23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 25, 2018

ՊԵԿ-ը թիրախավորում է խոշոր հարկ վճարողներին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ արդյունավետ և հասցեական հարկային վարչարարություն իրականացնելու նպատակադրմամբ պայմանավորված ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության թիրախ են հանդիսանում ներքին համակարգերի կիրառմամբ իրականացվող վերլուծության արդյունքներով ռիսկային գնահատված խոշոր հարկ վճարողները: ՀՀ ՊԵԿ-ը հնարավորինս ձեռնպահ է մնում փոքր և միջին գործարարությամբ զբաղվող հարկ վճարողների մոտ հսկողական միջոցառումներ իրականացնելուց կամ վարչարարական այլ գործիքներ կիրառելուց: Փոխարենը՝ […]

Հուլիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

 Հուլիսի  26-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան» մամուլի  ակումբում  կհյուրընկալվի իրանագետ Արտյոմ Տոնոյանը:   ԹԵՄԱ՝   Իրան-ԱՄՆ հարաբերություններում լարվածության սրացում. հնարավոր զարգացումներ և մարտահրավերներ տարածաշրջանում:  

Վաղը մեկնում եմ Սանկտ-Պետերբուրգ. Նիկոլ Փաշինյանի գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: «Վաղը մեկնում եմ Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին (վարչապետերի ֆորմատ): Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում եւ այս հարցը լուծված է նաեւ դե յուրե, այսինքն՝ այստեղ […]

Հայաստանը մշտապես սպասում է ռազմական գործողությունների վերսկսմանը

Հայաստանը մշտապես սպասում է ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքով, թեեւ իրավիճակը սահմանին կայուն է, սակայն պատերազմի պետք է սպասել յուրաքանչյուր վայրկյան, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից: Լրագրողները դիտարկում արեցին, որ Պնախարարի վերջին հարցազրույցը ընկալվեց որպես ուղիղ զգուշացում Ադրբեջանին: […]

Նա պետք է ներողություն խնդրի և հերքի տեղեկությունները. Ալիկ Սարգսյանը պարզաբանում է

Հաշվի առնելով իմ դիրքը հասարակության մեջ՝ ես տուրք չէի տա որևէ զրպարտության, ինձ շորթման ենթարկել հնարավոր չէ. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով իր՝ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի դեմ հաղորդման նախապատմությանը: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես […]

Բանակում կան կոռուպցիոն ռիսկեր. Դավիթ Տոնոյան

Բանակում կան կոռուպցիոն ռիսկեր, որոնք կապված են ձեռքբերումների հետ: Այսօր ՊՆ-ում լրագրողների զրույցում նման հայտարարություն արեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Կոռուպցիոն ռիսկեր կան, որոնք կազմակերպչական բնույթի են եղել, բայց դրա դեմ պայքարը շարունակական գործընթաց է: Նոր կառավարությունը, վարչապետը նոր նշաձող է սահմանել, այդ աշխատանքներն իրականացվում են»,- ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք լինում են […]

Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում

Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողներին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: «Անհամատեղելի է նրա հիվանդությունները կալանքի հետ, սա դասական խոշտանգման օրինակ է: Պետական լիազոր մարմինները բավական ուշադիր են նրա նկատմամբ, նա եւ քիմիոթերապիա եւ այլ հատուկ միջամտություններ է տեղի ունենում, սակայն բժիշկն ասում է, որ նրան […]

Առողջապահության նախարարությունը հորդորում է Սևանա լճում չլողալ

Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին` քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց: Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ […]

Դավիթ Տոնոյանը շատ ճիշտ է արել. ՀՀ վարչապետ

Հայաստանի գործողությունները համարժեք են լինելու Ադրբեջանի հռետորաբանությանը: Այս մասին հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա ավարտական միջոցառմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք կարծում ենք, որ խաղաղ, բանակցային ճանապարհով հարցի կարգավորումը կարևոր է ու հնարավոր, բայց ասում ենք նաև, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Ցավոք սրտի, Ադրբեջանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի