20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 23, 2018

Երկրպագուները Ռոնալդուին սկսել են «այծ» անվանել՝ որպես հաճոյախոսություն

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռոնալդուին ֆուտբոլասերները սկսել են «այծ» անվանել այն բանից հետո, երբ նա սկսել է մորուք աճեցնել։ Նշվում է, որ «այծ» բառը, որը թարգմանաբար անլերենով goat է, միևնույն ժամանակ «բոլոր ժամանակների լավագույն խաղացող» արտահայտության հապավումն է՝ «Greatest Of All Time».

Հայտնի է ալկոհոլային կախվածության գլխավոր պատճառը

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելու հակվածությունը կապված է ուղեղում կատարվող փոփոխությունների հետ՝ տեղեկացնում է MedicalXpress-ը: Հետազոտությունների ընթացքում կենսաբանները փորձեր են կատարել առնետների վրա. նրանց վարժեցրել են սեղմել կոճակը, որպեսզի ստանան քաղցրաջուր կամ ալկոհոլային լուծույթ:Կենդանիների գերակշիռ մասը նախընտրել է շաքարը, սակայն 15%-ը հրաժարվել է ցանկացած այլ պարգևներից, բացի ալկոհոլից և նույնիսկ անտեսել […]

ՊՆ-ն այս լուրը ինչու չի հաղորդել

Արցախի սահմանի արևելյան հատվածում հունիսի 17-ի երեկոյան հակառակորդը դիվերսիոն գործողություն է փորձել իրականացնել։ Գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքերով որոշ ժամանակ նրանց առաջխաղացումը դիտարկելուց հետո դիրքի ստորաբաժանումը հետ է շպրտել հատուկ ջոկատայիններին։ Միայն անհասկանալի է թե ՊՆ-ն այս լուրը ինչու չի հաղորդել նույն, կամ հաջորդ օրը։ Իսկ ընդհանարապես առաջնագծի տարբեր հատվածներում հակառակորդը բավականին ակտիվացել է։

Ողբերգական ավտովթար Մյասնիկյան պողոտայում /ֆոտո/

Հունիսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում, «Ռիցար» հյուրանոցային համալիրի դիմաց Toyota մակնիշի 23 MV 333 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Այս մաին տեղեկացնում […]

Վերջապես

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան հանրագրում գրառում է կատարել. «Հայաստանի պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին կոչ եմ անում շեշտակի ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը: Մեզ եկող դիմումներից ակնհայտ է դառնում, որ այս ոլորտի նկատմամբ կա մեծ ուշադրություն, կան բազմաթիվ գաղափարներ, որոնք խնդրում եմ քննարկել այդ գաղափարների հեղինակների հետ, երբ ձեզ դիում են այդ հարցով»: […]

Զինծառայողին սպանել է ծառայակցի կրակոցը

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանի մահվան դեպքի բոլոր հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ հունիսի 22-ի ուշ երեկոյան, մարտական դիրքում արձակված կրակոցի հետևանքով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կրակոցն արձակվել է վաշտի հրամանատարի տեղակալի կողմից նույն վաշտի մեկ […]

Արջը մտել է մեքենայի մեջ և չի կարողացել դուրս գալ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում արջը մտել է ավտոմեքենայի մեջ և չկարողանալով այլևս դուրս գալ մնացել է ներսում: Այդ մասին տեղեկացնում է korrespondent.net-ը:  Անկոչ հյուրը բավականաչափ մեծ վնաս է հասցրել մեքենային, սակայն այդպես էլ չի կարողացել դուրս գալ: Ոստիկանը ջարդել է պատուհաններից մեկը և միանգամից ետ ցատկել անվտանգության համար տարածություն պահպանելով իր և արջի միջև:   Ոստիկանի […]

Ունեն մի «խրտվիլակ», որի անունը ժողովուրդ է

ԸՕ-ի քննարկումներում  ամբողջությամբ համամասնական համակարգին անցնելու քաղաքական պահանջը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, պայմանանվորված է նրանով, որ ՀՀԿ-ն դեռ պահպանում է համայնքներում ունեցած հենարանը: «510 խոշորացված համայնքներից 350 ղեկավարները ՀՀԿ-ական են, 6500 ավագանու անդամների 25 տոկոսը ՀՀԿ-ական են, մնացածի թվականքակը 10-ը տոկոսից չի անցնում: Համայնքների ղեկավարի կարծիքների վրա դժվար է ազդել այն առումով, որ նա ընտրովի […]

Չկա առավել այլանդակ բան, քան այն, որ խարդախությունները հոգևոր ասպարեզում են գործվում

Տե՛ր Աստված, պղծություններից Դո՛ւ պահիր: Չկա առավել այլանդակ բան, քան այն, որ խարդախությունները հոգևոր ասպարեզում են գործվում: Ապաշխարելու համար ևս հոգևոր խաղաղություն է պետք: Հոգևոր խաղաղություն տաս, Տե՛ր, Քո Անունը ի սրտե բոլոր կանչողներին, իսկ բամբասողների ու չարախոհների կեղծ քրիստոնեականը հեռացնե՛ս մեզնից: Ամե՛ն: Մաքսիմ Ոսկանյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի