրդավար դարձնելու, հավասար […]

Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն. ՀՀԿ ԳՄ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր խոր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի և կալանավորման միջնորդության առիթով։ Այս մասին ասված է ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ։ «Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է։ Ստեղծված իրավիճակը համարում ենք սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և հարված` լիարժեք իրավական […]

Ի՞նչ է նշանակում՝ «Այլ ազատի՛ր մեզ չարից… »

Նշանակում է՝ մենք աղոթում ենք, որ մեր Երկնավոր Հայրը փրկի մեզ ամեն չարիքից, մարմնի և հոգու գայթակղությունից, հարստանալու ցանկության ու փառքի որոգայթի մեջ ընկնելուց: Սաղմ. 121. 7-8 «Տերը կպահպանի քեզ ամեն չարիքից, Նա կպահպանի քո անձը: Տերը կպահպանի քո դուրս գալն ու մտնելը՝ այսուհետև մինչև հավիտյան»: Բ Թեսաղ. 3.3 «Տերը հավատարիմ է, որ ձեզ հաստատի և պահի […]

Խաչատուրովը հերքեց իր դեմ ներկայացրած մեղադրանքը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում դեմ մեղադրանք է ներկայացված Մարտի 1-ի գործով, ժամանեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր: Խաչատուրովը անպատասխան թողեց հավաքված լրագրողների կողմից հնչեցված հարցերը: Մի քանի անգամ հնչեցրած այն հարցին, թե արդյոք ընդունում է իր դեմ ներկայացված մեղադրանքը, Խաչատուրովը պատասխանեց՝ ոչ: ՀՔԾ-ն քննիչի կողմից հուլիսի 27-ին միջնորդություն է ներկայացվել Երևան […]

Դավիթ Հարությունյանը մտահոգիչ է համարում ՀՀ 2-րդ նախագահի՝ քրեական հետապնդման մեջ լինելը

Ես ծայրաստիճան մտահոգիչ եմ համարում, որ հանրապետության երկրորդ նախագահը քրեական  հետապնդման մեջ է. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես ասաց «ՀՀԿ» խմբակցության անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված մեղադրանքին:  Հարությունյանը հրաժարվեց մեղադրանք առաջադրելու որոշմանը գնահատական տալուց, քանի որ ըստ նրա՝ ծանոթ չէ այդ որոշմանը: «Իսկ իրավական գնահատական տվել եմ այն […]

Արմեն Գևորգյանը Մարտի 1-ի գործով հրավիրել է ՀՔԾ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով հրավիրել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին տեղեկացնում են  Հատուկ քնչական ծառայությունից: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: 2007 թվականի հունիսից մինչև 2008 թ ապրիլը Արմեն Գևորգյանը զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Երևանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների […]

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել և կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց […]

Քոչարյանին նման մեղադրանք ներկայացնելը կարող է որպես քաղաքական հալածանք մեկնաբանվել. ՀՅԴ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է եւ կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը: Հայտարարությունում ասվում է. «Երկրում ընթացող վերջին իրադարձությունների կապակցությամբ հայտնում ենք, որ օրինականության հաստատման, օրենքի առջեւ բոլորի հավասարության, անպատժելիության մթնոլորտի վերացման ուղղությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի