18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 18, 2018

Նոր վտանգավոր սադրանք. ռուս զինվորները ներխուժել են հայկական գյուղ և սկսել կրակել (տեսանյութ)

Երեկ Գյումրիի ռուսական բազայի զինվորական շարասյունը ներխուժել է Փանիկ գյուղ, ռուս զինվորականները սկսել են կրակել, պայթեցնել պայթուցիկներ: Գյուղի բնակիչները շրջափակել են շարասյունը եւ վրդովված հարցեր տվել հրամանատարին: Գյուղացիների հարցերին շարասյան հրամանատարն այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չի տվել: Իսկ մարդիկ հարցնում էին՝ արդյոք ռուսները «կայֆի տակ» էին, կամ հարբած, մոլորվե՞լ են, ինչո՞ւ չեն կրակել պոլիգոնում, այլ […]

Վարչապետի որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին  տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:  «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Միքայել Արզումանյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից՝ […]

Պետք է անենք հնարավորը, որ գիտությունը վերադառնա բուհեր. Ա. Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցների տնօրեններ: Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել բուհի հետ կապված խնդիրները, լսել կողմերի առաջարկներն ու դիտողությունները: «Առկա […]

Փաշինյանը չի կարող միաժամանակ աշխատել բոլոր պաշտոններում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների համար կանխատեսելի էր, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո Երևանի ավագանին ոչ թե նոր քաղաքապետ ընտրելու, այլ այն լուծարելու ճանապարհը կնախընտրի: Ասել է թե, սարերի հետևում չէ այն օրը, երբ մայրաքաղաքի բնակիչը կրկին առիթ կունենա նոր ավագանի ընտրել: Ու թեև դեռ հստակ չէ, թե այդ ընտրությանը ո՞ր կուսակցությունները մասնակցության […]

«Ելք»-ում կրքերը բուռն են. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. « «Ելք» դաշինքում բուռն քննարկումներ են գնում առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապված։ Դաշինքով գնալուն գրեթե բոլորը կողմ են, բայց վեճ կա համամասնությունների հետ կապված։ Արդեն գրել ենք, որ Փաշինյանի «Քաղպայմանագիրը» հավակնում է մոտ 70 տոկոս ունենալ ցուցակում, որից 20-ը կլինեն քաղակտիվիստները, իսկ «Հանրապետությունը» եւ «Լուսավոր Հայաստանը» միասին կարող են հավակնել 30 […]

Փաշինյանին ուղղված ի՞նչ առաջարկ ունի Լ. Տեր-Պետրոսյանը. Ժամանակ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Լևոն Տեր-Պետրոսյանի նախա­ձեռնությամբ կառավարական ամառանոցում հանդիպում է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքա­կանությանն ու արցախյան խնդրին առնչվող հարցեր: Այս մասին հայտնել է կառավարության «Ֆեյսբուքի» էջը: Հատկանշական է, որ հանդիպումը տե­ղի է ունենում Բրյուսել Նիկոլ Փաշինյանի այցից ու դրա ավարտին Եվրամիության քաղաքականությանը վերաբերող հայտնի հայտարարությունից հետո, թեև, իհարկե, […]

Հարցաքննությունից հետո՝ շքեղ առանձնատուն. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ում հարցաքննության կանչված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն արդեն մի քանի տարի է՝ վաճառել է Ազատության պողոտայի «գեներալների շենքի» իր բնակարանն ու տեղափոխվել Ջրվեժի իր շքեղ առանձնատուն: Չնայած սրան՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում նշված է, որ Խաչատուրովը հաշվառված է Ազատության պողոտա 9/3 հասցեում: Ջրվեժ թաղամասի երկհարկանի շքեղ առաձնատունը […]

Շագանակները կրակից ուրիշի ձեռքով հանելու մեթոդը աշխատե՞լ է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հիշում եք` նախորդ ամիս ՊԵԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ` տեղեկացնելով, որ ՊՆ-ում գնումների եւ բանակաշինության ոլորտում չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, եւ այդ գործով որպես վկա հարցաքննության են հրավիրել նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Բացահայտված չարաշահումները վերաբերում էին 2014-2017 թվականներին: Ս. Օհանյանը […]

ԲՀԿ-ում թեժ պայքար է սպասվում. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու առաջիկա արտահերթ ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցելու է առանձին։ Կուսակցությունում որոշել են ջանք չխնայել առավելագույն ձայներ ապահովելու համար։ Մինչ այս պահը կուսակցության՝ Երեւանի քաղաքապետի թեկնածուն համարվում է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, սակայն չի բացառվում, որ կուսակցությունում այլ որոշում կայացվի, եւ քաղաքապետի պաշտոնի համար պայքարի ԱԻ նախարար Հրաչ Ռոստոմյանը»։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի