24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 4, 2018

Թեժ քննարկում ԸՕ հանձնաժողովում. Ծառուկյան դաշինքին դուր չեկավ ՀՅԴ-ի առաջարկը /տեսանյութ/

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը  10 առաջարկություն  ներկայացրեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հանձնաժողովին:  Առաջինը վերաբերում է  գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգի վերացմանը: ՀՅԴ առաջարկում է անցում կատարել բաց համամասնական համակարգի, երբ ընտրողն ինքն է որոշում, թե տվյալ կուսակցությունից ում է ցանկանում տեսնել խորհրդարանում: Սա Արմեն Ռուստամյանի խոսքով, ժողովրդավարական համակարգ է: «Պետք է հնարավորություն տալ ժողովրդին միջամտել կուսակցությունների գործերին եւ […]

Ասեց՝ եկեք սրան սատկացնենք, ինքը մարդ չի, մարդու ծնունդ չի. «Սասնա ծռերի» գործով ոստիկան է հարցաքննվել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Սասնա ծռերի 10 անդամների գործով ցուցմունք է տվել ՊՊԾ գնդի ոստիկան Խաչատուր Մուրադյանը, որն գունդը գրավելու ժամանակ հերթապահություն էր իրականացրել։ «2016 թվականի հուլիսի 16-ին իմ օգնական Մկրտչյան Գագիկի հետ ընդունել ենք  հերթապահությունը եւ անցել մեր ծառայողական պարտականություններին։ 2016 թվականի հուլիսի 17-ին ժամը 3։00-ի սահմաններում Մկրտչյան Գագիկին թողնելով հերթապահ մասում՝ […]

Եթե մենք պլանավորում ենք հրաժարվել խորհրդարանական համակարգից, ես կհասկանամ. Դավիթ Հարությունյան /տեսանյութ/

ԸՕ հարցով խորհրդարանական հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Դավիթ Հարությունյանը հանձնաժողովի նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնավորապես Դավիթ Հարությունյանը անդրադարձել է ընտրական շեմը իջեցնելու՝ կառավարության կազմում ձեւավորված հանձնաժողովի առաջարկին: «Անցողիկ շեմի իջեցումը պետք է որոշակի նպատակա հետապնդի: Խորհրդարանական համակարգերում շատ կարեւոր է, որպեսզի լինի կայուն խորհրդարանական մեծամասնություն:  Ընտրական շեմերը նվազեցնելը հակառակ ուղղությամբ է տանում գործընթացը: Ես […]

Հուլիսի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի  5-ին՝ ժամը  11-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կյուրընկալվեն ԵՊԲՀ ուսանողներ   Վարդան Շահինյանը, Աբրահամ Թարվերդյանը և Նարեկ Ավետիսյանը:   ԹԵՄԱ՝   ԵՊԲՀ  ուսանողները ցանկանում են  ծառայել բանակում  որպես բժիշկ կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո. այս օրերին նրանք  իրականցրել են բողոքի ակցիաներ.  ուսանողները պահանջում են վարչապետի հետ հանդիպում:     Հուլիսի 5-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի  ակումբում  կհյուրընկալվեն, «Կայուն […]

Վարորդները կազատվեն տուգանքներից

Մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մի շարք իրավախախտումների համար տուգանված վարորդները կազատվեն դրանք վճարելուց: Այսօր Կառավարությունն  ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Արդարադատության նախարարը  նշեց, որ  «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում […]

Սաշիկ Սարգսյանի տանն իրականացվում է անհետաձգելի քննչական գործողություն

ԱԱԾ-ն շարունակում է քննչական գործողությունները Ալեքսանդր Սարգսյանի տանը:  Սարգսյանի տուն է ժամանել ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը: Միքայել Համբարձումյանը չասաց թե ինչ գործի շրջանակում է խուզարկություն կատարվում Սաշիկ Սարգսյանի տանը, միայն հավելեց. «Համապատասխան պահին համապատասխան տեղեկություն կփոխանցվի»: Հարցին, թե խուզարկությամբ այս պահին որեւէ բան հայտնաբերվե՞լ է, Միքայել Համբարձումյանը պատասխանեց, որ այս պահին չի մեկնաբանում: […]

Հասարակությունը կաթվածահար է լինում

«Այսօր խիստ վտանգված է պետական պաշտոնյայի ինստիտուտը, քանի որ, եթե առաջ ունեինք կասկածներ և խոսքեր, հիմա ԱԱԾ և Ոստիկանության կողմից բոլոր կասկածները հաստատվեցին»,- նշում է լեզվաբան Նարինե Դիլբարյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա կարծիքով, այսչափ կոռուպցիաների բացահայտումը հասարակության մեջ  հուսահատություն կառաջացնի: «Ամենավատթար հատկանիշներով օժտված մարդիկ պաշտոնական բուրգի գագաթներում են եղել, հիմա սկսվել է գործընթաց՝ նրանց […]

Մեր նպատակն է, որ մարդիկ դեմքով շրջվեն դեպի մարզերը

Հուլիսի 21-22-ին Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում տեղի կունենա Վարդավառի ժողովրդական տոնը՝ վերածնված ազգային գեղեցիկ և գունագող ծեսերով: Միջոցառման կազմակերպիչ Մայիս Մարգարյանը «Հենարան» մամուլի ակումբում, անդրադառնալով միջոցառման անցկացման վայրի ընտրությանն ասաց. «Դրախտիկը խնդրահարույց ծանր գյուղ էր, մեր նպատակն էր այն դարձնել գեղեցիկ և դրախտային: Մեր նպատակն է,  որ մարդիկ դեմքով շրջվեն դեպի մարզերը և զբաղվեն գյուղի […]

Ո՞նց անենք, որ էլ նման կոչ չանի Փաշինյանը

Ըստ իշխանական քարոզչամեքենայի, Նիկոլ Փաշինյանի կոչին հետևելով, ամառային զորակոչին 300 երիտասարդ վերադարձել են հայրենիք ծառայություն անցնելու համար։ Հիմա մտածում եմ՝ ո՞նց անենք, որ էլ նման կոչ չանի Փաշինյանը, քանի որ անցած տարի ամառայինին էդ թիվը 563 էր, գրում է օգտատեր Արթուր Դանիելյանը:  #պրոպաԳանդիներ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված