24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 5, 2018

Հայաստանյան դեղատներում վաճառվում են կասկածելի ծագման դեղեր

Հայաստանյան դեղատներում վաճառվող կասկածելի ծագման «Ավելոքս» եւ «Պուրոքսան» դեղերը մեր երկրում հայտնվել են անօրինական ճանապարհով: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը։ Դրանք ՀՀ-ում գրանցված նույնանուն դեղերից տարբերվում են թե արտաքին տեսքով, թե արտադրության երկրով եւ թե գրանցման սերիական համարով: Նշված դեղամիջոցներն այս պահին փորձաքննության են ենթարկվում ՀՀ ԱՆ […]

ԱԺ խմբակցությունները կարծում են, որ ԸՕ փոփոխությունների մեկ փաստաթուղթ պետք է ներկայացնել

Կառավարությանն առընթեր ընտրական փոփոխությունների  հանձնաժողովը հաջորդ նիստից կմիանա ԱԺ ԸՕ փոփոխությունների հարցով հատուկ հանձնաժողովի աշխատանքներին։ Այս մասին ԱԺ հանձնաժողովի նիստին տեղեկացրեց ԱԺ Ծառուկյան դաշինքի պատգամավոր, նիստը վարող Նաիրա Զոհրաբյանը։ Հաջորդ նիստին ներկա կլինի փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Նաիրա Զոհրաբյանը հարցադրում արեց, թե արդյո՞ք անհրաժեշտություն կա 2 հանձնսժողովները միավորելու։ ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը ասաց, որ կառավարությանն առաջարկվել […]

Դուք ուզո՞ւմ եք ապացուցել, որ մենք տեսողության խնդիր ունենք. Ի՞նչն է բարկացրել Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 5-ին՝ «Մեղրի» ազատ տնտեսական գոտի այցելության ժամանակ դժգոհություն հայտնեց Մեղրիի մաքսակետի տարածքի վիճակից։ «Ես այդքան էլ լավ տպավորություն չստացա այստեղով անցնելիս։ Այս տարածքները դժվա՞ր է բարեկարգել։ Սա կիսավայրենի տարածք է»,–ասաց Փաշինյանը։ Գործարարներից մեկը նկատեց, որ գուցե ասֆալտ չկա, բայց  տարածքը մաքուր է, որին ի պատասխան Փաշինանն ասաց. «Դուք ուզում եք ապացուցել, […]

Փաշինյանը շնորհավորում է Հայաստանի հպարտ քաղաքացիներին

Հարգելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Մեր երկրում տեղի է ունեցել դարակազմիկ իրադարձություն՝ ժողովրդական թավշյա հեղափոխություն։ Այն տեղի է ունեցել խաղաղ և սահմանադրական ճանապարհով։ Մենք ձեզ հետ միասին Հայաստանում հաստատում ենք իրավունքի և օրենքի գերակայություն, որ մեր ողջ հասարակության և ժողովրդի կարևորագույն նպատակներից է։ Մեր երկրի  հիմնական օրենքը, ինչպես գիտեք, ընդունումից հետո ենթարկվել […]

Ժողովուրդը հենց հիմա պատրաստ է փող վերցնել, այնպես որ՝ շատ բան չի փոխվել

«Քաղաքականության, քաղաքական կուսակցությունների նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքն ամենևին չի փոխվել»,- այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Նա պատմեց, որ օրեր առաջ փողոցում իրեն մի քաղաքացի է մոտեցել ու հարցրել՝ «մեր վերջն ի՞նչ է լինելու»: «Ես պատասխանեցի՝ մեզնից է կախված, եթե մենք փող չվերցնենք ընտրություններին, ամեն ինչ լավ կլինի։ Ասաց՝ […]

Անշնորհակալ լինելու արմատները

«Անշնորհակալ լինելու արմատները մարդու անհագ լինելու մեջ է. ինչքան էլ մարդը ստանա, միշտ քիչ է նրա համար: Նա գոհաբանություն չի հայտնում, այլ տրտնջում է, որ ավելին չի ստացել… Բայց այն քիչ անձինք, ովքեր միշտ և ամեն ինչի համար գոհունակ են, Աստծուց մեծ փառք և պատիվ, մեծ շնորհ կստանան»:  Սբ. Ղուկաս Ղրիմեցի

Մի՛ սպասեք՝ գործը հասնի իրավապահներին. Փաշինյանը կոչ արեց վերանայել գործելաոճը

Հայաստանի կառավարությունը համայնքների հետ տրամադրված է կառուցողական աշխատանքի:  Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում՝ Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը: «Գիտեմ, որ այս փոփոխությունների ընթացքում համայնքների ղեկավարների շրջանում ապագայի հետ կապված կան անորոշություններ: Ասեմ, որ մենք տրամադրված ենք կառուցողական աշխատանքի, պատրաստ ենք մեկտեղել մեր ուժերը և իրական փոփոխություններ բերել: Այդ պրոցեսն արդեն զգացվում […]

«Սաշիկ+նազիկ բռնեմ-բաց թողեմ կամ ոխերիմ հարազատը»

Վերջին երկու ամսվա մեծագույն նվաճումները. 1. նոր իշխանության հմուտ ղեկավարությամբ հայ ժողովուրդը նորից շատ սիրեց Ռուսաստանին ու անձամբ Լադիմիր Լադիմիրովիչին (Ադրբեջանի արդեն 7 միլիարդի զենքն ու 2016-ի ապրիլը մոռացվեց ու ներվեց)։ 2. նոր իշխանության հմուտ ղեկավարությամբ հայ ժողովուրդը մի առանձնահատուկ կրքով սիրահարվեց Ռուսաստանի ԿԳԲ-ին ու վերջինիս հայաստանյան մասնաճյուղին։ 3. Հայաստանում կտրուկ սահմանափակվեցին հիմնական քաղաքացիական ազատությունները՝ […]

Հայկ Սարգսյանը կասկածվում է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վերսկսվել է 2007 թվականի ապրիլին Երևանի բնակիչ Դավիթ Սիմոնյանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Վերջինիս սպանելու փորձի մեջ կասկածվում է Հայկ Սարգսյանը։ 2007 թվականի ապրիլի 1-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված