20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2018

Սաբոտաշիսաբոտուշի ցիրկ

Արձագանքելով ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետին ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ շոգերը թուլացնելու վերաբերյալ տված հանձնարարականին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետին հանձնարարել է հայոց լեզվի մասնագետներին ուղարկել փոստային նամականիշներ սոսնձելու… …հանձնարարականները չեն կատարվել սաբոտաժի արդյունքում, պատասխանատուները գնդակահարվել են, անպատասխանատուները ենթարկվել են հոգնայի, ապա քառատվել… …ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը […]

Հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումին Փաշինյանը հանդես է եկել ուղերձով

Ֆորումի հարգելի մասնակիցներ և հյուրեր, Ջերմորեն ողջունում եմ ձեզ «Ռուսաստանի և Հայաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում» թեմայով Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի շրջանակում: 7 տարի առաջ՝ 2011 թվականին, Հայաստանը և Ռուսաստանը նախաձեռնել են հայ-ռուսական ֆորումի անցկացումը, որը գործնականում միավորել է Հայաստանի մարզերի և Ռուսստանի շրջանների, ինչպես նաև հասարակությունների և տարածաշրջանային բիզնեսի ներկայացուցիչներին:    Նման […]

Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է կառավարությունից

2018թ. Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունը հայտարարեց, որ իրավապահ մարմինները չբացահայտված հանցագործություններից առաջնահերթություն են տալու 2018թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարաձությունների լրիվ, բազմակողմանի ու օբյեկտիվ քննությանը, բացահայտելու են սպանությունների հետ կապված հանգամանքները, դրանց անմիջական կատարողներին եւ հրաման տվողներին, այդ ողբերգության իրական կազմակերպիչներին: Հունիսի 15-ին հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը՝ […]

Մեր նպատակն է, որպեսզի երկկողմ հարաբերությունները լինեն սերտ՝ առավել քան երբևէ. Փաշինյանն ընդունել է ռուսական պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի մշակույթի նախարար, Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային ֆորումում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկիին: Վարչապետը կարևորել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ Երևանում ընթացող միջտարածաշրջանային ֆորումը կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը: «Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ ամուր և դինամիկ զարգացող հարաբերություններով: Մեր նպատակն է, որպեսզի երկկողմ […]

Նոր քրեական գործ

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ  նոր քրեական  գործ հարուցելու մասին որոշում է կայացվել  «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊ ընկերության վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ  205-րդ հոդվածի […]

Նստած աշխատելը մեծ վնաս է հասցնում առողջությանը

Միսսուրիի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ նստած աշխատելը առավել վտանգավոր է, քան կարծում էին նախկինում: Washington Profile-ի փոխանցմամբ, ուսումնասիրության շրջանակներում հետազոտվել են մարդիկ, խոզեր և մկներ, որոնք հիմնականում նստակյաց կենսակերպ են վարում (ուսումնասիրության ենթակա կենդանիների տեղաշարժն արհեստականորեն սահմանափակվել էր): Պարզվում է` նստելը նպաստում է ոչ միայն ավելորդ քաշ հավաքելուն, այլ նաև երկար ժամանակ անշարժ […]

Շատ բան կախված կլինի նրանից, թե երբ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով,  Հայաստանում իշխանափոխությունը չի ավարտվել եւ կավարտվի միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Ըստ նրա, շատ բան կախված կլինի նրանից, թե երբ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները:  «Եթե լինեն երկու ամսից հետո, մենք կունենանք մեկ ու կես կուսակցական համակարգ: Մեկ ուժ կհավաքի 70 տոկոս, եւ դա կլինի մաքուր ընտրություն,  ԲՀԿ-ն կհավաքի 20-25 տոկոս […]

Մեսին չի կարող ամեն ինչ մենակ անել

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Արգենտինայի հավաքականի դեմ հանդիպումից առաջ Ֆրանսիայի ընտրանու պաշտպան Սամուել Ումտիտին ասել է, որ հավաքականում Լեո Մեսին չի կարող նույն հրաշքները գործել, ինչ «Բարսելոնայում»: «Մեսին ուրիշ է, նա չի կարող նույն կերպ խաղալ Արգենտինայի և «Բարսելոնայի» հետ: Նրա հետ խաղում են տարբեր ֆւտբոլիստներ, թեև արգենտինացիների կազմում բարձրակարգ խաղացողներ կան: «Բարսելոնայի» հետ ամեն […]

Կնոջ հոգնածության պատճառները

Նյու Յորքի գեղեցկության և առողջության կենտրոնի մասնագետները ուսումնասիրությունների արդյունքում պարզել են տարբեր տարիքի կանանց հոգնածության մի քանի հիմնական պատճառ: Ըստ հոգեբան Քերոլայն Միլլերի, հոգնածության հիմնական պատճառներից մեկը կնոջ անհամբեր լինելն է: Հոգեբանը, կատարելով թեստավորում, որին մասնակցել է 18-78 տարեկան մոտ 1000 կին, եկել է այն եզրակացության, որ կինը, իր կյանքում սպասելով ինչ-որ իրադարձության, անընդհատ մտածում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի