18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2018

Հիմնադիր խորհրդարանն ու Սասնա ծռերն այսօրվանից պատրաստվում են ընտրություններին. Ժիրայր Սեֆիլյան

 «Հիմնադիր խորհրդարանը եւ Սասնա ծռերը այսօրվանից պատրաստվում են խորհրդարանական ազատ արդար ընտրություններին, ձեւաչափը կորոշենք: Ավելի գործնական քայլեր կձեռնարկենք, երբ բոլոր տղաները կլինեն ազատության մեջ, քննարկումները երկար շարքի կարիք ունեն: Ձեւաչափը, թե ինչպիսին է լինելու մեր մասնակցությունը, քննարկվելու է եւ որոշվելու»,-այսօր հայտարարել է Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքով, իրենք առաջիկա օրերին ԸՕ հետ կապված […]

Անդրիաս Ղուկասյանը կուսակցություն ստեղծեց

Հայաստանի քաղաքական դաշտում նոր կուսակցություն է  ծնվել՝ «Հայ կառուցողական» կուսակցությունը: Նորաստեղծ կուսակցությունն այսօր իր անդրանիկ  համագումարին  112 կողմ, 0 դեմ ձայներով կուսակցության նախագահ է ընտրել Անդրիաս Ղուկասյանին: «Հայ կառուցողական» կուսակցության կարգախոսն է՝ վաղվա հետ համահունչ: Կուսակցությունը որպես իր սկզբունքներ հռչակում է ժողովրդավարությունը, հավասարությունը, օրենքի գերակայությունը: «Հայ կառուցողական» կուսակցությունը հիմնված է  սոցիալ լիբերալիզմի գաղափարների վրա: Կգործի այս […]

«Շիրակը» ու ևս 7 ակումբ հեռացվեցին ՀՖՖ-ից

Սեւանի «Հարսնաքար» հանգստի համալիրում այսօր մեկնարկած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 16-րդ համաժողովում քննարկման է դրվել «Շիրակ», «Միկա», «Ուլիս», «Արմավիր», «Ֆուրման Աբրահամյան», «Հայ-Արի», «Էսթեղլալ Կոտայք», «Զվարթնոց ՀԱՈւ» ֆուտբոլային ակումբների հեռացումը ՀՖՖ անդամությունից: Ժողովի մասնակից անդամները (24 անդամ) միաձայն կողմ քվեարկեցին նշված ակումբների անդամությունից զրկելուն: ՀՖՖ-ին անդամագրվել են 12 նոր կազմակերպություններ: ՀՖՖ Նախագահի ընտրությունները տեղի կունենան 2019 թ. […]

Արմեն Սարգսյանն ամենաքիչը մեծամասշտաբ հայկական սուպերլոբբիստ է

 Պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանին անհրաժեշտ է դիտարկել ոչ թե որպես երկրի ֆորմալ նախագահի. դա նկատելի պարզեցված կլիներ։ Նա ամենաքիչը մեծամասշտաբ հայկական սուպերլոբբիստ է, որի հնարավորությունները մենք պարտավոր ենք օգտագործել ազգի ու պետության շահերի համար։ Այդպիսի անձնավորությունները մեր կողմից պետք է դիտարկվեն որպես միջազգային հայկական պետական լոբբինգի […]

Մենք լինելու ենք վարչապետի եւ ՔՊ-ի կողքին. Անդրիաս Ղուկասյան

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը դառնում է կուսակցություն՝ «Հայաստանի կառուցողական կուսակցություն» անվանումով, որն առաջիկայում մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, ստեղծվելիք կուսակցության հիմնադիր համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ոտքի Հայաստան»-ի համակարգող Անդրիաս Ղուկասյանը: Նա նշեց, որ կուսակցության վարչությունը իր թեկնածությունն է առաջադրելու կուսակցության նախագահի պաշտոնում: Անդրիաս Ղուկասյանը հավելեց,  որ ժողովրդավարական […]

Արցախի ՊԲ-ն ամփոփել է անցնող շաբաթը

Հունիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:  Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում առջնային գծի տարբեր հատվածներում դիտարկվել են ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի […]

Ինչպե՞ս պաշտպանվել շոգից. Մասնագետի խորհուրդը

Ջերմաստիճանի բարձրացման դեպքում ամենամեծ վտանգը մասնագետները համարում են ջրազրկումը, որը հատկապես վտանգավոր համարեց երեխաների համար և կոչ արեց շատ ջուր խմել: «Չի կարելի մնալ արևի տակ հատկապես ժամը տասից մինչև տասնվեցը: Արևի տակ գտնվելը մաշկի քաղցկեղի վտանգ է առաջացնում հատկապես սպիտակամաշկ մարդկանց համար: Մասնագետները պնդում են, որ պետք է օգտագործել արևապաշտպան քսուքներ: Ամռանը թունավորումերի վտանգը ևս […]

Նախարարի հրամանը

ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել «Զինառ» փակ բաժնետիրական ընկերության առևտրի և սպասարկման կետերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին: Հրամանի համաձայն` «Զինառ» ՓԲԸ-ի առևտրի և սպասարկման բոլոր կետերում ս.թ. օգոստոսի 1-ից զինծառայողների և քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է զինծառայողներին «Զինառ» ՓԲԸ-ի առևտրի և սպասարկման կետերում գնումներ կատարող քաղաքացիներին […]

Օդում եւ ցամաքում պատրաստ ենք հակահարվածի։ Դուխո’վ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի օրվան: Նա, մասնավորապես, գրել է. «Այսօրվա տոնական թռիչքը նվիրված էր Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի օրվան։ Օդում եւ ցամաքում պատրաստ ենք պաշտպանության եւ հակահարվածի։ Դուխո’վ»: Նշենք, որ ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով այսօր՝ հունիսի 30-ին ՀՀ տարածքում թռիչքներ են իրականացրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի