24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 23, 2018

Այս շարժումը ոչ միայն վեհափառի հրաժարականի, այլև Հայ Առաքելական Եկեղեցու դեմ է

Վերջին ժամանակաշրջանում ակտիվ գործողություններ են սկսել և անունը դրել վահափառի հրաժարական, սակայն  միտում եմ տեսնում, որ այս շարժումը ոչ միայն վեհափառի հրաժարականի, այլև Հայ Առաքելական Եկեղեցու դեմ է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Նրա խոսքով՝ վեհափառին հրաժարական պարտադրելն այս տարբերակով անհնարին է: Ամարյանը […]

Գազամատակարարումը դադարեցվելու է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման, ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի  24-ի ժամը 9:00-ից  մինչև հուլիսի  25-ի  ժամը 19:00-ն դադարեցվելու է Նոր Նորք վարչական շրջանի,  Նորք Մարաշ վարչական շրջանի  7-րդ, 13-րդ, Հովսեփյան  փողոցների, Դավիթ Բեկի փողոցի հարակից տարածքների, ինչպես նաև Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի  և Բագրևանդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և […]

Հայաստանում առկա է խրոնիկ ռուսոֆոբների մի խումբ, որը փորձում է սրել իրավիճակը

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ երկու կողմերն էլ, կարծում եմ, պետք է մի շարք հետևություններ անեն: Հայաստանի իշխանությունների դեպքում առաջակում եմ. 1. Գործադիր իշխանության ղեկավարի մակարդակով արվող հայտարարությունները պետք է մաքսիմալ աղերս ուենան իրականության հետ, լինեն ոչ այնքան հուզական, որքան փաստարկված: 2. Ավելի մեծ ուշադրություն է պետք […]

Հուլիսի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» ակումբում

Հուլիսի 24-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան» ակումբում կհյուրընկալվի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:   ԹԵՄԱ՝   ԽԱՊԿ 2018թ. երկրորդ եռամսյակի զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքները.  մասնավորապես՝ անդրադարձ կկատարվի ապրիլյան իրադարձությունների ընթացքում արձանագրված խախտումներին և դրանց հետ կապված զարգացումներին։ 

Ցավալի է տեսնել, որ ՀՀ դաշնակից պետությունները սպառազինություններ են վաճառում երկրի, որը սպառնում է Հայաստանի գոյությանը. Դ. Տոնոյան

Հայաստանին մտահոգում են ադրբեջանական սպառազինությունների ձեռքբերման աղբյուրները։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը EADaily-ին տված հարցազրույցում՝ կոչ անելով հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին խուսափել Ադրբեջանին հարձակողական սպառազինությունների առանձին տեսակների վաճառքից: «Մեզ, իհարկե, անհանգստացնում են վերջերս Բաքվում ռազմական շքերթի ընթացքում ցուցադրված սպառազինությունները և ռազմական տեխնիկան: Մենք մտահոգված ենք ոչ թե նշված ռազմական տեխնիկայի […]

Հայաստանի ռուսական ռազմաբազայում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում սկսվել են լայնածավալ տակտիկական զորավարժություններ՝ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: «Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումները, տակտիկական վարժանքների շրջանակներում, ոտքի են ելել «տագնապ» հրահանգով: Զորավարժանքներին, որոնք կշարունակվեն մինչև հուլիսի 28-ը, ներգրավված է ավելի 3 հազար զինծառայող և […]

Նոր մանրամասներ «Երևան-Սիթի» սուպերմարկետում տեղի ունեցած զինված հարձակումից

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Երևան-Սիթի» սուպերմարկետի տարածքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ 2018 թվականի հուլիսի 21-ին ահազանգ է ստացվել, որ դիմակավորված և զինված անձը Ավանի «Երևան-Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող տարադրամի փոխանակման կետից հափշտակություն է կատարել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նախնական […]

Հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է 29,2 մլրդ դրամի իրավախախտում

Ընթացիկ տարվա մայիսի 8-ից մինչեւ հուլիսի 20-ը կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընդհանուր առմամբ շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում, որոնք կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արեն Մկրտչյան: «Աշխատանքը շարունակվում է»,-հավելում է իր գրառման […]

Պահանջում ենք ձևավորել էթիկայի հանձնաժողով և քննարկել Արփինե Հովհաննիսյանի վարքագիծը

Պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից սահմանված կարգով ձևավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և քննարկել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի վարքագիծը: Այս մասին ասված է մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների ու ՀԿ-ների տարածած հայտարարության մեջ: Հայտարարույթան մեջ ասված է. «2018թ․ հուլիսի 17-ին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իրականացման համար ձևավորված խորհրդարանական խմբակցությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի Արփինե Հովհաննիսյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի