20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 13, 2018

ՔՊ-ն քննարկում է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին հստակ ձեւաչափ դեռեւս չի որոշել: Այս մասին երեկ Բրյուսելի միջազգային օդանավակայանում լրագրողների հարցին ի պատասխան ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ասել եմ, որ այդ հարցով քննարկումները շարունակվում են, եւ մենք վերջնական որոշում այս պահի դրությամբ չունենք: Հնարավոր է՝ առանձին, հնարավոր է՝ դաշինքով»,- ասել է Ն. Փաշինյանը՝ պարզաբանելով, […]

Մեծ քանակությամբ զենք-զինամթերք. քաղաքացին ներկայացել է Ռազմական ոստիկանություն

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացի Ա. Հ-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել 2 միավոր ԱԿՄ ինքնաձիգ, 2 միավոր ականանետ, 1 նռնականետ, 1 դիպուկահար հրացան և մեծ քանակությամբ այլ զինամթերք (նռնակներ, պայթուցիկ նյութեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ): Ինչպես հայտնում են ՌՈ-ի մամուլի ծառայությունից, հայտնաբերված զինամթերքի վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են […]

Անընդունելի եմ համարում ազգային եկեղեցու և քրիստոնեական հավատամքի դեմ ուղղված ոտնձգությունները. Ա. Բաղդասարյան

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Բազմադարյա Հայ ժողովուրդը, որն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, կանգուն և ամուր է եղել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու մշտարթուն ջանքերի շնորհիվ: Պատմական փորձով հաստատված է, որ պետականության բացակայության պայմաններում նաև Եկեղեցին է ստանձնել պետության գործառույթները՝ գաղափարական հարկի տակ համախմբելով հայ ժողովրդի բեկորներին: Հարգելով ՀՀ Սահմանադրությամբ […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 13-ին Վարշավայում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բելառուսական խորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր, կարեւորվել է միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ աշխատանքը, համագործակցությունը ՀԱՊԿ ԽՎ եւ […]

Սպիտակի հարուստ քաղաքապետը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Ըստ այդմ, Սահակյանը նախորդ տարի ձեռք է բերել առանձնատուն, որի համար վճարել է 22 միլիոն 622 հազար դրամ: Դրամական միջոցները 2017 թ. սկզբին կազմում էին 1 միլիոն 300 հազար դրամ ու 28 […]

Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները կրկին դիմել են սադրիչ գործողությունների

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր առավոտյան հայտնի նախաձեռնության անդամները կրկին փորձեցին խաթարել համայն հայության հոգևոր կենտրոնի անդորրն ու աղոթական միջավայրը` իմաստավորելով իրենց ներկայությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով և սադրիչ գործողություններով: Վերստին հիշեցնում ենք հուլիսի 10-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հայտարարություն-որոշումը. «Ելնելով […]

Սամվել Ալեքսանյանը մնում է գերիշխող. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանը շա­րունակում է գերիշխող դիրք զբաղեցնել շաքարավազ ներմուծողների մեջ: Իներցիայի ու­ժով մարդիկ շարունակում են շաքարավազ գնել Ալեքսանյա­նին պատկանող ընկերությու­նից, որովհետև նա կարողա­նում է մարդկանց համար ար­տոնյալ պայմաններ ստեղծել, այլ ապրանքներ առաջարկել, որոնք ներկրելու իրավունք ունի միայն իր ընկերությունը:  Բացի այդ, Սամվել Ալեքսանյանը մեր երկրի պարենային անվտան­գության իր բաժին պատասխա­նատվությունից է […]

ՀՀԿ-ականներն այլ հաշվարկներ են ունեցել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չի բացառվում, որ Երեւանն իր 2800-ամյակը տոնի առանց քաղաքապետ. Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական է ներկայացրել: Երեկ էլ Երեւանի ավագանին որոշեց քաղաքապետի նոր ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին: Միայն թե ավագանու ՀՀԿ խմբակցությունը, որ մեծամասնություն է, կարծես թե հակված չէ այդ օրը քաղաքապետ ընտրելու. ՀՀԿ խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը չբացառեց, որ ՀՀԿ-ն […]

ԿԳԲ-ի «ուղեղային չիպը». Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Մուլտի գրուպի» անվտանգության տնօրենի պաշտոնում Հրանտ Եպիսկոպոսյանին նշանակելը պատահական չէ։ ԱԱԾ-ի ղեկավարի նախկին առաջին տեղակալը Հայաստանում ամենատեղեկացված մարդկանցից մեկն է, ինչպես ասում են, «ԿԳԲ-ի ուղեղային չիպն է», եւ Գագիկ Ծառուկյանի անվտանգությունն ապահովելու է ոչ թե ֆիզիկապես, չնայած Էդուարդ Բաբայանի ազատազրկված լինելուն, այլ որպես «ուղեղային կենտրոն»։ Գործարարների համար այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի