16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 20, 2018

ՀՀ իշխանու­թյունները լուրջ խնդրի առաջ են կանգ­նել. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանու­թյունները լուրջ խնդրի առաջ են կանգ­նել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նախապատրաստվելիս: Հոկտեմբերին նախատեսված է անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր միջոցա­ռումը, որին միաժամանակ մասնակցելու են Ֆրանկոֆոնիայի տասնյակ երկրների ներկայացուցիչներ (ՖՄԿ-ն ունի 84 ան­դամ): Երևանում սպասվում է 4 հազարից ավելի մարդու ժամանում, որոնց թվում կլի­նի ավելի քան 600 լրագրող: Նախատես­ված է մոտ […]

Հներին փոխարինում են ավելի թանկարժեք և շքեղ մեքենաներ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը նախորդ տարի վաճառել է իր մեքենան՝ փոխարենը գնելով ավելի թանկարժեքը, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2017 թ. տարեկան հայտարարագրից: Սարգսյանը 750 հազար դրամով վաճառել է «MERCEDES–BENZ 320 E» մակնիշի մեքենան ու 5 միլիոն դրամով գնել «LEXUS […]

Փաշինյանը ունի քաղաքապետի իր թեկնածուն. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու արտահերթ ընտրությանը Նիկոլ Փաշինյանի թիմի հաղթանակը կարծես թե որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում, եւ ինտրիգն այն է, թե ինչ ֆորմատով կմասնակցի Փաշինյանի թիմը՝ «Ելք» դաշինքո՞վ, թե՞ «Քաղաքացիական պայմանագրով», ու ըստ այդմ՝ ով կլինի Երեւանի քաղաքապետի թեկնածուն: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է նաեւ, ու դա նկատելի է նույնիսկ կառավարության, գործադիր […]

Ցուցակում գլխավորը Մանե Թանդիլյանն է. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լուսավոր Հայաստանում» քննարկում են՝ եթե համաձայնության չեկան Երեւանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքով մասնակցելու վերաբերյալ, ապա իրենք կմասնակցեն մենակ։ Արդեն իսկ որոշվել է, որ ցուցակը կգլխավորի սոցապնախարար Մանե Թանդիլյանը, ով միակ կին պատգամավորն էր, որը ռեյտինգայինով Երեւանի Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում հավաքել էր 4 հազար 500-ից […]

Կոտայքի մարզպետի «չորով» հրահանգները. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզի գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից: Օրերս նա իր մոտ է հրավիրել մի շարք ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական գյուղապետերի եւ խստիվ կարգադրել, որպեսզի հրաժարականների դիմումներ ներկայացնեն: Բալահովիտ, Սոլակ, Կոտայք, Մրգաշատ, Գեղաշեն գյուղերի գյուղապետերին Պետրոսյանը խստիվ կարգադրել է ոչ մի տեղ չխոսել այն մասին, որ ինքն […]

Մինչև ապրիլ կանցկացվեն արտահերթ ընտրություններ. Ա. Միրզոյան

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումներ ունենալ Վաշինգտոնում: Փոխվարչապետն այս օրերին հանդիպել է ամերիկացի օրենսդիրների ու Վաշինգտոնի ռազմավարական կենտրոնների ղեկավարների հետ, տեղեկացնում է «Ամերիկայի Ձայնը»: Երեկ երեկոյան փոխվարչապետ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարության համագործակցության հանձնաժողովի համանախագահ, հանրապետական կոնգրեսական Փիթեր Ռոսկամի հետ: Հանդիպմանը փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում առկա իրավիճակն ու ընթացող փոփոխությունները՝ ընդգծելով, որ […]

Պուտինի սեւ քարտը Փաշինյանին

Հրապարակախոս Տիգրան Խզմալյանը համաձայն չէ վարչապետ Փաշինյանի հայտարարության հետ, թե Փանիկ գյուղում ռուսական ռազմաբազայի իրականացրած զորավարժությունները, որոնց մասին համայնքը չէր տեղեկացվել, սադրանք են՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների դեմ: Հրապարակախոսի կարծիքով, սադրանքը միայն մեկ էպիզոդ է, մինչդեռ տեղի ունեցած զարգացումներն ավելին վտանգավոր են: Տիգրան Խզմալյանը հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված վիճակը վերլուծում է՝ ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի