25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 13, 2018

ՄԽ համանախագահները Երեւանում են

Հունիսի 12-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Արժևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաքելությունը՝ նախարար Մնացականյանը կարևորեց այցը, ընդգծելով, որ այն հնարավորություն է ընձեռնում անմիջական առաջին շփումը հաստատել Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո։ ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց […]

ՀՀԿ-ն ողջունո՞ւմ է Փաշինյանի քայլը

Խորհրդարանում լրագրողները ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից փորձել են պարզել, արդյո՞ք ՀՀԿ-ն ողջունում է այն փաստը, որ վարչապետ Փաշինյանը որոշեց պահել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Ի պատասխան Շարմազանովը հիշեցրել է ԵԱՏՄ-ի հարցում Փաշինյանի նախկինում դիրքորոշման փոփոխությունն ու հավելել . «Ես այն կարծիքին չեմ, որ երբ քաղաքական գործիչը ընդդիմությունից տեղափոխվում է իշխանություն, պետք է իր հայեցակարգը […]

«Ելք»-ը Փաշինյանին ընդդիմությո՞ւն

«Ելք» դաշինքում լուրջ տարաձայնություններ չկան, կան քննարկումներ, որոնք դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով՝ չեն ազդում դաշինքի գործունեության վրա: Հիշեցնենք, Ելքում մինչեւ հիմա առկախված է մնացել խմբակցության ղեկավարի պաշտոնի հարցը: ՔՊ-ն եւ Ելքը չեն կարողանում այս հարցի շուրջ համաձայնության գալ: ՔՊ-ն առաջարկում է Լենա Նազարյանի թեկնածությունը, Լուսավոր Հայաստանը՝ Էդմոն Մարուքյանի: «Ֆրակցիայի ղեկավարի պաշտոնը այնքան կարեւոր պաշտոն […]

ԱԺ արտհերթ նիստ կգումարվի

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:     ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն  

Վարչապետը դեռ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. Մարուքյանը ցավում է

Ելք դաշինքի նախկին պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության նախկին անդամ եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարականի հարցը չի քննարկել Լուսավոր Հայաստան կուսակցության հետ, նրա հրաժարականը կուսակցության համար անակնկալ է եղել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:    «Կուսակցության համար էլ է անակնկալ եղել որոծումը, […]

Եղել է դեպք, երբ պետությունը մարդու գրպանին է կպել

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը ասաց, որ հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին միացող 80 հազար քաղաքացիների աշխատավարձերը կնվազեն. 200 հազար աշխատավարձ ստացողի դեպքում աշխատավարձը կնվազի 5000 դրամով, 500 հազարի դեպքում՝ 12.5 հազարով:  Համբարձումյանի հավաստմամբ՝ համակարգին արդեն միացած 200 հազար […]

Ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես տեսնում

Մի՜ դատեք, որ Աստծուց չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք< նրանով եք դատվելու եւ ինչ չափով որ չափեք դրանով պիտի չափվի ձեր համար: Ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես տեսնում, կամ ինչպե՞ս քո եղբորն ասում ես թող որ հանեմ այդ շյուղը քո աչքից եւ ահա քո աչքում […]

Եկամտային հարկի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հարկային օրենսգրքում եկամտային հարկի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել: «Հիմա վճարման հետ կապված կառավարությունը մեղմացնող մի որոշման է գնացել, ովքեր վճարում էին մինչև հուլիսի 1-ը  կսկսեն վճարել ավելի քիչ, ինչի արդյունքում տարբերություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված