19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 21, 2018

Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գողին». /տեսանյութ/

Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել, այսպես կոչված՝ «Քոնչո» մականվամբ Նորայր Փիլոյանին։ Կասկածանքը՝ թմրանյութ պահել և օգտագործել։   Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 39-ամյա Փիլոյանի խուզարկությամբ հայտբերվեցին և առգրավվեցին ափիոնի նմանվող զանգված ու գաղտնի […]

Քանի՞ անգամ է հակառակորդը կրակել հայ դիրքապահների ուղղությամբ

Հուլիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Պետք է կարգավորել քաղաքական դաշտը, որ իշխանությունն ու ընդդիմությունը կարողանան պասերով խաղալ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսների հիստերիային պետք է շատ կոնկրետ ձևով պատասխանել։ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, սակայն մեզ ասում են, որ Ռուսաստանը ունի շահեր ու Հայաստանին ու Ադրբեջանին զենք տալով բալանսավորում են ռազմաքաղաքական իրավիճակը, իսկ Բելառուսն էլ ասում է զենք ծախելով փող է աշխատում, ունի իր շահը։ Պատասխանը պետք է լինի […]

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսում

Հանրապետության տարածքում հուլիսի 21-ին, 24-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 22-23-ը՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:   Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-22-ը կնվազի 2-3, 24-26-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Հանրապետության տարածքում Երևանում […]

Սևանա լճում տեղի է ունենում ճահճացում, լճի գոյությունը վտանգված է

Սևանա լճի կանաչումը շատ լուրջ ահազանգ է բոլորիս համար, լիճը 1964թ.-ից պարբերաբար մամռակալել է, բայց այս աստիճանի կանաչ ու մամուռներով պատված երբեք չի եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց բնապահպան Կարինե Դանիելյանը:  Նա շեշտեց՝ ջրի կանաչումը խոսում է այն մասին, որ Սևանա լիճը շատ վատ վիճակում է: «Սևանա լճում տեղի է ունենում ճահճացում: […]

Բաքուն կրկին խավարի մեջ է

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կրկին էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել: Վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, հուլիսի 20-ի երեկոյան դադարեցվել է քաղաքի մի շարք թաղամասերի էլեկտրամատակարարումը: Ժամեր անց միայն մի շարք թաղամասերում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է: Թե որն է հոսանքազրկման պատճառը, այս պահին չի հստակեցվում: Սա Ադրբեջանում վերջերս գրանցված առաջին դեպքը չէ. Բաքուն, ինչպես նաև երկրի […]

Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ

Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ։ Այս մասին ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ թիրախային լարվածություն չկա, իրավիճակը նորմալ է:  «Հրազենային կրակոցները եղել են 2 օր առաջ, տուժողներ չկան, ամեն ինչ նորմալ է»,- վստահեցրել է  նա: Արծրուն Հովհաննիսյանն ընդգծել է, որ նշված ճանապարհահատվածում պաշտպանիչ […]

Ինչու՞ են քանդում Կարեն Կարապետյանի ծրագրով սալիկապատված մայթերը (տեսանյութ)

Գյումրու Ռուսթավելի եւ Վարպետաց փողոցների խաչմերուկում գտնվող Արհեստագործական արվեստանոցին հարող մայթեզրը քանդվում է: Այն սալիկապատվել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրով: Սակայն ջրահեռացման համակարգը թերություներով է կառուցվել, ինչի արդյունքում արվեստանոցը վնասվում է, նաեւ ճարտարապետական տեսքն է խաթարվել: Քանդելու որոշում Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոյի ձեռքին չկա, սակայն վերջինս հրաժարվել է պարզաբանում տալ: Նա պահանջում […]

Դատվելու ենք

Նրանք, որ մեղանչեցին առանց Աստծու Օրենքը ճանաչելու, առանց այդ Օրենքի էլ պիտի պատժվեն, իսկ նրանք, որ Օրենքը գիտենալով մեղանչեցին, Օրենքի համաձայն էլ պիտի դատապարտվեն, որովհետև Օրենքն իմացողները չեն, որ արդարանում են Աստծու առաջ, այլ Օրենքը գործադրողները պիտի արդարանան։ Օրինակ՝ հեթանոսները Աստծու Օրենքը չունեն, բայց երբ Օրենքը չունենալով՝ բնականորեն Օրենքի պահանջներն են գործադրում, ուրեմն՝ իրենք են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի